Ալեքսանդր Մանթաշյանց

հայ ֆինանսիստ
(Վերահղված է Ալեքսանդր Մանթաշյանից)

Ալեքսանդր Մանթաշյանց (մարտի 3, 1842(1842-03-03), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - ապրիլի 19, 1911(1911-04-19), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), հայ նշանավոր գործարար ու բարեգործ։ Զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել «նավթի արքա» մականունը։ Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թվականին Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։ Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը։

Ալեքսանդր Մանթաշյանց
Դիմանկար
Ծնվել էմարտի 3, 1842(1842-03-03)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 19, 1911(1911-04-19) (69 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանԽոջիվանք
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
ԿրոնՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Մասնագիտությունֆինանսիստ և ձեռնարկատեր
Աշխատանքգործարար և բարեգործ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներAnna Mantashev?[1]
 Alexander Mantashev Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ալեքսանդր Մանթաշյանցը ծնվել է Թիֆլիսում, 1842 թ. մարտի 3-ին։ Հայրը եղել է մանուֆակտուրայի վաճառական։ Սովորել է Թիֆլիսի Գալուստ Վարդապետ Փափազյանցի մասնավոր դպրոցում։ Տիրապետել է մի քանի լեզուների՝ հայերեն, ռուսերեն, վրացերեն, անգլերեն։ 1864 թ. շուշեցի մեծահարուստ Աստվածատուր Առաքելյանը Հովհաննես Մանթաշովին խորհուրդ է տալիս որդուն ուղարկել Լայպցիգ և առևտրական հարաբերություններ հաստատել Գերմանիայի և Պարսկաստանի հայ վաճառականների միջև։ 1868 թ. Հովհաննեսը որդու հետ շրջագայում է Եվրոպայում և առևտրական լայն կապեր հաստատում մի շարք քաղաքների վաճառական տների միջև։

Վերադառնալով Թեհրան, Հովհաննեսը 1878 թ. իրենց առևտուրը տեղափոխում է Թիֆլիս։ Հոր մահից հետո ստացած 200.000 ռուբլի դրամագլուխ ժառանգությամբ, Ալեքսանդր Մանթաշյանցը, հեռատեսորեն զգալով նավթարդյունբերության մեծ հեռանկարները, տեղափոխվում է Բաքու և սկսում զբաղվել նավթի արդյունաբերությամբ։ Մանթաշյանցի նավթի առևտրական տներն ու նրանց մասնաճյուղերը տարածվում են ամբողջ աշխարհում՝ իրենց ցանցի մեջ առնելով տարբեր երկրներ ու քաղաքներ՝ Վարշավա, Մադրիդ, Փարիզ, Օդեսա, Սարատով, Սուդան, Բեյրութ, Պաղեստին, Կալկաթա, Բոմբեյ, Կ. Պոլիս, Զմյուռնիա։ Այդ շրջանում Մանթաշյանցի դրամագլուխը կանխիկ դրամով կազմում էր մոտ 30 միլիոն ռուբլի։ Նա ուներ հանքեր, գործարաններ, կալվածքներ, տներ, հյուրանոցներ, ամառանոցներ ու շոգենավեր։

Գործունեություն

խմբագրել
 
Ալեքսանդր Մանթաշյանի հուշարձան (Երևան)

Իր առևտրային գործունեությունը Ալեքսանդր Մանթաշյանը զուգակցում էր հասարակական և բարեգործական գործունեության հետ։ Մինչև 1895 թվականը եղել է Թիֆլիսի բարեգործական ընկերության փոխնախագահը, այնուհետև ցմահ դառնում է նրա պատվավոր նախագահը։ Նա էր հովանավորում Կովկասի ամենախոշոր որբանոցը, նրա միջոցներով շենքեր և հայկական եկեղեցիներ են կառուցվել Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Մոսկվայում, Պետերբուրգում ու Փարիզում։ Հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ գտնվում է Փարիզի հենց կենտրոնում՝ Ելիսեյան դաշտերում, իր գոյությամբ պարտական է Ալեքսանդր Մանթաշյանին։

Երբ ցարական կառավարությունը որոշում արձակեց հայկական եկեղեցական ունեցվածքի առգրավման մասին, դրանով իսկ զրկելով հայկական դպրոցները, գիմնազիաները և մշակութային-լուսավորական մյուս օջախները նյութական աջակցությունից, Մանթաշյանը ֆինանսավորեց Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր ճեմարանի նոր շենքի կառուցումը։ Նրա նվիրական իղձն էր՝ խոշոր նվիրաբերում կատարել Էջմիածնին։ Նրա առաջարկով կազմվում է նոր վեհարանի նախագիծ՝ ընդարձակ սրահներով և ընդունարաններով։ Այդ աշխատանքների համար Մանթաշյանցը տրամադրում է 250.000 ռուբլի։

Հաճախակի լինելով Փարիզում՝ նրա մեջ հղանում է այնտեղ հայկական եկեղեցի կառուցելու միտքը։ Դրա համար Փարիզի կենտրոնում՝ Ժան Գուժոն փողոցի վրա, 450.000 ֆրանկով հողատարածք է գնում։ Այնուհետև եկեղեցու շինարարության համար տրամադրված գումարը կազմում է 650.000 ֆրանկ, որով ամբողջ գումարը կազմում է 1.100.000 ֆրանկ։ Եկեղեցին կառուցվելուց հետո այն նվիրաբերում է հայ գաղութին՝ լրացուցիչ վճարելով 120.000 ֆրանկ նոտարական ծախս[2]։

Ալեքսանդր Մանթաշյանն է եղել Կովկասի հայ բարեգործական ընկերության գլխավոր նախաձեռնողն ու հիմնադիրը և մինչև իր կյանքի վերջը մնացել վարչության անդամ՝ շարունակելով կատարել խոշոր գումարների հատկացումներ։

Ալեքսանդր Մանթաշյանը եղել է հայ մշակույթի, գիտության, արվեստի և գրականության մեծ նվիրյալ և հովանավոր։ Իմանալով, որ հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասը սեփական դաշնամուր չունի, նա կարգադրել է, որպեսզի Գերմանիայից նրա համար բերվի այդ երաժշտական գործիքը։ Մեկենասի և բարեգործի առանձնահատուկ հոգատարության առարկա են եղել տաղանդավոր ստեղծագործող մարդիկ, ընդունակ երիտասարդները։ Մանթաշյանի միջոցներով են Ռուսաստանի և Եվրոպայի լավագույն ուսումնական հաստատություններում սովորել երկու հարյուրից ավելի հայ պատանիներ ու աղջիկներ, որոնցից շատերը հետագայում դարձել են գիտության, մշակույթի, արվեստի և գրականության հայտնի գործիչներ[3]։

 
Նամականիշ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 175-ամյակը» թեմային

2017 թվականին Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 175-ամյակին նվիրված ՀՀ-ում հաստատվել և գործողության մեջ է դրվել «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆ. ALEXANDER MANTASHIAN 1842-1911» նամականիշը[4]՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 175-ամյակը» թեմային[5]։

2018թ հիմնադրվել է Ալեքսանդր Մանթաշյանցի անունով Հայաստանի ամենամեծ գործարար միություններից մեկը՝ «Մանթաշով Գործարարների Միությունը»։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. մահվան վկայական
  2. Սարուխան, Առաքել (2011). Ալեքսանդր Մանթաշյանց։ Մեծ վաճառականը և բարեգործը. Երևան: Ինտեր կռնակ. էջ 127.
  3. 2011 թ. կնշվի որպես Մանթաշյանի տարի. Երևանում կկանգնեցվի նրա կիսանդրին News.am
  4. «Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 175-ամյակը».
  5. «Աշխարհահռչակ հայեր. Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 175-ամյակը». www.haypost.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.

Գրականություն

խմբագրել
  • Բալագյան Լ., Ալեքսանդր Մանթաշյանց (Ազգային բարերարը և գեղարվեստի մեկենասը), Երևան, 2002։
  • Առաքել Սարուխան, «Ալեքսանդր Մանթաշյանց. մեծ վաճառականը և բարեգործը», Վնն., 1931[1]։
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
  1. «Ալեքսանդր Մանթաշյանց. մեծ վաճառականը և բարեգործը» գիրքը 80 տարի անց վերահրատարակվել է