Ալեքսանդր Լոդիգին
Ալեքսանդր Նիկոլաևիչ Լոդիգին (հոկտեմբերի 18, 1847, Ստենշինո, Լիպեցկի գավառ, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 16, 1923[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ռուս էլեկտրատեխնիկ, շիկացման լամպի ստեղծողը, 1867 թ. ավարտել է Մոսկվայի ռազմական ուսումնարանը և 1874 թ. Ռուսաստանում արտոնագիր ստացել շիկացման լամպի համար։ Այդ գյուտը նա արտոնագրել է նաև Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում։ Լոդիգինի լամպում շիկացման մարմին էր ծառայում ապակե կափարիչի տակ տեղավորված թորամանի ածխե բարակ ձողը։ 1874 թ. լամպի գյուտի համար Պետերբուրգի ԳԱ նրան շնորհել է Լոմոնոսովի մրցանակ։
Ալեքսանդր Լոդիգին Александр Лодыгин | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1847 Ստենշինո, Լիպեցկի գավառ, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 16, 1923[1] (75 տարեկան) Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Բնակության վայր(եր) | Ռուսական կայսրություն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԱՄՆ |
Ազգություն | ռուս |
Մասնագիտություն | գյուտարար, ճարտարագետ և ձեռնարկատեր |
Գործունեության ոլորտ | էլեկտրատեխնիկա |
Ալմա մատեր | Ալեքսեևյան ռազմական ուսումնարան, Voronezh Cadet Corps? (1865) և Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ |
Պարգևներ | |
Alexander Lodygin Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Лодыгин Александр Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Լոդիգին» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 652)։ |