Ալեքսանդրա Գրիգորյան (օգոստոսի 1, 2005(2005-08-01)[1] կամ հունվարի 8, 2005(2005-01-08)), հայ մարզուհի, ծանրորդ, Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն[2], 2024 թվականի մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Աշխարհի 2023 թվականի պատանիների չեմպիոն։

Ալեքսանդրա Գրիգորյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացումծանրամարտիկ
Երկիր Հայաստան
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 1, 2005(2005-08-01)[1] (19 տարեկան) կամ հունվարի 8, 2005(2005-01-08) (20 տարեկան)

Կենսագրություն

խմբագրել

Ալեքսանդրա Գրիգորյանը 2022 թվականին հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մինչև 49 կգ քաշային կարգում։ 2023 թվականին նա իր նորամուտը նշել է Երևանում կայացած մեծահասակների Եվրոպայի առաջնությունում ՝ մինչև 55 կգ քաշային կարգում և գրավել եզրափակիչ վեցերորդ տեղը։

2023 թվականի սեպտեմբերին նա մասնակցել է Սաուդյան Արաբիայում կայացած մեծահասակների աշխարհի առաջնությանը, որտեղ երկու վարժությունների հանրագումարում 190 կգ արդյունքով գրավել է վերջնական 7-րդ տեղը։

2023 թվականի նոյեմբերին Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող[3][4]։

2024 թվականի փետրվարին Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Ալեքսանդրան երկու վարժությունների հանրագումարում ոսկե մեդալ է նվաճել 196 կգ արդյունքով։ Նա առաջինն է եղել հրում վարժությունում (115 կգ)[2][5]։ 2024 թվականի հոկտեմբերին Լեհաստանում ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ոսկի է նվաճել` երկու վարժությունների ընդհանուր հաշվարկում հավաքելով 200 կգ, ինչպես նաև փոքր ոսկի 115 կգ արդյունքով[6]։

2024 թվականի դեկտեմբերի 8-ին Ալեքսանդրան Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում երկամարտի 205 կգ (85+120) արդյունքով նվաճել է մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։ Նա նաև արժանացել է հրում վարժության արծաթե մեդալին[7]։

Նվաճումներ

խմբագրել

Եվրոպայի առաջնություն

Արդյունք Քաշ Տարի Մրցավայր Պոկում Հրում Երկամարտ
  Ոսկի մինչև 55 կգ 2024 Սոֆիա, Բուլղարիա 81,0 115,0 196,0

Աշխարհի առաջնություն

Արդյունք Քաշ Տարի Մրցավայր Պոկում Հրում Երկամարտ
  Բրոնզ մինչև 55 կգ 2024 Մանամա, Բահրեյն 85,0 120,0 205,0

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 IWF database
  2. 2,0 2,1 «19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն». armsport.am. 13.02.24.
  3. ԿԳՄՍՆ, ՀՀ. «Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող». ՀՀ ԿԳՄՍՆ (ամհարերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
  4. «Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը 19 տարեկանում դարձավ Եվրոպայի չեմպիոն». armenpress.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
  5. Vikc, Serg (2024 թ․ փետրվարի 13). «Александра Григорян, Ангел Русев и Габриэл Маринов чемпионы Европы по тяжелой атлетике-2024. Результаты 2-го дня турнира». Sport-liga (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
  6. «Մ-20 ԵԱ․ Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց տիտղոսը». NEWS.am. Վերցված է 2024-10-31-ին.
  7. «19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի ԱԱ-ի բրոնզե մեդալակիր». Armsport.am. 2024-12-08. Վերցված է 2024-12-09-ին.