Ալեքսանդր Ալեքսանդրով
Ալեքսանդր Վասիլևիչ Ալեքսանդրով (ռուս.՝ Александр Васильевич Александров, ապրիլի 1 (13), 1883[1][2], Պլախինո, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 8, 1946[3][4][1][…], Բեռլին, Գերմանիայի խորհրդային օկուպացիոն գոտի[3]), ռուս խորհրդային կոմպոզիտոր և խմբավար։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1937), գեներալ-մայոր (1943), ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։
Ալեքսանդր Ալեքսանդրով | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1 (13), 1883[1][2] Պլախինո, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 8, 1946[3][4][1][…] (63 տարեկան) Բեռլին, Գերմանիայի խորհրդային օկուպացիոն գոտի[3] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց[5] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, խմբավար, երաժշտության ուսուցիչ և ռազմական գործիչ |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա և Մոսկվայի պետական կոնսերվատորիային կից Չայկովսկու անվան ակադեմիական երաժշտական ուսումնարան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա և Մոսկվայի կոնսերվատորիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն և Ալեքսանդրով անսամբլ |
Պարգևներ | |
Alexander Vasilyevich Alexandrov Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1883 թվականի ապրիլի 1 (13)-ին, Ռյազանի նահանգի Պլախինո գյուղում։ Կազմակերպել (1928) և ղեկավարել է Խորհրդային բանակի երգի և պարի Կարմրադրոշ անսամբլը (այժմ՝ Ա. Վ. Ալեքսանդրովի անվան)։
Ստեղծագործությունները նվիրված են խորհրդային ռազմա-հայրենասիրական թեմային, Կարմիր բանակի պատմությանը։ Ալեքսանդր Ալեքսանդրովի «Սրբազան պատերազմ» (խոսք՝ Վ. Ի. Լեբեդև-Կումաչի, 1941) երգը դարձել է 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի երաժշտական խորհրդանշանը։ ԽՍՀՄ պետական հիմնի երաժշտության հեղինակն է։ ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր է (1942, 1946)։
Մահացել է 1946 թվականի հուլիսի 8-ին Բեռլինում, թաղված է Մոսկվայում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Александров Александр Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Find A Grave — 1996.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ալեքսանդրով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 158)։ |