Ալեքսանդր Դավիդով
Ալեքսանդր Դավթի Դավիդով (ի ծնե՝ Արսեն Դավթի Կարապետյան, հունվարի 4, 1850 - հունվարի 20, 1911, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), հայազգի երգիչ (տենոր), օպերետի, էստրադայի արտիստ։
Ալեքսանդր Դավիդով | |
---|---|
Ի ծնե անուն | Արսեն Կարապետյան |
Ծնվել է | հունվարի 4, 1850 |
Երկիր | ![]() |
Մահացել է | հունվարի 20, 1911 (61 տարեկան) Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | երաժիշտ և օպերային երգիչ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Լազարյան ճեմարան (1871) |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ 1869-1871 թվականներին աշխատել է Թիֆլիսի հայկական թատրոնում, 1871-1872 թվականներին՝ Թիֆլիսի իտալական օպերային խմբում, ապա՝ Վլադիկավկազի, Բրյանսկի, Ռոստովի և այլ քաղաքների թատրոններում։ Խաղացել է Մոսկվայի հանրամատչելի թատրոնում (1876 թվականից), ավելի ուշ՝ Մոսկվայի արտիստական խմբակում, գերազանցապես Լենտովսկու բեմադրած օպերետներում (Օֆենբախի «Կապույտ մորուք» և «Երգեցիկ թռչուններ», «Գնչուական երգեր ըստ գործող անձանց»), 1879-1882 թվականին՝ Մոսկվայի Փոքր թատրոնում, 1883 թվականից՝ «Էրմիտաժ» և այլ թատրոններում։ Դավիդովի ելույթը «Գնչուական երգեր ըստ գործող անձանց» երաժիշտ, խճանկարում, ուր կատարել է գնչու Անտիպի դերը, նրան մեծ հռչակ է բերել այնուհետև նա գերազանցապես երգել է էստրադայում՝ որպես գնչուական ռոմանսների հանրահայտ կատարող («Զույգ աշխետ ձիեր», «Հեռացիր», «Լաց եղիր, մի թաքցնիր հեկեկոցդ» և այլն)։ Ելույթներ է ունեցել նաև մելոդեկլամացիայով։ Վերսաովսկու «Ասկոլդի գերեզմանը» օպերայում Տորոպկայի դերերգի լավագույն կատարողն էր։ 1892 թվականին համերգ է տվել Փարիզում։ Դավիդովը սերտորեն կապված է եղել հայ իրականությանը, երգել է հայկական երգեր, 1883 թվականին Պ. Ադամյանին ծանոթացրել է դրամատուրգ Ալեքսանդր Օստրովսկու հետ[1][2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. հայեր (կենսագրական հանրագիտարան երկու հատորով). Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան. 2005.
- ↑ «Zarkfoundation - Ալեքսանդր Դավիդով». zarkfoundation.com.
Գրականություն
խմբագրել- Давыдов В.Н., Рассказ о прошлом, М., 1962.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 300)։ |