Ալեքսանդր Գենիս (Александр Александрович Генис, փետրվարի 11, 1953(1953-02-11), Ռյազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրող, էսսեիստ, քննադատ, ռադիոհաղորդավար։

Ալեքսանդր Գենիս
Ծնվել էփետրվարի 11, 1953(1953-02-11) (71 տարեկան)
ԾննդավայրՌյազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունհեռուստամեկնաբան, լրագրող, գրող, ակնարկագիր, գրականագետ, ռադիոհաղորդավար, լրագրող և գրականագետ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  ԱՄՆ և  Ռուսաստան
ԿրթությունԼատվիայի համալսարան
ԶավակներDaniel Genis?
 Alexander Genis Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Հասակ է առել Ռիգայում։ Ավարտել է Լատվիական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1977 թվականին արտագաղթել է ԱՄՆ։ Քսան տարուց ավելի աշխատում է "Ազատություն" ռադիոկայանում, եղել է Պյոտր Վայլի համահեղինակը։ Համագործակցել է Սերգեյ Դովլաթովի "Նովի ամերիկանեց" թերթի հետ։ «Նամակներ Ամերիկայից» հեռուստացիկլի հեղինակն ու վարողն է։ "Ինոստրաննայա լիտերատուրա" հանդեսի խմբագրակազմի անդամ է։ Բնակվում է Նյու Յորքում։

Վայլի հետ գրել է մի շարք էսսեներ ("60-ականներ։ Սովետական մարդու աշխարհը", "Ռուսական խոհանոցը տարագրության մեջ", "Մայրենի լեզու", "Ամերիկանա")։ Բացի այդ, հեղինակ է գրականության և մշակույթի մասին գրքերի ("Բաբելոնյան աշտարակ", "Իվան Պետրովիչը մահացավ")[1]։ Նրա "Դովլաթովը և շրջակայքը" գիրքը 2016 թվականի տվյալներով ռուսերեն հրատարակվել է վեց անգամ[2]։

Պատանեկության տարիներին եղել է Հայաստանում։

Որդին՝ Դենիել Գենիսը, ամերիկյան գրականագետ և լրագրող է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Կենսագրություն
  2. «Без Довлатова, А. Генис, 02.09.2016». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Գենիս» հոդվածին։