Ալիսա Միլեր
Ալիսա Միլեր (հուլիսի 4, 1989[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի նորաձևության մոդել։ Աշխատել է միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների համար։ Հայտնվել է հայտնի ամսագրերի՝ Vogue–ի, Sports Illustrated–ի և Elle–ի շապիկներին, գովազդել է Guess և Victoria's Secret ապրանքանիշները և այլն։
Ալիսա Միլեր անգլ.՝ Alyssa Miller | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 4, 1989 |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ամերիկացի |
Մասնագիտություն | մոդել |
Գործունեություն | 2005–ներկա |
Աշխատավայր | ԱՄՆ |
Ամուսին | Cam Avery? |
Ծնողներ | հայր՝ Craig Miller? |
Կայք | alyssamiller.com |
Alyssa Miller Վիքիպահեստում |
Վաղ տարիներ
խմբագրելՄիլերը ծնվել է Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Նա ունի գերմանական, ավստրիական, ամերիկյան, իռլանդական, շոտլանդական և ուելսական արմատներ[2][3]։
Միլերը հայտնի է իր մուգ շագաակագույն մազերով, հաստ հոնքերով և ոսկրային կառուցվածքով[4]։ Համարվում է, որ նա ունի եվրոպական տեսք։ Guess բրենդի տնօրեն Փոլ Մարսիանոն ասել է․ «Ալիսան իմ երբևէ տեսած ամենաեվրոպական տեսք ունեցող ամերիկացի աղջիկն է»։ Շուտով նրան նմանեցնում են Սոֆիա Լորենին և Բրուկ Շիլդսին[4]։
Գործունեություն
խմբագրել2003 թվականին Միլերի հայրը ուղարկեց աղջկա լուսանկարները Լոս Անջելեսի IMG Models մոդելային գործակալությանը[5]։ 2005 թվականին ստորագրեց պայմանագիր Marilyn NY գործակալության հետ[6]։ Նույն թվականին գովազդել է Սթելա Մաքքարթնիի աշուն հավաքածուն[7]։ 2006 թվականի փետրվարին հայտնվեց իտալական Vogue ամսագրի շապիկին[2][7]։ Հայտնվել է նաև 2006 թվականի հոկտեմբերին գերմանական Vogue և 2010 և 2012 թվականի հուլիս և հոկտեմբեր ամիսների Elle ամսագրի համարների շապիկներին[8]։ 2010 թվականին դարձավ Guess բրենդի նոր դեմքերից մեկը[9]։ Աշխատել է նաև Victoria's Secret–ի համար[10]։ Գովազդել է նաև Bebe, Billabong, Chopard, Diesel, Elie Tahari, Intimissimi, Juicy Couture, La Perla և Laura Biagiottiապրանքանիշները[8]։
Ստորագրեց պայմանագիր Elite Model Management գործակալության հետ 2011 թվականին։ 2011 թվականին առաջին անգամ հայտնվեց Sports Illustrated ամսագրի շապիկին։ 2012 թվականին գովազդեց «Blumarine Bellissima» օծանելիքը[11]։ 2013 թվականին նա խաղաց ջրահարսի դեր Train խմբի «Mermaid» երգի տեսահոլովակում[12]։
Միլերը եղել է ահաբեկչությունների զոհ և սկսած 2013 թվականի մայիսի 1–ից նա և Սուպերբոուլի չեմպիոն Ջամիլ Մակքլայնը «STOMP Out Bullying» ահաբեկչությունների դեմ պայքարող կազմակերպության տնօրեններն են[13]։ 2013 թվականի դեկտեմբերին ստորագրեց պայմանագիր IMG Models գործակալության հետ։ Հայտնվել է Esquire ամսագրի 80–րդ հոբելյարական համարում[14]։ Եղել է 2013 թվականի դեկտեմբերի և 2014 թվականի «Calendar Girl» վերնագրված Galore ասմագրի համարների շապիկների դեմքը։ 2015 թվականին ունեցել է փոքրիկ դերակատարում «Անտուրաժ» ֆիլմում[15]։
Անձնական կյանք
խմբագրել2013 թվականի հունիսից նա սկսեց հանդիպել դերասան Ջեյք Ջիլենհոլի հետ[16][17][18]։ Ըստ որոշ աղբյուրների՝ նրանք բաժանվեցին նույն տարում[19] However, by February, the couple had reconciled.[20]։ Սակայն փետրվար ամսին նրանց նկատել են միասին։ 2014 թվականի մայիսին զույգին նկատել էին զբոսնելու ժամանակ՝ Միլերի Չարլի անունով շան հետ[21] a Boston Terrier named Charlie.[22][23]։
Միլերը զբաղվում է բալետով և վազքով, նաև տրանսցենդենտալ մեդիտացիայով։ Հաճախել է դերասանության և իմպրովիզացիայի դասընթացների[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Babesdirectory — 2020.
- ↑ 2,0 2,1 «Denim Road Test: Paper Denim & Cloth: Fashion's Newest Model Citizen Likes Em Dark». Psychopedia.com. 2006 թ․ փետրվար. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ 3,0 3,1 D'Zurilla, Christie (2013 թ․ փետրվարի 13). «Sports Illustrated Swimsuit 2013: Alyssa Miller knows her icebergs». Los Angeles Times. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ 4,0 4,1 Magsaysay, Melissa (2010 թ․ սեպտեմբերի 30). «Guess gets Seductive with a perfume launch party in Hollywood». Los Angeles Times. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Feitelberg, Rosemary (2013 թ․ հուլիսի 18). «Alyssa Miller Signs With IMG Models». Women's Wear Daily. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Alyssa Rising». Models.com. 2005 թ․ ապրիլի 15. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ 7,0 7,1 «Alyssa Miller». New York. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ 8,0 8,1 «Alyssa Miller». Fashion Model Directory. Վերցված է 2011 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Meet New Guess Girl Alyssa Miller!». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Carpenter, Cassie (2013 թ․ նոյեմբերի 16). «I'm doing just fine! Grinning Jake Gyllenhaal displays bandaged hand at Prisoners screening after smashing his hand into mirror». Daily Mail. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Advertising Campaign by Michelangelo di Battista (photographer), Nicolas Jurnjack (hair stylist) [1]
- ↑ Harada, Wayne (2013 թ․ մարտի 17). «Adega welcomes De Lima for night of ethnic food, fun». Honolulu Star-Advertiser.
- ↑ «Model Alyssa Miller and Jameel McClain, #53 Baltimore Ravens Super Bowl Champion XLVII Join STOMP Out Bullying as Global Ambassadors» (Press release). 24-7PressRelease.com. 2013 թ․ մայիսի 1. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Alyssa Miller: A Brief Intermission». Esquire. 2013 թ․ հոկտեմբեր. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Acuna, Kirsten (2015 թ․ հունիսի 3). «Here are all the celebrity cameos in the 'Entourage' movie». Business Insider. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Billups, Andrea (2013 թ․ հունիսի 21). «Jake Gyllenhaal Takes a Kiss-Filled Bike Ride with SI Model Alyssa Miller». People. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Nessif, Bruna (2013 թ․ օգոստոսի 4). «Jake Gyllenhaal & Girlfriend Alyssa Miller Enjoy a Day Out in New York». E! online. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Grossberg, Josh (2013 թ․ հուլիսի 15). «Jake Gyllenhaal Steps Out With New Girlfriend Alyssa Miller—See the Pic!». E! online. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Lee, Esther (2014 թ․ հունվարի 7). «Jake Gyllenhaal, Model Alyssa Miller Break Up After Six Months of Dating». US Weekly. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Webber, Stephanie (2014 թ․ փետրվարի 21). «Exclusive: Jake Gyllenhaal, Alyssa Miller Back Together After Brief Split». US Weekly. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Davies, Claudette (2014 թ․ մայիսի 7). «Jake Gyllenhaal can't keep smile off his face as he and Alyssa Miller are spotted together for first time since reconciliation in February». Daily Mail. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Gray, Andy (2013 թ․ փետրվարի 12). «Meet My Pet: Alyssa Miller introduces us to Charlie, her adorable Boston Terrier». Sports Illustrated. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Jake & Alyssa get in shape». New York Post. 2013 թ․ հուլիսի 16. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Alyssa Miller Արխիվացված 2014-07-03 Wayback Machine at the Sports Illustrated
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսա Միլեր» հոդվածին։ |