Ալեքսանդր Գուլյաև
Ալեքսանդր Գուլյաև (ռուս.՝ Алекса́ндр Гео́ргиевич Гуля́ев, սեպտեմբերի 11, 1917, Ռուբցովսկ - հունիսի 22, 1995, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս և խորհրդային գեղանկարիչ և Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։
Ալեքսանդր Գուլյաև | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1917 |
Ծննդավայր | Ռուբցովսկ |
Վախճանվել է | հունիսի 22, 1995 (77 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | բնանկար |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրելԱլեքսանդր Գուլյաևը ծնվել է 1917 թվականի սեպտեմբերի 11–ին, Ռուբցովսկում, Ալթայի երկրամաս։ 1933 թվականին ընդունվել է Տաշքենդի գեղարվեստական ուսումնարան, սովորել է Վալենտինա Մարկովայի, Ալեքսանդր Վոլկովի և Միխայիլ Կուրզինի մոտ։ 1937 թվականին ավարտել է ուսումնարանը, մեկնել է Լենինգրադ և ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետ։ Սովորել է Ալեքսեյ Կարևի, Իվան Ստեպաշկինի, Եֆիմ Չեպցովի, Ա․ Զակոլոդինա-Միտինայի, Միխայիլ Բերնշտեյնի, Սերգեյ Պրիսելկովի և Լեոնիդ Օվսյաննիկովի մոտ։
1941 թվականին Ալեքսանդր Գուլյաևը կամավոր գնացել է ճակատ։ Մասնակցել է Լենինգրադի պաշտպանությանը։ 1943 թվականին վիրավորման պատճառով զորացրվել է։ Նույն տարում Սամարղանդի ինստիտուտում վերականգնել է իր պարապմունքները և 1944 թվականին հաստատության հետ վերադարձել է Լենինգրադ։ 1946 թվականին ավարտել է ինստիտուտը՝ Ալեքսանդր Օսմյորկինի արվեստանոցում՝ որակավորված գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Մինինը և Պոժարսկին»[2] պատմական նկարը։ Նույն տարում դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։
Նա առաջին անգամ ցուցահանդեսի է մասնակցել 1940 թվականին։ 1940-ական թվականների վերջին դարձել է լենինգրադյան, հանրապետական և համամիութենական գեղարվեստական ցուցահանդեսների մշտական մասնակից։ Նկարել է ժանրային, պատմա-հեղափոխական և մարտական նկարներ, դիմանկարներ, բնանկարներ և բնորդային էտյուդներ։ «Վոսկովայի անվան գործարանի պերիմետրիստ Ե․ Չեմիզովայի դիմանկարը»[3] (1950 թվական), «Մեծ շինությունների համար»[4] (1951 թվական), «Հին բակը», «Խանութի մոտ», «Ղազախստան․ տափաստանային գյուղակը»[5] (բոլորը՝ 1955 թվական), «Զինված ապստամբության մասին որոշումը», «Փոստի սպասումը»[6] (երկուսն էլ՝ 1957 թվական), «Ղրիմյան սարերը», «Պիրսի մոտ», «Սիբիրյան փոքրիկ բակը»[7] (բոլորը՝ 1958 թվական), «Պրիմորյեի ազատողները»[8], «Աշուն», «Կեսօր»[9] (բոլորը՝ 1960 թվական), «Անմոռանալի առավոտը», «Զիմկա. Հին Լադոգա»[10] (երկուսն էլ՝ 1961), «Մռայլ օրը»[11] (1968 թվական), «Ա․ Բասկովայի դիմանկարը»[12] (1971 թվական), «Մետաղագործները»[13] (1975 թվական) և այլ նկարների հեղինակն է։
80-90-ական թվականներին Ալեքսանդր Գուլյաևի աշխատանքները լենինգրադցի նկարիչների ցուցադրությունների կազմում ներկայացվել են եվրոպացի հանդիսատեսին արտասահմանյան ցուցահանդեսների շարքերում[14][15][16][17]։
Ալեքսանդր Գուլյաևը մահացել է 1995 թվականի հունիսի 22-ին, Սանկտ Պետերբուրգում՝ 78 տարեկան հասակում։ Նրա ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Ցուցահանդեսներ
խմբագրել- 1951 թվական՝ (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1956 թվական՝ (Լենինգրադ) Լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես։
- 1957 թվական՝ (Լենինգրադ) 1917-1957 թվականներ. լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1975 թվական՝ (Լենինգրադ) Մեր ժամանակակիցը․ լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների զոնալ ցուցահանդես։
- 1984 թվական՝ (Լենինգրադ) Նվիրված է Լենինգրադի սխրագործությանը․ լենինգրադցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, որը նվիրված է Լենինգրադի` թշնամու շրջափակումից լիակատար ազատագրման 40-ամյակին։
- 1985 թվական՝ (Լենինգրադ) Մեծ հաղթանակի 40-ամյակին․ Հայրենական մեծ պատերազմի վետերանների՝ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես։
- 1991 թվականի փետրվար՝ (Փարիզ) «Ռուս նկարիչների» ցուցահանդես։
- 1991 թվականի ապրիլ՝ (Փարիզ) «Ռուս նկարիչների» ցուցահանդես։
- 1992 թվականի մարտ՝ (Փարիզ) «Սանկտ Պետերբուրգյան դպրոցի» ցուցահանդես։
- 1993 թվականի փետրվար՝ (Բրյուսել) «Ռուս նկարիչների» ցուցահանդես։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л. : Художник РСФСР, 1987. — С. 34.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург : «Первоцвет», 2007. — С. 56.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — М.-Л. : Искусство, 1951. — С. 15.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л. : Лениздат, 1951. — С. 10.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л. : Ленинградский художник, 1958. — С. 9.
- ↑ 1917—1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л. : Ленинградский художник, 1958. — С. 13.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1959. — С. 10.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1961. — С. 15.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1963. — С. 9.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1964. — С. 15.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников 1968 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1971. — С. 7.
- ↑ Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л. : Художник РСФСР, 1972. — С. 10.
- ↑ Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1980. — С. 14.
- ↑ РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris : Drouot Richelieu, 18 Fevrier, 1991. — INDEX 182 à 194.
- ↑ РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris : Drouot Richelieu, 26 Avril, 1991. — INDEX 186 à 189.
- ↑ ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris : Drouot Richelieu, 13 Mars, 1992. — INDEX 26 à 30.
- ↑ Peintures Russes — РУССКИЕ ХУДОЖНИКИ : catalogue / s.a. Servarts n.v. / Palais Des Beaux-Arts. — Bruxelles : Servarts s.a., 17 Fevrier, 1993. — 64 p. — Р. 23.
Աղբյուրներ
խմբագրել- Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л. : Лениздат, 1951. — С. 10.
- Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — М.-Л. : Искусство, 1951. — С. 15.
- Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л. : Ленинградский художник, 1958. — С. 9.
- 1917—1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л. : Ленинградский художник, 1958. — С. 13.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1959. — С. 10.
- Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1963. — С. 9.
- Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1961. — С. 15.
- Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1964. — С. 15.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1968 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1971. — С. 7.
- Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л. : Художник РСФСР, 1972. — С. 10.
- Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1980. — С. 14.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л. : Художник РСФСР, 1987. — С. 34.
- Peinture Russe. Catalogue. — Paris : Drouot Richelieu, 24 Septembre 1991. — p. 30-31.
- РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris : Drouot Richelieu, 18 Fevrier, 1991. — INDEX 182 à 194.
- РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris : Drouot Richelieu, 26 Avril, 1991. — INDEX 186 à 189.
- ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris : Drouot Richelieu, 13 Mars, 1992. — INDEX 26 à 30.
- Peintures Russes — РУССКИЕ ХУДОЖНИКИ : catalogue / s.a. Servarts n.v. / Palais Des Beaux-Arts. — Bruxelles : Servarts s.a., 17 Fevrier, 1993. — 64 p. — Р. 23.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург : НП-Принт, 2007. — С. 19, 388, 389, 391, 396, 397, 403. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург : «Первоцвет», 2007. — С. 56.
- Смирнова, С. А. Гуляев Александр Георгиевич //Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941—1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. Кн.1. СПб: Петрополис, 2014. С.296-298.