Ալեքսանդր Ալեքսանյան (ազատամարտիկ)
ազատամարտիկ
(Վերահղված է Ալեքսանդր Համիկի Ալեքսանյանից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Ալեքսանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Ալեքսանյան (5 նոյեմբերի, 1968, Բաքու - 16 սեպտեմբերի, 1996), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Ալեքսանդր Համիկի Ալեքսանյան | |
---|---|
5 նոյեմբերի, 1968 - 16 սեպտեմբերի, 1996 | |
Ծննդավայր | Բաքու |
Մահվան վայր | |
Պաշտոն | վաշտի հրամանատար |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԱլեքսանդր Ալեքսանյանը ծնվել է 1968 թ. նոյեմբերի 5-ին Բաքու քաղաքում։ Ավարտել է տեղի ռուսական դպրոցներից մեկը։ 1986-88 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ Ընտանիքով Բաքվից Մարտունի է բռնագաղթել Ղարաբաղյան շարժման սկզբին։ Մասնակցել է Քարվաճառի, Ավդալ-Գյուլափլուի, Հորադիզի, Մարտակերտի, Մաճկալաշենի, Ղուրուչուխի ռազմական գործողություններին։ Հրադադարի հաստատումից հետո նշանակվել է հետախուզական վաշտի հրամանատար։ 1996 թ. սեպտեմբերի 14-ին ծանր վիրավորվել և մահացել է նույն թվականի նոյեմբերի 16-ին։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։ Հանգչում է Մարտունի քաղաքի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ալեքսանդր Ալեքսանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.