Ալեքսանդր Ֆեոդորովիչ Շորին (ռուս.՝ Александр Фёдорович Шорин, նոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1890, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 21, 1941(1941-10-21), Ուլյանովսկ, Սամարայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռադիոյի, հեռագրության և ձայնագրման բնագավառի խորհրդային գյուտարար։ 1919 թվականին ավարտել է Պետերբուրգի էլեկտրատեխնիկական ինստիտուտը և դասավանդել նույն տեղում։ 1919-1922 թվականներին աշխատել է Նիժնի Նովգորոդի ռադիոլաբորատորիայում, 1922-1927 թվականներին՝ ղեկավարել թույլ հոսանքով աշխատող գործարանների տրեստի ռադիոբաժինը, 1934 թվականից՝ Ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի ինստիտուտի տնօրեն։

Ալեքսանդր Ֆեոդորովիչ Շորին
Александр Фёдорович Шорин
Ծնվել է1890
ԾննդավայրՌուսաստան Սանկտ-Պետերբուրգ
Մահացել է1941
Մահվան վայրՌուսաստան Ուլյանովսկ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԱզգությունՌուս
Կրոնքրիստոնյա (ուղղափառ)
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական էլեկտրոտեխնիկական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
ԵրկերՇորինոֆոն
Մասնագիտությունգյոտարար
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան
և Ստալինյան մրցանակ

Հեղինակ է մի շարք գյուտերի, ստարտստոպային հեռագրական ապարատ, ռադիոտառատպման տրանսլյացիոն տեղակայանք և այլն։ Շորինի անվան հետ է կապված ԽՍՀՄ-ում հնչյունային կինոյի ծնունդն ու զարգացումը։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1941), պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 549