Ալթայերեն
Ալթայերեն (մինչև 1948՝ օյրոտերեն), ալթայցիների հիմնական լեզուն, Ալթայի Հանրապետության պաշտոնական լեզուն։ Պատկանում է թյուրքական ընտանիքին։ Ունի կցական, համադրական կառուցածք, բնորոշվում է հնչյունների ներդաշնակությամբ։ Կիրիլիցայի հիման վրա առաջին անգամ 19-րդ դարի 40-ական թվականներին։ 1920-ականներին այբուբենը վերակազմվում է լատինական, իսկ 1938 թվականից՝ կրկին կիրիլիցայի հիման վրա[5]։ Խոսողների թիվը՝ 55 720[3]:
Ալթայերեն Ալթայ | |
---|---|
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Kyrgyz–Kipchak?[1] |
Երկրներ | Մոսկվա, Չինաստան |
Շրջաններ | Ալթայի Հանրապետություն Ալթայի երկրամաս |
Պաշտոնական կարգավիճակ | Ալթայի Հանրապետություն |
Խոսողների քանակ | 55 720 մարդ[2] |
Լեզվակիրների թիվը | 55 720[3]: |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | ոչ նպաստավոր[4] |
Դասակարգում | Ալթայան լեզուներ |
Գրերի համակարգ | Կիրիլիցա |
IETF | alt |
ISO 639-2 | alt |
ISO 639-3 | alt |
Նկարագիր
խմբագրելՊատկանում է թյուրքական լեզուների արևելյան ճյուղի կիրգիզա–ղփչաղական խմբին։ Ունի վեց բարբառ, որոնք բաժանվում են երկու խմբի՝ հյուսիսային (տուբա, քումանդինի, չալկանյան) և հարավային (ալթայական, տելենգիտ, տելեատյան)։
Ժամանակակից Ալթայերեն գրական լեզուն ստեղծվել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ բուն ալթայական (ալթայկիժի) բարբառի հիման վրա։
Գրության հիմքը 1928 -1938 թվականներին եղել է լատինական, հետագայում՝ ռուսական այբուբենը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Glottolog / H. Hammarström, R. Forkel, M. Haspelmath — Max Planck Institute for Evolutionary Anthropology.
- ↑ http://www.gks.ru/free_doc/new_site/population/demo/per-itog/tab6.xls
- ↑ 3,0 3,1 «Համառուսական մարդահամարի արդյունքներ (2010)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս
- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 4։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 161)։ |