Ալիս Օզի
Ալիս Օզի (ֆր.՝ Alice Ozy, իրական անուն-ազգանունը՝ Ժյուլի-Ժյուստին Պիյուա, օգոստոսի 6, 1820[1], Փարիզ - մարտի 3, 1893[2], boulevard Haussmann, Փարիզի 8-րդ շրջան[3][2]), ֆրանսիացի դերասանուհի և կուրտիզանուհի։
Ալիս Օզի ֆր.՝ Alice Ozy | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 6, 1820[1] |
Ծննդավայր | Փարիզ |
Մահացել է | մարտի 3, 1893[2] (72 տարեկան) |
Մահվան վայր | boulevard Haussmann, Փարիզի 8-րդ շրջան[3][2] |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Pilloy |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի |
Alice Ozy Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱռաջին անգամ հանդես է եկել 1840 թվականին Վարիետե թատրոնում (ֆր.՝ Théâtre des Variétés)։ Որպես բեմական անուն վերցրել է մոր ազգանունը։ Դերասանական արվեստի նրա առաջին ուսուցիչը եղել է Բեռնար Լեոնը, որը նրան օգնություն է ցուցաբերել։ Ավելի ուշ Օզին նրա հետ խաղացել է Բատինյոլ թատրոնում։ Եղել է նաև Վոդևիլ, Պորտ Սեն Մարտեն և Պալե Ռոյալ (ֆր.՝ Théâtre du Palais-Royal) թատրոնների դերասանուհի։ Նրա համար հատկապես հեշտ են եղել կատակերգական բնութագրական դերերը։ Ճանաչման է հասել որպես քառյակերգերի կատարող։ Ժամանակակիցները Ալիսին նկարագրել են «կենդանի և հրապուրիչ դեմքով, շագանակահեր շքեղ մազերով, փափլիկ կազմվածքով, լավ հագնվող» անհատականության, իսկ նրա «շքեղ ադամանդները շողում էին գրեթե նույնչափ վառ, ինչքան նրա սեփական աչքերը»[4]։
Բեմը թողել է 1855 թվականին։
Եղել է Օմալի դքսի, Թեոֆիլ Գոթիեի, Թեոդոր դե Բանվիլի, Թեոդոր Շասերիոյի, Շառլ և Վիկտոր Հյուգոների, Նապոլեոն III-ի սիրուհին։
Թաղվել է Պեր Լաշեզ գերեզմանոցում։ Գերեզմանատանը դրված է Լեոն Ֆագելի և Գյուստավ Դորեի ստեղծած հուշարձանը։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Charles Hervey, Alexandre Lacauchie. The theatres of Paris. 1847. p. 208.
- Louis Loviot Alice Ozy. 1910.
- Jean-Louis Vaudoyer. Alice Ozy ou, l’Aspasie moderne. 1930. Trémois. Paris.
- Une muse romantique, Alice Ozy et Théodore Chassériau, Lucy Auge, Paris, 1925
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիս Օզի» հոդվածին։ |