Ալեքսանդր Գրիշչուկ
Ալեքսանդր Իգորի Գրիշչուկ (հոկտեմբերի 31, 1983, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս շախմատիստ, գրոսմայստեր (1999): Ռուսաստանի հավաքականի կազմում 2 անգամ հաղթել է համաշխարհային օլիմպիադաներում (2000, 2002): Ռուսաստանի հավաքականի կազմում երեք անգամ հաղթել է աշխարհի թիմային առաջնությունում (2005, 2010, 2013): Ռուսաստանի չեմպիոն (2009): Կայծակնային շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն (2006, 2012): Ռուսաստանի Դաշնության սպորտի վարպետ (2013)[2]:
Ալեքսանդր Իգորի Գրիշչուկ | |
---|---|
ռուս.՝ Александр Игоревич Грищук | |
Պետություն(ներ) | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 31, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա |
Կոչում | Գրոսմայստեր (1999) Միջազգային վարպետ (1998) |
Առավելագույն վարկանիշ | 2810 (2014 դեկտեմբեր) |
Ներկայիս վարկանիշ | 2728 |
ՖԻԴԵ համար | 4126025 |
365chess | Alexander_Grischuk |
Chesstempo համար | 78229 |
ICCF համար | 78229 |
Մասնակցել է | Շախմատի հավակնորդների մրցաշար 2018, Շախմատային օլիմպիադա 2000[1], Շախմատային օլիմպիադա 2002[1], Շախմատային օլիմպիադա 2004[1], Շախմատային օլիմպիադա 2006[1], Շախմատային օլիմպիադա 2008[1], Շախմատային օլիմպիադա 2010[1], Շախմատային օլիմպիադա 2012[1], Շախմատային օլիմպիադա 2014[1] և Շախմատային օլիմպիադա 2016 |
Մարզական ակումբ | Փարիզի շախմատային ակումբ և Lübecker Schachverein |
Alexander Grischuk Վիքիպահեստում |
Շախմատային կարիերա
խմբագրելԱլեքսանդրը շախմատ խաղալ սովորել է 4 տարեկանում հորից։ Ալեքսանդրի առաջին մարզիչը եղել է Միխայիլ Գոդվինսկին։ Գրիշչուկի շախմատային տաղանդը բացահայտվել է շատ վաղ. մանուկ հասակից նա խաղացել է ազգային և միջազգային բազմաթիվ մրցաշարերում։
Նա հաղթել է Ռուսաստանի մինչև 10, 12, 14, 16 տարեկանների խմբերում։ Աշխարհի մինչև 10 տարեկանների առաջնությունում նա գրավել է երկրորդ հորիզոնականը։ 14 տարեկանում նա դարձավ միջազգային վարպետ, իսկ 16 տարեկանում` գրոսմայստեր։
Նվաճումներ
խմբագրել- 2014 - Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարում գրավել է առաջին հորիզոնականը
- 2011 - Խանտի Մանսիյսկում աշխարհի գավաթի խաղարկությունում գրավել է երկրորդ հորիզոնականը
- 2011 - Կազանում հավակնորդների մրցաշարում գրավել է երկրորդ հորիզոնականը
- 2011 - Մոսկվայում Ռուսաստանի 64-րդ առաջնության գերեզրափակչում գրավել է երրորդ հորիզոնականը
- 2010 - Մոսկվայում Ռուսաստանի 63-րդ առաջնության գերեզրափակչում գրավել է երրորդ հորիզոնականը
- 2010 - Խանտի Մանսիյսկում 39-րդ օլիմպիադայում գրավել է երկրորդ հորիզոնականը
- 2010 - Լինարեսում միջազգային մրցաշարում գրավել է երկրորդ հորիզոնականը
- 2009 - Մոսկվայում Ռուսաստանի 62-րդ առաջնության գերեզրափակչում գրավել է առաջին հորիզոնականը
- 2009 - Բիլբաոյում «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարում գրավել է երկրորդ հորիզոնականը
- 2009 - Լինարեսում միջազգային մրցաշարում գրավել է առաջին հորիզոնականը
- 2008 - Էլիստայում «Գրան պրիի» երրորդ մրցաշարում կիսել է առաջին հորիզոնականը
- 2004 - Մոսկվայում Ռուսաստանի 57-րդ առաջնությունում գրավել է երկրորդ հորիզոնականը
- 2002 - Մոսկվայում «Աերոֆլոտ օփեն» մրցաշարում երկրորդ հորիզոնականը
- 2002 - Վեյկ Ան Զեյի մրցաշարում երկրորդ հորիզոնականը
- 2000 - Ստամբուլում 34-րդ օլիմպիադայում առաջին հորիզոնականը
- 2000 - Տորսհավնում «Տորսհավն օփենում» կիսել է առաջին հորիզոնականը
- 1999 - Սանկտ Պետերբուրգում հաղթել է Չիգորինի հուշամրցաշարում
Վարկանիշի փոփոխության գծապատկեր
խմբագրելՏարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1996 | 2365 | 2375 | 2375 | 2365 | ||||||||||
1997 | 2340 | 2335 | 2340 | 2335 | ||||||||||
1998 | 2395 | 2490 | 2490 | 2395 | ||||||||||
1999 | 2482 | 2549 | 2549 | 2482 | ||||||||||
2000 | 2581 | 2606 | 2601 | 2606 | 2581 | |||||||||
2001 | 2663 | 2667 | 2669 | 2666 | 2669 | 2663 | ||||||||
2002 | 2671 | 2702 | 2702 | 2702 | 2702 | 2671 | ||||||||
2003 | 2712 | 2701 | 2732 | 2732 | 2732 | 2701 | ||||||||
2004 | 2719 | 2719 | 2705 | 2704 | 2719 | 2704 | ||||||||
2005 | 2710 | 2724 | 2720 | 2720 | 2724 | 2710 | ||||||||
2006 | 2717 | 2719 | 2709 | 2710 | 2719 | 2709 | ||||||||
2007 | 2717 | 2717 | 2726 | 2715 | 2726 | 2715 | ||||||||
2008 | 2711 | 2716 | 2728 | 2719 | 2728 | 2711 | ||||||||
2009 | 2733 | 2748 | 2733 | 2733 | 2736 | 2748 | 2733 | |||||||
2010 | 2736 | 2756 | 2760 | 2760 | 2760 | 2771 | 2771 | 2736 | ||||||
2011 | 2773 | 2747 | 2747 | 2746 | 2757 | 2752 | 2773 | 2746 | ||||||
2012 | 2761 | 2761 | 2761 | 2763 | 2763 | 2754 | 2752 | 2764 | 2764 | 2764 | 2752 | |||
2013 | 2764 | 2764 | 2764 | 2764 | 2779 | 2779 | 2780 | 2785 | 2785 | 2786 | 2785 | 2783 | 2786 | 2764 |
2014 | 2777 | 2777 | 2777 | 2777 | 2792 | 2792 | 2795 | 2795 | 2789 | 2797 | 2795 | 2810 | 2810 | 2777 |
2015 | 2810 | 2810 | 2794 | 2794 | 2780 | 2781 | 2771 | 2771 | 2771 | 2774 | 2750 | 2747 | 2810 | 2747 |
2016 | 2752 | 2752 | 2752 | 2752 | 2752 | 2747 | 2747 | 2754 | 2754 | 2752 | 2751 | 2737 | 2754 | 2737 |
2017 | 2742 | 2742 | 2750 | 2750 | 2750 | 2761 | 2761 | 2783 | 2788 | 2785 | 2782 | 2772 | 2788 | 2742 |
2018 | 2767 | 2767 | 2767 | 2766 | 2766 | 2766 | 2766 | 2766 | 2769 | 2769 | 2771 | 2771 | 2771 | 2766 |
2019 | 2771 | 2771 | 2771 | 2771 | 2772 | 2775 | 2766 | 2759 | 2759 | 2759 | 2764 | 2777 | 2777 | 2759 |
2020 | 2777 | 2777 | 2777 | 2777 | 2777 | 2777 | 2777 | 2777 | 2777 | 2777 | 2777 | 2777 | 2777 | 2777 |
2021 | 2777 | 2777 | 2777 | 2776 | 2778 | 2775 | 2773 | 2764 | 2778 | 2764 | ||||
2022 | 2764 | 2742 | 2745 | 2764 | 2742 | |||||||||
2023 | 2736 | 2732 | 2736 | 2732 | ||||||||||
2024 | 2728 | 2708 | 2728 | 2708 |
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Անձնական էջը ՖԻԴԵ կայքում
- Պարտիաները Chessgames բազայում
- անձնական ցուցանիշները 365chess.com կայքում
- Անձնական ցուցանիշները OlimpBase.org կայքում
- Հարցազրույց Ալեքսանդր Գրիշչուկի հետ Արխիվացված 2005-09-11 Wayback Machine
- KasparovChess-ասուլիս Ալեքսանդր Գրիշչուկի հետ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Գրիշչուկ» հոդվածին։ |