Ալիս Սփրինգս
Ալիս Սփրինգս[2] կամ Էլիս Սփրինգս (անգլ.՝ Alice Springs), քաղաք Հյուսիսային Ավստրալիայի հարավային մասում։ Գտնվում է երկրի գրեթե ճշգրիտ աշխարհագրական կենտրոնում։ Տեղացիները քաղաքը հաճախ անվանում են ուղղակի «Էլիս» (Alice): Բնիկների լեզվով քաղաքը հայտնի է «Մպարտնվե» (Mparntwe) անունով։ Բնակչությունը կազմում է 23 726 մարդ (2016), ինչը քաղաքը Դարվինից և Պալմերստոնից հետո դարձնում է մեծությամբ երրորդը տարածաշրջանում։ Ալիս Սփրինգը գրեթե հավասարապես հեռու է հարավում գտնվող Ադելաիդա քաղաքից և հյուսիսում գտնվող Դարվին քաղաքից։ Քաղաքի արևմուտքում է գտնվում Լիբիգ լեռը։ Ալիս Սփրինգսը համարվում է Կենտրոնական Ավստրալիայի կենտրոնը։
Բնակավայր | ||
---|---|---|
Ալիս Սփրինգս | ||
անգլ.՝ Alice Springs | ||
Երկիր | Ավստրալիա | |
Համայնք | Town of Alice Springs? | |
Հիմնադրված է | 1872 թ. | |
Մակերես | 149 կմ² | |
ԲԾՄ | 576 մետր | |
Բնակչություն | ▼24 855 մարդ (օգոստոսի 10, 2021)[1] | |
Ժամային գոտի | UTC+9:30 | |
Փոստային դասիչ | 0870–0872 | |
Պաշտոնական կայք | alicesprings.nt.gov.au | |
| ||
Պատմություն
խմբագրելՔաղաքը հիմնադրվել է որպես գյուղ` մայրցամաքի հյուսիսը և հարավը միացնող քարավանային ճանապարհի կեսին հեռագրային կայանում։ Սկզբնապես կոչվել է Ստյուարտ՝ ի պատիվ մայրցամաքային Ավստրալիայի հանրահայտ հետախույզ՝ Ջոն Ստյուարտի։ Գյուղը գտնվել է մի անվերջ աղբյուրի մոտ, որը կոչվել է Ալիս-Սփրինգս, այդ իսկ պատճառով քաղաքը հաճախ կոչվել է նույն անունով։ 1929 թվականին Ադելաիդայից երկաթուղի է գծվել, և քաղաքը ավելի մոտ է դարձել կայանին։ 1933 թվականինին, շատ բանավեճերից հետո, քաղաքը պաշտոնապես վերանվանվել է Ալիս Սպրինգ։ Բայց Ադելաիդան և Դարվինը միացնող մայրուղին պահպանել է իր անունը՝ «Ստյուարտ հայվեյ» (Stuart Highway):
Ալիս Սփրինգսը տեղակայված է Ավստրալիայի գրեթե ամենաաշխարհագրական կենտրոնում, մոտակա ծովափից հեռավորությունը մոտ՝ 1200 կմ է, մոտակա խոշորագույն քաղաքից`1500 կմ։ Քաղաքը նաև մայրցամաքի հյուսիսը և հարավը միացնող երկաթուղիների և մայրուղիների կենտրոնն է։
1966 թվականից ի վեր քաղաքում գործում է ամերիկյան «Փայն Գեփ» բազան, որն իրականացնում է արբանյակային պաշտպանության մոնիտորինգ և վերահսկողություն, որի մեջ աշխատում են ԱԱԾ-ի, ԿՀՎ-ի և Ռազմական տիեզերական հետախուզության ազգային գրասենյակի ավելի քան 1000 աշխատակիցներ։ «Փայն Գեփի» օբյեկտը հայտնի է որպես Միացյալ Նահանգների արտասահմանյան էլեկտրոնային հետախուզության խոշորագույն կայաններից մեկը։ Ներառված է «Էշելոնի» ցանկում։ Երկար ժամանակ բազան քաղաքի համար եկամտի հիմնական աղբյուրն է եղել, բայց ներկայումս քաղաքային եկամտի հիմնական ձևը տուրիզմն է։
Քաղաքի օդանավակայանը գտնվում է քաղաքից 14 կմ հարավ։ Այն կառուցվել է 1940 թվականին (հին օդանավակայանի փոխարեն, որը գոյություն ուներ 1920 թվականից) և այդ ժամանակից ի վեր բազմիցս ընդլայնվել է։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ օդանավակայանը կարևոր դեր է ունեցել ռազմական տրանսպորտային ինքնաթիռների համար։ Այժմ այն ոչ միայն ընդունում է քաղաքացիական ինքնաթիռներ, այլև օգտագործվում է տարբեր տեսակի գիտական սարքավորումներ ունեցող մեքենաներ[3]։
Բնակչություն
խմբագրել2001 թվականի մարդահամարի համաձայն քաղաքի բնակչության թիվը կազմում է 23 384 մարդ, որից 17 % հանդիսանում են ավստրալիայի աբորիգեններ։ 2005 թվականին ամբողջ բնակչությունը գնահատվել է 26 486 մարդ, իսկ 2012 թվականին հասել է առավելագույնը 28 605 մարդ։ 2013 թվականից ի վեր Ալիս Սփրինգսի բնակչությունը սկսել է նվազել և 2016 թվականին նվազել է մինչև 23 726 մարդ։
Ամերիկյան բնակչություն
խմբագրելԱմերիկացիներն Ալիս Սփրինգսում ապրում են անընդհատ, ԱՄՆ-ի 421-րդ ռազմաօդային բազայի հիմնադրումից սկսած։ Ներկա պահին այն գտնվում է Շվարց Կրեսցենտում և համարվում է ամերիկա-ավստրալիական նախագծի մի մասը, որը կոչվում է Համատեղ երկրաբանական և աշխարհագրական հետազոտական կայան (JGGRS):
Ներկա պահին Ալիս Սփրինգսի շրջանի մոտ 2000 ռեզիդենտներ ունեն ամերիկյան քաղաքացիություն։ Նրանց մեծ մասը, ինչպես նաև ավստրալիացիների որոշակի քանակություն, նշում են ամերիկյան խոշոր տոները, ինչպես, օրինակ ԱՄՆ անկախության օրը և Գոհաբանության օրը։ Ալիս Սփրինգսի ամերիկացիները հայտնի են նաև որպես բազմաթիվ սպորտային թիմերի և ակումբների մասնակիցներ, այդ թվում բեյսբոլի, բասկետբոլի և ֆուտբոլի[4]։
Կլիմա
խմբագրելՋերմաստիճանային տատանումներն ամեն օր հասնում են 20 °C-ի։ Ամռանը, ցերեկային ժամին ջերմաստիճանը հաճախ հասնում է 40 °C-ի, բացարձակ առավելագույնը՝ 48 °C-ի։ Ձմռանը ջերմաստիճանը շատ ավելի ցածր է, երբեմն լինում են մինչև −7 °C-ի հասնող ցրտահարություններ, իսկ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը հասնում է −10 °C-ի, չնայած նրան, որ քաղաքը գտնվում է Հարավային արևադարձային լայնությունում։ Կլիման շատ չորային է, տեղումների մեծ մասը թափվում է ամռանը։
Տնտեսություն
խմբագրելԱլիս Սպրինգսի տնտեսությունը ծաղկում է, և քաղաքն Ավստրալիայի ամենահարուստ քաղաքներից մեկն է։ Քաղաքի եկամտի հիմնական աղբյուրներն են.
- Զբոսաշրջություն՝ հիմնականում Ուլուրու լեռը, որը քաղաքին տարեկան տալիս է ավելի քան 500,000 զբոսաշրջիկ։
- Բյուջեի զգալի ֆինանսավորումը կապված է մեծ թվով աբորիգեն բնակչության հետ։
- «Փայն Գեպ» բազայից եկամուտը տարեկան կազմում է մոտ 12 միլիոն դոլար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Australian Statistical Geography Standard 2021 — ABS, 2021.
- ↑ Словарь географических названий зарубежных стран. — 3-е изд. перераб. и доп. — М.: Недра, 1986. — С. 15. — 459 с.
- ↑ Stratospheric balloon launch bases and sites: Australian Balloon Launch Station, Alice Spring, Australia
- ↑ The American Connection Արխիվացված 6 Ապրիլ 2005 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- Ալիս Սփրինգ, պաշտոնական կայք
- Indigenous Law Resources
- Ալիս Սփրինգսի խանութները
- Կենտրոնաավստրալիական տուրիստական ասոցիացիա
- ECHELON համակարգում գտնվող բազա
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիս Սփրինգս» հոդվածին։ |