Ալեքսանդր Դորոգով
Ալեքսանդր Դորոգով (ռուս.՝ Дорогов, Александр Николаевич, ապրիլի 9, 1958, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ մուլտիպլիկատոր, ամերիկացի և ռուս նկարիչ-անիմատոր, մանկավարժ։
Ալեքսանդր Դորոգով | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, ԱՄՆ և Ռուսաստան |
Մասնագիտություն | կերպարների անիմացիա |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1958 թվականին ապրիլի 9-ին, Մոսկվայում։ 11 տարեկանից սկսել է հաճախել «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի մուլտիպլիկացիայի խմբակին։ Միաժամանակ սովորել է գեղարվեստի դպրոցում։ 1975 թվականին աշխատանքի է անցել որպես «Սոյուզմուլտֆիլմի» բեմադրող նկարիչ։ Իսկ 1978 թվականից աշխատել է որպես նկարիչ-ուրվանկարիչ։ Նույն թվականին սկսել է անիմացիա դասավանդել Ռոման Դավիդովի («Մաուգլիի» ռեժիսոր) դասընթացներին։ 1979 թվականին ընդունվել է սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթաց և այն ավարտել 1981 թվականին։ 1982 թվականին վերադարձել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիա՝ որպես 2-րդ կարգի անիմատոր։ Մինչև 1990 թվականն աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։ 1991 թվականին հաղթել է Եվրոպայում Disney ստուդիայի կողմից կազմակերած անիմատորների մրցույթը։ 1992 թվականին սկսել է աշխատել Ֆլորիդայի Դիսնեյ ստուդիայում։ Այնտեղ նա շարունակել է դասավանդման գործունեությունը `որպես անիմացիայի հրահանգիչ։ Մինչև 2003 թվականը աշխատել է Դիսնեյ ստուդիայում։ 2004-2006 թվականներին մասնակցել է Բոստոնի «Act» նախագծի մշակմանը։ 2006 թվականին վերադարձել է Ռուսաստան՝ որպես մանկավարժ, ինչպես նաև` «Գորտի դրախտ», «Սապսան» մուլտֆիլմերի գլխավոր անիմատոր, ինչպես նաև կերպարների մշակող։ 2010 թվականի ամառվանից Ալեքսանդր Դորոգովը դասավանդում է դասական անիմացիա Toonbox անիմացիոն ստուդիայում։ 2011 թվականին նա անիմացիայի դպրոց է բացել, որտեղ դասավանդում է ուսանողների Ռուսաստանից և Ամերիկայից[1]։ Ալեքսանդրը դասավանդում է իր սեփական մեթոդների համաձայն, որոնք մշակվել են Ռուսաստանում և ԱՄՆ-ում` մուլտիպլիկացիայի ոլորտում երկար տարիների փորձի հիման վրա։ Յուրաքանչյուր ոք կարող է անցկացնել դասընթացը. ինչպես լրիվ սկսնակները, այնպես էլ նրանք, ովքեր ցանկանում են բարելավել իրենց անիմացիոն հմտությունները։ 2014 թվականի նոյեմբերի 26-ից նա Անիմացիոն ազգային մրցանակի փորձագիտական խորհրդի անդամ է[2]։ 2019 թվականից ի վեր անիմացիայի բնագավառում լայնածավալ Global Animation Forum միջոցառման կազմակերպիչ է։ Սա մի միջոցառում է, որտեղ հանդիպում են համաշխարհային մասշտաբի վարպետներ. խոսնակներ առաջատար անիմացիոն ստուդիաներից (Disney, Pixar, Dreamworks և այլն)։ Ֆորումի հյուրերը հիանալի հնարավորություն ունեն փորձ ձեռք բերելու անիմացիոն ֆիլմերի բնագավառի առաջատար մասնագետներից, մասնակցել վարպետության դասերի, ցուցադրել իրենց տաղանդը և արտահայտվել։
Ընտանիք
խմբագրել- Կինը Իրինա Դորոգովան է, երեխաները՝ Պրոխորը և Սերաֆիման։
Ֆիլմագրություն
խմբագրելՄուլտիպլիկատոր
խմբագրել- 1982 թվական՝ Ուրախ կարուսել, թողարկում 12
- 1982 թվական՝ Կախառդական դեղ
- 1982 թվական՝ Կախարդական գլոբուսի արկածները կամ կախարդի խարդավանքները
- 1983 թվական՝ Ստախոսների դղյակը
- 1983 թվական՝ Առյուծ և ցուլ
- 1983 թվական՝ Ռոդամուս Կվերկի հետապնդումը
- 1984 թվական՝ Շիլայով կճուճիկ
- 1984 թվական՝ Հետևի նստարանին, թողարկում 3
- 1984 թվական՝ Դե սպասիր, թողարկում 14
- 1985 թվական՝ Դերյոզա
- 1985 թվական՝ Թագավորական բրդուճ
- 1985 թվական՝ Տեր և տիկին Քացախները
- 1985 թվական՝ Մենք Շերլոկ Հոլմսի հետ
- 1985 թվական՝ Հետևի գրասեղանի մոտ, թողարկում 4
- 1985 թվական՝ Դե սպասիր, թողարկում 15
- 1985 թվական՝ Տղան ինչպես տղա
- 1986 թվական՝ Լոլո պինգվինի արկածները, ֆիլմ 1
- 1986 թվական՝ Դե սպասիր, թողարկում 16
- 1987 թվական՝ Բոգատիրյան շիլա
- 1987 թվական՝ Լոլո պինգվինի արկածները, ֆիլմ 2
- 1987 թվական՝ Լոլո պինգվինի արկածները, ֆիլմ 3
- 1988 թվական՝ Դյուրահավատ վիշապը
- 1988 թվական՝ Խորհուրդներ տալ սիրող նապաստակը
- 1988 թվական՝ Կատվիկը Լիզյուկովի փողոցից
- 1988 թվական՝ Զզվելի արջը
- 1988 թվական՝ Պատահար գետաձիու հետ
- 1988 թվական՝ Մոլորվել էր թռչունը երկնքում
- 1988 թվական՝ Մարաթոն
- 1989 թվական՝ Բոլորին բռնեց
- 1989 թվական՝ Երկու բոգատիրները
- 1989 թվական՝ Լիճ ծովի հատակին
- 1989 թվական՝ Կոմպոզիցիա թեմայով. Շեկլիկը
- 1990 թվական՝ Ուրախ կարուսել, թողարկում 20
- 1990 թվական՝ Ուրախ կարուսել, թողարկում 21
Անիմատոր
խմբագրել- 1992 թվական՝ Սառցե թագուհին
- 1994 թվական՝ Առյուծ արքան
- 1995 թվական՝ Պոկահոնտաս
- 1996 թվական՝ Կուզիկը Նոտր Դամից
- 1998 թվական՝ Մուլան
- 1999 թվական՝ Ֆանտազիա 2000
- 2002 թվական՝ Լիլո և Սթիչ
- 2003 թվական՝ Եղբայր արջ