Ալեքսանդր Բենուա
Ալեքսանդր Նիկոլայի Բենուա (ռուս.՝ Александр Николаевич Бенуа, ապրիլի 21 (մայիսի 3), 1870[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4] - փետրվարի 9, 1960[4][2][5][…], Փարիզ, Ֆրանսիա[4][6]), ռուս նկարիչ, արվեստաբան, արվեստի քննադատ, «Արվեստի աշխարհ» միության հիմնադիր և գլխավոր գաղափարախոս։
Ալեքսանդր Բենուա ռուս.՝ Александр Николаевич Бенуа | |
---|---|
Ի ծնե | ռուս.՝ Александр Николаевич Бенуа |
Ծնվել է | ապրիլի 21 (մայիսի 3), 1870[1][2][3][…] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4] |
Վախճանվել է | փետրվարի 9, 1960[4][2][5][…] (89 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4][6] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ֆրանսիա |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան (1894) և Սանկտ Պետերբուրգի երկրորդ գիմնազիա |
Մասնագիտություն | նկարիչ, գրող, պարուսույց, արվեստագետ, լիբրետիստ, գծանկարիչ, բեմանկարիչ, exlibrist, արվեստի քննադատ, դիզայներ, դեկորատոր, ռեժիսոր և հագուստ ձևագծող |
Թեմաներ | գեղանկարչություն[6], scenic design?, դիզայն[6], art society?[6], արվեստի քննադատություն[6] և արվեստագիտություն[6] |
Հայր | Նիկոլայ Բենուա[7] |
Մայր | Camilla Cavos? |
Ամուսին | Anna Karlovna Benois? |
Զավակներ | Nikolaï Alexandrovitch Benois? և Hélène Clément-Benois? |
Alexandre Benois Վիքիպահեստում |
Սերում է Բենուա ճարտարապետների հայտնի ընտանիքից՝ որդին Նիկոլայ Բենուան է, եղբայրը՝ Լ. Ն. Բենուա և Ա. Ն. Բենուան և զարմիկը Յ. Յ. Բենուան։
Կենսագրություն
խմբագրելԱլեքսանդր Բենուան ծնվել է 1870 թ. ապրիլի 21-ին (մայիսի 3) Սանկտ-Պետերբուրգում, ռուս ճարտարապետ Նիկոլայ Լեոնտիյի Բենուայի և Կամիլլա Ալբերտի Բենուայի (ճարտարապետ Ա. Կ. Քավոսի դուստրը) ընտանիքում։ Ավարտել է հեղինակավոր Սանկտ-Պետերբուրգի 2-րդ բարձրագույն վարժարանը[8]։ Որոշ ժամանակ սովորել է Գեղարվեստի ակադեմիայում։ 1894 թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը[9]։
1894 թվականին սկսում է իր կարիերան որպես տեսաբան և արվեստի պատմաբան՝ գրելով ռուս նկարիչների մասին մի գլուխ գերմանական «XIX դարի գեղանկարչության պատմության» դասագրքի համար։ 1896-1898 և 1905-1907 թթ. աշխատել է Ֆրանսիայում։
Դարձել է «Արվեստի աշխարհ» գեղարվեստական ասոցացիայի հիմնադիրներից և գաղափարախոսներից մեկը, հիմնադրել է նույնանուն ամսագիրը։
1916-1918 թթ. նրա կողմից են ստեղծվել Ա. Ս. Պուշկինի «Պղնձե հեծյալ» պոեմի նկարազարդումները։ 1918 թ. ղեկավարել է Էրմիտաժը, ստեղծել է նրա նոր տեղեկատուն։ Շարունակում է աշխատել որպես գրքի և թատրոնի նկարիչ և ռեժիսոր, մասնավորապես աշխատում էր Ռուսաստանի Գ. Ա. Տովստնովովի անվան պետական դրամատիկական Մեծ թատրոնում ներկայացումների ստեղծման և բեմադրման վրա։ 1925 թ. Փարիզում մասնակցում է Ժամանակակից դեկորատիվ և արդյունաբերական արվեստների միջազգային ցուցահանդեսին[10]։
1926 թվականին Բենուան լքում է Խորհրդային Միությունը ՝ չվերադառնալով արտասահմանյան գործուղումներից։ Ապրել է Փարիզում, հիմնականում աշխատել է թատերական դեկորացիաների և հագուստների էսքիզների վրա։ Ալեքսանդր Բենուան մահացել է 1960 թ. փետրվարի 9 Փարիզում։
«Ալեքսանդր Բենուան եզակի վարպետ է նկարչության և թատերական բեմադրությունների մեջ։ Բենուան արվեստի հազվագյուտ գիտակ է, որը դաստիարակել է երիտասարդների մի ամբողջ սերունդ իր համոզիչ գեղարվեստական գրություններով։
Աշխատություններ
խմբագրել- Ռուս պատմության նկարները՝ պատկերազարդ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 (unspecified title) — Tate.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Петюшенко В. М. Бенуа Александр Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1970. — Т. 3 : Бари — Браслет. — С. 201—202.
- ↑ 5,0 5,1 5,2 KulturNav — 2015.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Бенуа (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1905. — Т. доп. I. — С. 248. — 956 с.
- ↑ «Ալեքսանդր Նիկոլայի Բենուա (1870-1960)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Խոդյակով Մ. Վ., Խոդյակով Օ. Ա., Հայտնի համալսարանականները՝ Սանկտ-Պետերբուրգի- Պետրոգրադի- Լենինգրադի համալսարանների, Սանկտ-Պետերբուրգ, «Սանկտ-Պետերբուրգի համալսարանի հրատարակչություն» — 26, էջ 194, էջեր 26 — 26 էջ, ISBN 5-288-03197-5։
- ↑ «Ա. Ն. Բենուայի կենսագրություն». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
Գրականություն
խմբագրել- XIX դարի Ռուս գեղանկարչության պատմություն,1902
- Գեղանկարչության ռուսական դպրոց,1904
- Գեղարվեստական նամակներ ,«Речь» օրաթերթ, 1908 թ. նոյեմբեր - 1917 թ փետրվար]
- Բոլոր ժամանակների և ազգությունների պատմություն
- Նկարչի կյանքը։ Հիշողությունները։ Նյու-Յորք,1955;
- Memoirs, v. 1-2, L., 1960-64.(անգլ.)
- Իմ հիշողությունները։ Հինգ գրքով և հ. 2։ 2-րդ հրատարակություն, «Наука» 1990.
- Բենուա Ա.Ն., Իմ հիշողությունները (երկու հատորով), «Զախարով» — 912+640, էջեր 912+640 — 912+640 էջ, ISBN 5-8159-0506-2։
- Բենուա Ա.Ն., Օրագիր 1916-1918 թվականների, «Զախարով» — 768, էջեր 768 — 768 էջ, ISBN 978-5-8159-1032-4։
- Բենուա Ա.Ն., օրագիր 1918-1924 թվականների, «Զախարով» — 816, էջեր 816 — 816 էջ, ISBN 978-5-8159-1031-7։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 396)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Բենուա» հոդվածին։ |