Ալեքսանդրովյան թատրոն
Ալեքսանդրովյան թատրոն (ֆին.՝ Aleksanterin teatteri), Ֆինլանդիայի ամենահին թատրոններից մեկը։ Գտնվում է Հելսինկի քաղաքում՝ Բուլևարդ փողոցի վրա։
Ալեքսանդրովյան թատրոն Aleksanterin teatteri | |
---|---|
Ալեքսանդրովյան թատրոն | |
Տեսակ | օպերային թատրոն, թատրոն և շենք |
Տնօրեն | Ռեյմա Յոկինեն |
Հիմնադիրներ | Նիկոլայ Ադլերբերգ |
Երկիր | Ֆինլանդիա |
Գտնվելու վայրը | Հելսինկի, Ֆինլանդիա |
Հիմնադրման ամսաթիվ | 1879 թ |
Ճարտարապետ | Յոհան Յակոբ Արենբերգ և Petr Petrovich Benard?[1] |
Կայք | aleksanterinteatteri.fi(ֆին.) |
Alexander Theatre Վիքիպահեստում |
Թատրոնի պատմությունը
խմբագրել1875 թվականին Ֆինլանդիայի դքսության գեներալ-նահանգապետ (1866-1881) Նիկոլայ Ադլերբերգը, ով շատ էր հաճախում թատրոն, ռուս կայսեր Ալեքսանդր II-ից ստացավ թույլտվություն կառուցել թատրոն՝ Հելսինկիում բնակվող ռուսների համար։ Թատրոնի դահլիճը ձևավորվեց Սանկտ Պետերբուրգյան ճարտարապետ Ջերոնիմ Օսուհովսկու (Jeronim Osuhovsky) և ֆին արտիստ Սևերին Ֆալկմանի կողմից։ Վերջինս կատարել է առաստաղի ձևավորումները, որը պատկերում է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը հիշեցնող 12 Կուպիդոնների։ Թատրոնի կառուցումը ավարտվել է 1879 թվականին, իսկ 1880 թվականի փետրվարին կոչվել է ռուս կայսեր Ալեքսանդր II-ի անունով։ Թատրոնի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1880 թվականի մարտի 30-ին Շառլ Ֆրանսուա Գունոյի «Ֆաուստ» օպերայով։ Առաջին երկու խաղաշրջանը բաղկացած էր հիմնականում օպերային ներկայացումներից։
1919-1993 թթ Ալեքսանդրովյան թատրոնում էր գործում Ֆինլանդիայի ազգային օպերայի և բալետի թատրոնը, իսկ 1993 թվականից, երբ թատրոնը տեղափոխվեց իր նոր շենքը, Ալեքսանդրովյան թատրոնը կրկին դարձավ հյուրախաղային թատրոն։
Թատրոնի բեմում հանդես են եկել Ֆեոդոր Շալյապինը, Մարիա Սավինան, Վլադիմիր Դավիդովը, Կոնստանտին Վարլամովը, Պավել Գայդեբուրովը, Մաքսիմ Գորկին, Ռոման Ապոլլոնսկին, Յուրի Յուրևը և այլք[2]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ https://hkm.finna.fi/Record/hkm.HKMS000005:km003tu6
- ↑ «Ալեքսանդրովյան թատրոն». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրովյան թատրոն» հոդվածին։ |