Ալեքսանդր Դանցև

ռուս ֆուտբոլիստ

Ալեքսանդր Ալեքսեևիչ Դանցև (ռուս.՝ Александр Алексеевич Данцев, հոկտեմբերի 14, 1984(1984-10-14)[1], Կամենսկ-Շախտինսկի, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ։

Ալեքսանդր Դանցև
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 14, 1984(1984-10-14)[1] (40 տարեկան)
Ծննդավայր Կամենսկ-Շախտինսկի, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք պաշտպան, կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000-2007 Ռուսաստան Ռոստով 92 (5)
2008 Ռուսաստան Խիմկի 5 (0)
2008-2010 Ռուսաստան Լուչ Էներգիա 84 (1)
2011-2019 Ռուսաստան Ուրալ 180 (1)
Ազգային հավաքական
2004-2006 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 10 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Ֆուտբոլով սկսել է զբաղվել 7 տարեկանում, և միանգամից մարզիչները նրան նշանակել են աջ կիսապաշտպանի դիրքում։ Ֆուտբոլիստի կարիերան սկսել է «Ռոսելմաշի» ֆարմ-ակումբում։ 2001 թվականին պայմանագիր է կնքել «Ռոստով» ակումբի հետ։ 2006 թվականին դարձել է թիմի կարևոր խաղացողներից մեկը։ Սակայն հաջորդ մրցաշրջանն ստացվել է պակաս հաջող. նա ավելի հազվադեպ է ընդգրկվել մեկնարկային կազմում, թիմը Պրեմիեր լիգայում զբաղեցրել է վերջին տեղը, իսկ նրա ղեկավարությունը չի շտապել Դանցևին առաջարկել նոր պայմանագիր։ Սպասելով պայմանագիրի ժամկետի ավարտին՝ Դանցևը պայմանագիր է կնքել մերձմոսկովյան «Խիմկի» ակումբի հետ։ Չկարողանալով ամրապնդել իր դիրքերը հիմնական կազմում՝ ամռանը լքել է ակումբը և տեղափոխվել «Լուչ-Էներգիա», որտեղ խաղացել է ձախ պաշտպանի դիրքում։ 2010 թվականի նոյեմբերի վերջին երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Ուրալ» ակումբի հետ, որտեղ էլ ավարտել է կարիերան 2019 թվականին[2]։ Իր վերջին խաղն անցկացրել է իր հայրենի Կամենսկում՝ «Պրոգրես» ակումբի կազմում[3]։

Պրեմիեր լիգայում անցկացրել է 125 խաղ և խփել 5 գոլ։

Հավաքականում

խմբագրել

2006 թվականին հրավիրվել է Ռուսաստանի օլիմպիական հավաքական, որի կազմում անցկացրել է 3 խաղ։

Ձեռքբերումներ

խմբագրել
«Ուրալ»
  • ՖԱԼ առաջնության հաղթող – 2012/13
  • ՖԱԼ գավաթի դափնեկիր (3) – 2012, 2013, 2018
  • Ռուսաստանի գավաթի դափնեկիր – 2016/17, 2018/19

Ակումբային վիճակագրություն

խմբագրել
Ելույթներ Լիգա Գավաթ Եվրոգավաթ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Ռոստսելմաշ-2 2. դիվիզիոն 2000 5 2 0 0 5 2
Ընդհանուր 5 2 0 0 5 2
  Ռոստով Պրեմիեր լիգա 2003 1 0 3 0 0 0 4 0
2004 18 1 2 0 0 0 20 1
2005 21 0 3 0 0 0 24 0
2006 29 3 2 0 0 0 31 3
2007 23 1 4 2 0 0 27 3
Ընդհանուր 92 5 14 2 0 0 106 7
  Խիմկի Պրեմիեր լիգա 2008 5 0 0 0 0 0 5 0
Ընդհանուր 5 0 0 0 0 0 5 0
  Լուչ-Էներգիա Պրեմիեր լիգա 2008 14 0 0 0 0 0 14 0
1.դիվիզիոն 2009 34 1 2 0 0 0 36 1
2010 36 0 3 0 0 0 39 0
Ընդհանուր 84 1 5 0 0 0 89 1
  Ուրալ 1. դիվիզիոն 2011/12 41 1 0 0 0 0 41 1
2012/13 25 0 2 0 0 0 27 0
Պրեմիեր լիգա 2013/14 22 0 1 0 0 0 23 0
2014/15 26 0 2 0 0 0 28 0
2015/16 23 0 2 0 0 0 25 0
2016/17 27 0 4 0 0 0 31 0
2017/18 11 0 0 0 0 0 11 0
2018/19 3 0 0 0 0 0 3 0
Ընդհանուր 180 1 11 0 0 0 191 1
Ամբողջ կարիերա 366 9 30 2 0 0 396 11

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Официальный сайт ФК «Урал»» — «Александр Данцев завершил игровую карьеру и переходит на тренерскую работу».
  3. «Александр Данцев завершил футбольную карьеру матчем за каменский «Прогресс»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Դանցև» հոդվածին։