Ալեքսանդր Ղազբեգի (վրաց.՝ ალექსანდრე ყაზბეგი, հունվարի 8 (20), 1848[1], Ստեփանծմինդա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 22, 1893(1893-12-22)[1], Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[2]), վրացի գրող։

Ալեքսանդր Ղազբեգի
ალექსანდრე ყაზბეგი
Ծննդյան անունվրաց.՝ ალექსანდრე ჩოფიკაშვილი
Ծնվել էհունվարի 8 (20), 1848[1]
ԾննդավայրՍտեփանծմինդա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էդեկտեմբերի 22, 1893(1893-12-22)[1] (45 տարեկան)
Վախճանի վայրԹիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Գրական անունმოჩხუბარიძე և მოხევე
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, բանաստեղծ, թարգմանիչ և դերասան
Լեզուվրացերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ուշագրավ աշխատանքներQ25542732? և The Patricide?
 Alexander Kazbegi Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել
 
Ալեքսանդր Ղազբեգիի հուշարձանը Ստեփանծմինդայում

Ծնվել է Դորիի նահանգի կառավարչի ընտանիքում։ Հոր մահից հետո վարել է կալվածատիրական մեծ տնտեսությունը, գյուղացիներին ազատել է հարկերից, հրաժարվել իշխող ֆեոդալի իր դիրքերից և 7 տարի հովվություն է արել սարերում։ 1879 թվականից ապրել է Թիֆլիսում, աշխատել «Դրոեբա» թերթում, որտեղ 1881 թվականին տպագրել է իր «էլգուջա» վեպը՝ պատկերելով պատվի ու ազատության համար մարտնչող լեռնցիների։ Վեպի առանձին հրատարակության տպաքանակը բռնագրավել և այրել է ոստիկանությունը։ Այնուհետև լույս են տեսել Ղազգեցիի «էլիսո» (1882), «Հայրասպանը» (1882), «Ցիկո» (1883), «Թշվառը» (1884), «Զորի նահապետ Դոչա» (1884), «Հովիվը» (1885) վիպակները։ Զրկանքներն ու հետապնդումները Ղազբեգիին հասցրել են հոգեկան ծանր հիվանդության։ Մահացել է միայնության ու կարիքի մեջ։ Ղազբեգին XIX դարի վրացերեն արձակի խոշոր վարպետներից է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Казбеги Александр // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ղազբեգի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 22