Ալեքսանդր Չուբարյան
Ալեքսանդր Օհանի Չուբարյան (ռուս.՝ Александр Оганович Чубарьян, հոկտեմբերի 14, 1931, Մոսկվա, ԽՍՀՄ), հայազգի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1971), ՌԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2000), Պոմորյեի պետական համալսարանի պատվավոր դոկտոր (2001)։
Ալեքսանդր Չուբարյան Александр Чубарьян | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1931 (93 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան |
Հաստատություն(ներ) | Համաշխարհային պատմության ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | պատմություն |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա և Նորվեգիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ |
Կոչում | պրոֆեսոր և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (1971) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն և ռուսերեն[1][2] |
Գիտական ղեկավար | Georgiĭ Nazarovich Golikov? և Վլադիմիր Խվոստով |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Alexander Oganovich Chubarian Վիքիպահեստում |
Գրադարանագետ, ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Օհան Չուբարյանի որդին։
Կենսագրություն
խմբագրել1955 թվականին ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ 1966-1973 թվականներին եղել է ԽՍՀՄ (ապա՝ Ռուսաստանի) ԳԱ պատմության բաժանմունքի գիտքարտուղար, 1958-1962 թվականներին` պատմության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1963-1966 թվականներին` տնօրեն։ 1966-1976 թվականներին դասավանդել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայում։ 1994 թվականից հումանիտար գիտությունների պետական ակադեմիայի ռեկտորն է, 1996 թվականից՝ Պատմաբան արխիվագետների ռուսական ընկերության նախագահ, 1973 թվականից՝ Եվրոպայի նորագույն պատմության միջազգային ընկերակցության և Ռուս պատմաբանների ազգային կոմիտեի փոխնախագահ։
Գիտական գործունեություն
խմբագրելԱշխատությունները վերաբերում են Եվրոպայի 19-20-րդ դարերի պատմության հիմնախնդիրներին, միջազգային հարաբերությունների զարգացման օրինաչափություններին, օրենսդրական հիմնահարցերին[3]։
Պարգևներ
խմբագրել- ԽՍՀՄ «Պատվո նշան» շքանշան
- ՌԴ Պատվո շքանշան
- Պատվո լեգիոն, 2005
- Սուրբ Գրիգոր Մեծի շքանշան, Վատիկանի կողմից
- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ոսկե մեդալ, 2009[4]
Երկեր
խմբագրել- Чубарьян А. О. Брестский мир 1918 г. - М.: Госполитиздат, 1963;
- Кремер И. С., Чубарьян А. О. Краткая история внешней политики Советского Союза (1917-1963). - М.: Просвещение, 1964;
- Ирошников М. П., Чубарьян А. О. Тайное становится явным. Об издании секретных договоров царского и временного правительств. - М.: Наука, 1970;
- Чубарьян А. О. Ленин и формирование советской внешней политики. - М.: Наука, 1972;
- Чубарьян А. О. Ленинские принципы советской внешней политики: история и современность. - М., 1973;
- Чубарьян А. О. Мирное сосуществование: теория и практика. - М., 1976;
- Всемирная история. Т. XI. - М., 1977 (отв. ред., чл. авт. кол.);
- Европа в международных отношениях (1917-1939). - М., 1979 (редактор);
- Чубарьян А. О. Европейская идея в истории: проблемы войны и мира. - М.: Международные отношения, 1987;
- Всеобщая история: дискуссии, новые подходы. - М., 1989 (вып. 1-2, совм. с В. В. Согриным);
- Чубарьян А. О. Европа 1920-х гг.: новые реалии и тенденции развития // Европа между миром и войной. - М., 1992;
- Tschubarjan A. O. Europakonzepte: von Napoleon bis zur Gegenwart. Ein Beitrag aus Moskau. Berlin, 1992;
- Chubarian A. O. The European Idea in History XIX-XX Centuries. A view from Moscow. Ilford: Frank Cass, 1994; L., 1998;
- Чубарьян А. О. История XX в.: новые методы исследования. - М., 1997;
- Сталинское десятилетие холодной войны: факты и гипотезы. - М., 1999 (редактор);
- Чубарьян А. О. Десятилетие внешней политики России // Международная жизнь. 2001. № 6;
- Чубарьян А. О. Европа единая, но делимая // Россия в глобальной политике. 2003. № 2;
- Чубарьян А. О. Белые пятна в истории великой войны // Россия в глобальной политике. 2005. № 3;
- Чубарьян А. О. Российский европеизм. - М.: Олма-пресс, 2006;
- Чубарьян А. О. Канун трагедии. Сталин и международный кризис. Сентябрь 1939 - июнь 1941 г. - М.: Наука, 2008;
- Чубарьян А. О. XX век: взгляд историка. - М.: Наука, 2009;
- La Russie et l’idée Européenne. Paris: Éditions des Syrtes, 2009.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ ՀՀ ԳԱԱ, Արտասահմանյան անդամներ Ալեքսանդր Չուբարյան
- ↑ Ալեքսանդր Չուբարյանը պարգևատվրեց ոսկե մեդալով
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Չուբարյան» հոդվածին։ |