Ալեքսանդր Գորբան
Ալեքսանդր Գորբան (ռուս.՝ Александр Васильевич Горбань, մարտի 30, 1954, Polyarny, Մուրմանսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 6, 2017, Հռոմ, Իտալիա[1]), խորհրդային և ռուս դիվանագետ։ Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան (2015)[2]։
Ալեքսանդր Գորբան | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | մարտի 30, 1954 |
Ծննդավայր | Polyarny, Մուրմանսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի օր | հոկտեմբերի 6, 2017 (63 տարեկան) |
Վախճանի վայր | Հռոմ, Իտալիա |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԱլեքսանդր Վասիլևիչ Գորբան ծնվել է 1954 թվականի մարտի 30-ին Մուրմանսկի շրջանի Պոլյարնի քաղաքում։
Ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1977)։ Տիրապետում է անգլերեն և սինհալերեն լեզուներին։
1988 թվականից սկսել է զբաղվել դիվանագիտական գործունեությամբ։
- 1990-1993 թվականներին՝ աշխատել է ԽՍՀՄ դեսպանատանը, ապա՝ Շրի Լանկայում։
- 1993-1998 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի խորհրդական, բաժնի պետ։
- 1998-2003 թվականներին՝ Եվրոպական համայնքներին կից Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչության ավագ խորհրդական Բրյուսելում (Բելգիա)։
- 2003-2007 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն։
- 2007-2014 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն[3]։
- 2014 թվականից՝ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան։
2014 թվականի ապրիլի 7-ից՝ Հռոմում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ[4]։
Մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 6-ին՝ ծանր հիվանդությունից[5]։
Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։
Պարգևներ
խմբագրել- Բարեկամության շքանշան (2013 թվականի սեպտեմբերի 2)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[6]։
Դիվանագիտական աստիճան
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Скончался Постоянный представитель Российской Федерации при Продовольственной и сельскохозяйственной организации Объединённых Наций и Всемирной продовольственной программе ООН Александр Васильевич Горбань
- ↑ Указ президента РФ № 78 от 18 февраля 2015 года «О присвоении дипломатических рангов»
- ↑ Распоряжение Правительства Российской Федерации от 4 декабря 2007 года № 1747-р
- ↑ Указ Президента Российской Федерации от 7 апреля 2014 года № 215 «О назначении Горбаня А. В. Постоянным представителем Российской Федерации при Продовольственной и сельскохозяйственной организации Объединенных Наций (ФАО) и Всемирной продовольственной программе ООН (ВПП)»
- ↑ РБК, 7 октября 2017. Скончался постпред России при ФАО Александр Горбань
- ↑ Указ Президента Российской Федерации от 02.09.2013 г. № 695 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 5 марта 2005 года № 255 «О присвоении дипломатических рангов»
- ↑ Указ Президента Российской Федерации от 18 сентября 2009 года № 1052 «О присвоении дипломатических рангов»
- ↑ Указ Президента Российской Федерации от 18 февраля 2015 года № 78 «О присвоении дипломатических рангов»
Արտաքին հղումներ
խմբագրել- Կենսագրությունը Ռուսաստանի մշտական ներկայացուցչության կայքում
- Կենսագրություն
- Ռուսաստանի Դաշնության նախագահի 2014 թվականի ապրիլի 07-ի թիվ 215 հրամանագրով նշանակվել է Միավորված ազգերի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Հռոմում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցին Արխիվացված 2016-03-04 Wayback Machine — информайция на сайте МИД России.
- Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հրամանով նշանակվել է տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն: — информайция на сайте МИД России.