Ալեքսեյ Ժդանով
Ալեքսեյ Գենադևիչ Ժդանով (մարտի 28, 1982[1], Ստարի Օսկոլ, Բելգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, խաղացել է հարձակվողի դիրքում։
Անձնական տվյալներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | ռուս | |||||
Քաղաքացիությունը | ||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 28, 1982[1] (42 տարեկան) | |||||
Ծննդավայր | Ստարի Օսկոլ, Բելգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | |||||
Հասակ | 182 սմ | |||||
Քաշ | 83 կգ | |||||
Դիրք | հարձակվող | |||||
Պատանեկան կարիերա | ||||||
| ||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
Ազգային հավաքական | ||||||
| ||||||
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
խմբագրելՖուտբոլով սկսել է զբաղվել հարազատ Ստարի Օսկոլ քաղաքում 6 տարեկան հասակում։ 1995 թվականին թիմի հետ միասին Վոլգոգրադ մասնակցել է մինի-ֆուտբոլի մրցությանը, որտեղ ճանաչվել է լավագույն հարձակվող։ Ինչից հետո ստացել է հրավեր «Օլիմպիա» ակումբի մարզիչ Լեոնիդ Վիկտորովիչ Սլուցկիի կողմից։ Այսպիսով, 13 տարեկանում տեղափոխվել է Վոլգոգրադ, որտեղ սկսել է սովորել Օլիմպիական պահեստային ուսումնարանում[2]։
1998 թվականին «Օլիմպիա» ակումբի հետ միասին կատարել է իր նորամուտը մեծահասակների մակարդակում՝ երրորդ դիվիզիոնում Ռուսաստանի առաջնության ժամանակ։ Հաջորդ տարի երիտասարդ ակումբը ձեռք է բերել փորձառու խաղացողներ, ինչի շնորհիվ մրցաշրջանի վերջում ակումբը երկրորդ դիցիզիայում խաղալու իրավունք է ստացել։
2003 թվականին մասնակցել է Անժիի նախամրցաշրջանային հավաքին, որտեղ գլխավոր մարզիչը՝ Գաջի Գաջիևը, օգտագործել է Ալեքսեյին պաշտպանի դիրքում։ Սակայն, ակումբերը չեն կարողացել համաձայնության գալ ֆուտբոլային տրանսֆերի, նա վերադարձել է Վոլգոգրադ և հանդես է եկել նոր կարգավիճակով, և 2003 թվականի մրցաշրջանի ավարտին դարձել է արծաթե մեդալակիր և «Հարավ» տարածաշրջանի լավագույն պաշտպան։
2005 թվականին 15 գոլերով նա դարձել է «Հարավ» տարածաշրջանի լավագույն ռմբարկու։ Մրցաշրջանի ավարտին ավարտվում է ֆուտբոլիստի և «Օլիմպիա» ակումբի պայմանագրի ժամկետը և Ալեքսեյը Զախար Դուբենսկիի հետ միասին տեղափոխվում է լատվիական «Վենտսպիլս» ակումբ։ Ոչ բավարար խաղային փորձ ունենալու պատճառով որոշում է փոխել թիմը և կնքում է պայմանագիր մոլդովական «Զիմբրու» ակումբի հետ, որտեղ անցկացրել է երկու մրցաշրջան, որի կազմում դարձել է փոխչեմպիոն և Մոլդովայի գավաթի դափնեկիր և մասնակցել է ՈՒԵՖԱ գավաթին։
2008 թվականին հայտնվել է «Նոստա» ակումբում, որի կազմում հանդես է եկել առաջին դիվիզիոնում։ 2009 թվականին հանդես է եկել նոր «Վոլգոգրադ» ակումբում, որտեղ 23 գնդակով դարձել է ամբողջ երկրորդ դիվիզիոնի լավագույն ռմբարկու։ Մրցաշրջանի ավարտին տեղափոխվում է«Լուչ-Էներգիա» ակումբ։ 2011 թվականին փոխվել է թիմի մարզիչը, որը Ալեքսեյին չէր տեսնում կազմում։ Շուտով տեղափոխվեց «Նեֆտեխիմիկ» ակումբ, որտեղ ստացել է ծանր վնասվածք՝ շարժողական մկանների պատռվածք։ Վնասվածքից հետո հանդես է եկել Մետալուրգ Օսկոլ քաղաքում ձերջինսկի «Խիմիկ», մուրանյան «Սեվեր» «Զենիթ Իժևսկ» և սիրողական «Անապա» ակումբում[2]։ 2015-2017 թվականներին հանդես է եկել «Ռոտոր-Վոլգոգրադում», 2017/18 մրցաշրջանում` «Արմավիր» ակումբում։
Ռուսաստանի հավաքականում (մինչև 16 տարեկան) խաղացել է 1999 թվականի Եվրոպայի առաջնությանը Չեխիայում։
Վիճակագրություն
խմբագրել- 2017 թվական հունիսի 17-ի դրությամբ
ծանոթագրություններ: * նշանով սյունակներում նշված թվերը կարող են լինել ավելի մեծ։
Ձեռքբերումենր
խմբագրելԹիմային
խմբագրել- Մոլդովայի փոխչեմպիոն։ 2006/07:
- Մոլդովայի գավաթի դափնեկիր։ 2006/07:
- («Արևմուտք» տարածաշրջանի) երկրորդ դիվիզիոնի հաղթող։ 2012/13:
- («Հարավ» տարածաշրջանի) երկրորդ դիվիզիոնի հաղթող։ 2016/17:
- («Չեռնոզեմյե» տարածաշրջանի) երրորդ դիվիզիոնի հաղթող։ 2015։
- («Հարավ» տարածաշրջանի) երկրորդ դիվիզիոնի արծաթե մրցանակակիր։ 2003։
- («Պովոլժե» տարածաշրջանի) երկրորդ դիվիզիոնի բրոնզե մրցանակակիր։ 2001, 2002։
- («Հարավ» տարածաշրջանի) երկրորդ դիվիզիոնի բրոնզե մրցանակակիր։ 2009։
Անձնական
խմբագրելԱնձնական կյանք
խմբագրելԱմուսնացել է 2004 թվականին։ Կնոջ անունը Եկատերինա է։ Ունի երկու երեխա. որդի Նիկիտան (ծնված 2005 թվականին) մանկական Օլիմպիա ակումբի կիսապաշտպան է և դուստրը Դարյան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Андрей Шитов (2015 թ․ նոյեմբերի 3). «Алексей Жданов, капитан команды «Ротор-Волгоград»: «Слуцкий воспитал во мне спортсмена и человека»» (ռուսերեն). Родной город. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ 3,0 3,1 «ПФЛ определила лучших игроков и тренеров второго дивизиона» (ռուսերեն). Sports.ru. 2009 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆուտբոլիստի էջը Sportbox.ru կայքում
- Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում
- Профиль(ռուս.) на сайте footstat.ru
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Ժդանով» հոդվածին։ |