Ալեքսանդր Նևսկու տաճար (Թիֆլիս)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Նևսկու տաճար (այլ կիրառումներ)

Ալեքսանդր Նևսկու տաճար (վրաց.՝ ტფილისის სამხედრო ტაძარი, tp'ilisis samkhedro tadzari; ռուս.՝ Тифлисский Александро-Невский военный собор, Թիֆլիսի Ալեքսանդր Նևսկու զինվորական տաճար), 19-րդ դարի վերջին Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում կառուցված ուղղափառական տաճար։ Ավերվել է 1930 թվականին։

Ալեքսանդր Նևսկու տաճար
վրաց.՝ ტფილისის სამხედრო ტაძარი
ռուս.՝ Тифлисский Александро-Невский военный собор
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԹբիլիսի
Հիմնական ամսաթվերը1871
Ներկա վիճակքանդվել է 1930 թվականին
ՃարտարապետԴավիդ Գրիմ
Ճարտարապետական ոճռուս-բյուզանդական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1871
Կառուցման ավարտ1897
Հիմնադրված1871
Գմբեթ8
Քարտեզ
Քարտեզ
 Alexander Nevsky Cathedral, Tbilisi Վիքիպահեստում

Տաճարը կառուցվել է Կովկասի նվաճման առթիվ[1]։ Տեղակայված էր քաղաքի կենտրոնում՝ Գոլովինի պողոտայում՝ Գունիբի հրապարակում։ Այն ութ գմբեթ ունեցող կառույց էր։ Ուներ նաև զանգակատուն։ Տեղավորում էր մինչև հազար մարդ։ Տաճարի գլխավոր խորանը կառուցվել է ի պատիվ Շնորհապարտ Մեծ իշխան Ալեքսանդր Նևսկու, աջ կողմինը՝ ի պատիվ Միքայել հրեշտակապետի, ձախինը՝ ի պատիվ Նիկոլայ Հրաշագործի։

Կառուցման պատմություն

խմբագրել

Տաճարի սկզբնական նախագիծը կազմել է ճարտարապետ Դավիթ Գրիմը 1866 թվականին։ Շինարարությունը ձգվել է երկար տարիներ։ 1871 թվականի ապրիլի 6-ին հանդիսավորությամբ տեղի է ունեցել տաճարի հիմնադրման արարողությունը։ 1890 թվականին տաճարի նախնական պլանը փոփոխվել է, ընտրվել է տաճարի կառուցման նոր վայր նույն պողոտայի վրա։ 1891 թվականին ավարտին են հասցվել հիմքի կառուցման աշխատանքները, և սկսվել թ բուն տաճարի կառուցումը։ Շինարարությունը ղեկավարել է ինժեներ-գնդապետ Վ. Գերասիմովը։ Տաճարն օծվել է 1897 թվականի մայիսի 21-ին։

Տաճարը լուսավորվել է էլեկտրականությամբ։ Ներսից այն զարդարված էր Կովկասի գրավմանը մասնակցած զորամասերի համարները կրող վահաններով ու նրանց դրոշներով։ Տաճարի պատերը գեղազարդել են տեղացի նկարիչներ Կոլչինն ու Լոնգոն։

Ալեքսանդր Նևսկու տաճարն ավերվել է 1930 թվականին Լավրենտի Բերիայի հրամանով։ Նրա տեղում կառուցվել է Կառավարության տունը (այդ շենքում ներկայում տեղակայված է Վրաստանի խորհրդարանը

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Тифлис // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Գրականություն

խմբագրել
  • Новый соборь войскъ кавказскаго военнаго округа въ г. Тифлисе: «КавказЪ», 21. Мai 1897.

Արտաքին հղումներ

խմբագրել