Ալեքսանդր Միտրոֆանովիչ Տերպիգորև (ռուս.՝ Алекса́ндр Митрофа́нович Терпиго́рев, նոյեմբերի 9 (21), 1873, Տամբով, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 8, 1959(1959-11-08)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), լեռնային գործի բնագավառի խորհրդային գիտնական, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1935

Ալեքսանդր Տերպիգորև
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 9 (21), 1873
ԾննդավայրՏամբով, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 8, 1959(1959-11-08)[1] (85 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԼեռնային ինստիտուտ (1897)
Կոչումպրոֆեսոր և ԽՍՀՄ ԳԱ անդամ
Մասնագիտությունգիտնական
ԱշխատավայրՄոսկվայի հանքային ակադեմիա
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Medal "For the Restoration of the Donbas Coal Mines"
Ստալինյան մրցանակ և ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ
ԱնդամությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա

Ավարտել է Պետերբուրգի լեռնային ինստիտուտը (18971906 թվականից՝ Եկատերինոսլավի բարձրագույն լեռնային ուսումնարանի և լեռնային ինստիտուտի պրոֆեսոր, 1922-1959 թվականներին՝ Մոսկվայի լեռնային ինստիտուտի պրոֆեսոր (1933-1936 թվականներին՝ տնօրեն), 1938-1959 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ լեռնային գործի ինստիտուտի բաժնի վարիչ։ Հիմնական աշխատությունները վերաբերում են օգտակար հանածոների հանքավայրերի ստորգետնյա մշակմանը, լեռնային աշխատանքների մեքենայացմանն ու ավտոմատացմանը, լեռնային արդյունաբերության մեջ աշխատանքի ռացիոնալացմանը, հիդրոմեքենայացմանը և ստորգետնյա գազիֆիկացմանը, լեռնային գործի զարգացմանը, լեռնատեխնիկական կրթության կազմակերպմանը։ Եղել է «Լեռնային գործ» 11-հատորանոց հանրագիտական տեղեկատուի գլխավոր խմբագիրը (1957-1960 թթ.ԽՍՀՄ պետական մրցանակ (1943 թ.)։

Պարգևատրվել է Լենինի 3, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Терпигорев Александр Митрофанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 684