Ալժափար Աբիշև
Ալժափար Աբիշև (ղազ.՝ Әлжаппар Әбішев, հոկտեմբերի 15, 1907, Karkaraly District, Կարագանդայի մարզ, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ - օգոստոսի 24, 2001, Ալմաթի, Ղազախստան), ղազախ գրող, Ղազախական ԽՍՀ ժողովրդական գրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ։
Ալժափար Աբիշև ղազ.՝ Әлжаппар Әбішев | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1907 |
Ծննդավայր | Karkaraly District, Կարագանդայի մարզ, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ |
Վախճանվել է | օգոստոսի 24, 2001 (93 տարեկան) |
Վախճանի վայր | Ալմաթի, Ղազախստան |
Մասնագիտություն | գրող և դրամատուրգ |
Լեզու | ղազախերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ղազախստան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Ալժափար Աբիշև Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Կարկարալի շրջանի Ասպանտաու վայրում։ Վաղ մանկուց բատրակություն է արել, այդ պատճառով էլ զբաղվել է ինքնակրթությամբ[1]։ Աշխատել է Կարագանդայի հանքահորերում[2]։ 1939 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։
Պատմվածքների և ակնարկների առաջին ժողովածուի հիմնական թեման Կարագանդայի հանքափորների աշխատանքն է («Անցափակում», 1936)[3]։ Հեղինակել է նաև «Երիտասարդ սերունդ» վեպը[4], վիպակներ, 36 պիես, որոնցից շատերը բեմադրվել են Ղազախստանի Մուխտար Աուեզովի անվան պետական ակադեմիական թատրոնում։ Նրա «Ոչ, չեմ մեռնի ես» (1965) հերոսական դրաման արտացոլում է Ղազախստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Լևոն Միրզոյանի և ղազախական խորհրդային գրականության հիմնադիր Ս. Սեյֆուլլինի բարեկամությունը։ Մահացել է 2001 թվականին։
Պարգևներ
խմբագրել- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (21.10.1977)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (03.01.1959)
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (14.10.1987)
- 2 «Պատվո նշան» շքանշան (31.01.1939; 16.11.1945)
- մեդալներ[5]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Прозаик, драматург, долгожитель». Казахстанская правда. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Альжаппар Абишев // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ «Альжаппар Абишев (1907 - 2001)». Сарыарка. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «роман «Молодое поколение»». 28.10.2007. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Он знал о жизни народа не понаслышке». NOMAD кочевник. 28.10.2007. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 26-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալժափար Աբիշև» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 26)։ |