Ալինա Սոմովա
Ալինա Ալեկսեեվնա Սոմովա (հոկտեմբերի 22, 1985, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ, Լենինգրադ, ԽՍՀՄ), Մարիինյան թատրոնի բալետի պարուհի։ Vaganova-prix միջազգային բալետի վարպետների մրցույթի դափնեկիր (Սանկտ Պետերբուրգ, 2002):
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1985 (39 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | պարուսույց և բալետի պարող |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ա. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա |
IMDb | ID 2444782 |
Պաշտոնական կայքէջ | alinasomova.ru |
Alina Somova Վիքիպահեստ |
Կենսագրություն
խմբագրել2003 թվականին Ալինա Սոմովան ավարտել է Ա. Յա. Վահանովի անվան ռուսական բալետի ակադեմիան[1], եղել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, պրոֆեսսոր Լյուդմիլա Սաֆրոնովայի սանը[2]։ Թատրոնում Ալինայի ուսուցիչը եղել է Օլգա Չենչիկովան, այնուհետև Տատյանա Տերեխովան։
2003 թվականին ընդունվել է Մարիինյան թատրոնի թատերախումբ[3]։ Ղեկավարել է բազմաթիվ բալետային ռեպերտուարներ և մասնակցել է թատերական բոլոր հյուրախաղերին՝ հանդես գալով աշխարհի առաջատար բալետային հրապարակներում, ինչպիսիք են Անգլիան, Կանադան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Արևմտյան Եվրոպան, Ճապոնիան, Չինաստանը։
Մարիինյան թատրոնի խաղացանկ
խմբագրել- Ժիզել՝ «Ժիզել», բեմադրող՝ Մարիուս Պետիպա, երաժտություն՝ Ադոլֆ Ադան
- Մեդորա՝ «Ծովահեն», վերականգնիչ՝ Օլեգ Վինոգրադով, բեմադրող Պյոտր Գուսև
- Նիկիա՝ «Թափառաշրջիկ» (Մարիուս Պետիպա, Լյուդվիգ Մինկուս)
- Արքայադուստր Ավրորա, արքայադուստր Ֆլորինա և Ֆեյա Կանդիդ՝ «Քնած գեղեցկուհի (բալետ)» (Մարիուս Պետիպա, Պյոտր Չայկովսկի)
- Օդետտա և Օդիլլիա - Օդիլլիա՝ «Կարապի լիճ (բալետ)» (Լև Իվանով, Պյոտր Չայկովսկի)
- Կիտրի, Անտառահարսերի տիրուհին,չորրորդ ակտի փոփոխություն - «Դոն Կիխոտ (բալետ)» (Ալեքսանդր Գորսկի, Լյուդվիգ Մինկուս)
- Ժիզել - «Ժիզել», բեմադրող՝ Մարիուս Պետիպա, երաժտություն՝ Ադոլֆ Ադան
- Ռայմոնդա՝ «Ռայմոնդա (Գլազունով)» (Մարիուս Պետիպա, Ալեքսանդր Գլազունով)
- Ջուլիետա՝ «Ռոմեո և Ջուլիետ (Պրոկոֆև)» (բեմադրող՝ Լեոնիդ Լավրովսկի, 1991 թվական), երաժշտություն՝ Սերգեյ Պրոկոֆև
- Մաշա - «Մարդուկ-Ջարդուկը (բալետ)» (Կիրիլ Սիմոնով, Պյոտր Չայկովսկի:Սցենար. Միխայիլ Շեմյակին:Դեր. Ջորջ Բալանչին
- Մենակատարուհի, «Սերենադ» (Ջորջ Բալանչին, երաժշտություն՝ Պյոտր Չայկովսկի)
- «Սուտակներ», «Ադամանդներ»՝ «Թանկագին զարդ» (Ջորջ Բալանչին, Պյոտր Չայկովսկի)
- Մենակատարուհի՝ «Սիմֆոնիայից մաժոր» (I մաս) (Ջորջ Բալանչին, Պյոտր Չայկովսկի)
- Մենակատարուհի՝ «Տատանումներով թեմա» (Ջորջ Բալանչին, Պյոտր Չայկովսկի)
- Մենակատարուհի՝ «Չորս բնավորություններ» - Ջորջ Բալանչին (1951), Պաուլ Հինդեմիթ (1940)
- Աղջնակ-թագավորը՝ «Կուզկաձի» («Ոսկե դիմակ» մրցանակ)
- Մենակատարուհի՝ «Էտյուդներ» (Հարալդ Լանդեր, Կառլ Չեռնի)
- Մենակատարուհի՝ «Գիշերում», բեմադրող՝ Ջերոմ Ռոբինս, երաժշտություն՝ Ֆրեդերիկ Շոպեն
Խմբեր Մարիինյան թատրոնից դուրս
խմբագրել- Տոկիոյի ազգային թատրոն
- 2004 թվական- «Մարդուկ-Ջարդուկ» բալետում մարմնավորել է «Մաշային» (Տոկիոյի ազգային թատրոն)
- 2005 թվական- ամանորյա գալա համերգ Լա Սկալայում (Միլան)
- Տորոնտո
- 2006 թվական - «XXI դարի բալետի աստղեր» (Տորոնտո), գալա համերգ
- Վիեննայի պետական օպերա
- 2006 թվական - Օդետտա և Օդիլլիա «Կարապի լիճ (բալետ)» (մեկնակերպ՝ Ռուդոլֆ Նուրիև) Վիեննայի պետական օպերա (Wiener Staatsoper)
- Մոնրեալ
- 2006 թվական - «Les Etoiles» (Մոնրեալ, 2006, 2007)
- 2008 թվական - գալա համերգ Մարինա Սեմյոնովայի 100 ամյակի նվիրված
- Իսպանիա
- 2008 թվական - գալա համերգ, Տամարա Ռոխո (Իսպանիա)
- Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոն
- 2009 թվական - Օդետտա և Օդիլլիա, «Կարապի լիճ (բալետ)» ներկայացում, Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոն (Վրաստան)
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- 2002՝ Vaganova-prix միջազգային բալետի վարպետների մրցույթի դափնեկիր (Սանկտ Պետերբուրգ, 2002):
- 2010՝ «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիր՝ «Աղջնակ-թագավորը» դերի համար («Կուզկաձի»), Մարիինյան թատրոն, Սանկտ Պետերբուրգ
Տեսանյութեր
խմբագրել- 2007 թվական- ֆիլմ «Բալերինա» (Ballerina)[4]: Բերտրան Նորման (Bertrand Normand): (Ֆրանսերեն, առանց թարգմանության)։
Բերտրան Նորմանի գաղափարը կայանում էր նրանում, որ նա ցանկանում էր ցույց տալ բալերինաների ներաշխարհը. անսահման աշխատանքն ու ամենակուլ կիրքը բալետի հանդեպ, որն արտահայտվում է պարի միջոցով։ Ֆիլմում տեղ են գտել Մարիուս Պետիպայի, Միխայիլ Ֆոկինի, Լեոնիդ Լավրովսկու և Ջորջ Բալանչինի բեմադրություններից ընտրված բազմաթիվ կտորներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Списки Выпускников — поисковая база данных». Академия Вагановой. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Кафедра: методика преподавания классического танца». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Страница на сайте Мариинского театра». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Фильмография Алины Сомовой». КиноПоиск. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Страница на сайте Мариинского театра». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.
- «Алина Сомова — Видеогалерея балерины». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալինա Սոմովա» հոդվածին։ |