Ալի Բաբան և 40 ավազակները

արաբական հեքիաթ

«Ալի Բաբան և 40 ավազակները», արևելյան հեքիաթ, որն արաբական ձեռագրերն առաջին անգամ եվրոպական լեզուներով թարգմանած Անտուան Գալլանի (1646-1715) ժամանակներից ներառվում է «Հազար ու մեկ գիշեր» հրատարակչության մեջ։ «Ալի-բաբա և 40 ավազակները» հեքիաթի առավել վաղ տարբերակը հանդիպում է Գալլանի կատարած ֆրանսերեն թարգմանության մեջ[1], ում մինչև 20-րդ դարի սկիզբը, հեքիաթի սկզբնական տարբերակի հայտնաբերումը, մեղադրել են կեղծարարության համար[2][3]։ Ժամանակակից հրատարակություններում հաճախ ներկայացվում է կրճատումներով։

Ալի Բաբան և 40 ավազակները
ֆր.՝ Histoire d’Ali Baba et de quarante voleurs exterminés par une esclave
Տեսակժողովրդական հեքիաթ
Բնագիր լեզուֆրանսերեն
ԿերպարներԱլի Բաբան
 Ali Baba
Նկարի ֆրանսիական պաստառը, 1945

Ըստ Աարնե-Տոմփսոնի, պատկանում է համար 676 տեսակի հեքիաթներին։ Արաբական երկրներում սյուժեի հետքեր չեն պահպանվել։ Կան ենթադրություններ, որ Գալլանն այդ հեքիաթը գրել է իր` դեպի Հեռավոր արևելք կատարած ճանապարհորդության ժամանակ։ Հեքիաթի ձեռագիրը, որ հայտնաբերվել է 20-րդ դարի սկզբին Օքսֆորդի համալսարանի Բոդլինյան գրադարանում, պարզվել է, որ առասպելական է։

Սյուժե

խմբագրել

Առևտրականի մահից հետո նրա ավագ որդին` Քասիմը ժառանգում է նրա գործը և, ամուսնանալով հարուստ կնոջ հետ, հասնում հաջողությունների։ Իսկ փոքր որդին` Ալի Բաբան, ամուսնանում է աղքատ մարդու աղջկա հետ և դառնում է աղքատ անտառահատ։ Մի անգամ անտառում ցախ հավաքելիս, Ալի Բաբան պատահաբար ականատես է լինում 40 ավազակների խոսակցությանը։ Քարանձավ մտնելու համար, որտեղ պահպանվում էին թալանված գանձերը, պետք էր ասել «Սեզա՛մ, բացվի՛ր»։ Այս գաղտնիքն իմանալով` Ալի Բաբան մտնում է քարանձավ և վերցնում է ոսկեդրամներով պարկը։ Որպեսզի իմանա մետաղադրամի քաշը, Ալի Բաբան Քասիմի կնոջից կշեռք է խնդրում։ Սակայն խորամանկ կինը կշեռքի վրա քսուկ է քսում, որպեսզի իմանա, թե ինչ է կշռում իր աղքատ ազգականը։ Հիացմունքով կշեռքի վրայից գտնում է ոսկե մետաղադրամ։ Քասիմի ճշման տակ Ալի Բաբան ստիպված է լինում բացել քարանձավի գաղտնիքը։ Նա ճանապարհվում է դեպի քարանձավը ավանակի վրա, որպեսզի բերի մեծ քանակությամբ ոսկի։ Տեսնելով, թե որքան գանձ կա այնտեղ, մոռանում է քարանձավից դուրս գալու խոսքերը։ Ավազակները վերադառնում են և սպանում ժլատ Քասիմին։ Ճանապարհվելով կորած եղբոր հետքերով` Ալի Բաբան գտնում է նրան քարանձավի մոտ ընկած և 4 մասի բաժանված` որպես կանխազգուշացում։ Վերադառնալով քաղաք` նա հանձնարարում է Քասիմի հնարամիտ ստրկուհուն` Մարջանին հանձնել դրանց հողին` առանց աղմուկ բարձրացնելու։ Ստրկուհին նախ գնում է դեղատուն` դեղ գնելու, և հայտարարում է, թե Քասիմը մահամերձ է։ Դրանից հետո Մարջանը մի դերձակի է գտնում, ում Ալի Բաբայի տուն է տանում աչքերը կապած։ Այն բանից հետո, երբ նա կարում է մասնատված մարմինը, Քասիմին թաղում են` որևէ կասկած չառաջացնելով։ Հայտնաբերելով Քասիմի մարմնի կորուստը` ավազակները հասկանում են, որ իրենց քարանձավի գաղտնիքը հայտնի է ուրիշ մարդկանց ևս։ Դերձակից նրանք իմանում են, որ նախօրեին ինքը կարել է ինչ-որ մեկի մասնատված մարմինը։ Նրա աչքերը կապելով` դերձակին ավազակներց մեկի ուղեկցությամբ տանում են Ալի Բաբայի տունը գտնելու։ Նրան հետևող ավազակը` Ահմեդը, նշում է տան դուռը կավիճով, որպեսզի գիշերը նա իր ընկերների հետ գա և սպանի բնակչին։ Դերձակի վերադարձը նկատվում է Մարջանի կողմից։ Որպեսզի շփոթության մեջ գցի ավազակներին, նա նշում է բոլոր տների դռները։ Գիշերը հայտնվում են ավազակները և հասկանում, որ իրենց խաբել են, այդ պատճառով սպանում են իրենց ընկերոջը։ Հաջորդ օր նորից ստիպում են դերձակին ևս մեկ անգամ փակ աչքերով գնալ Ալի բաբայի տուն։ Այս անգամ ավազակը մուրճով խփում է տան մոտ գտնվող աստիճանի քարը։ Եվ նորից Մարջանը կարողանում է խաբել նրանց։ Վերջապես, ավազակների ղեկավարն ինքն է անձամբ գալիս դռան մոտ ու հիշում է դրա արտաքին տեսքը։ Ներկայանալով որպես վաճառական, ով յուղ էր վաճառում, ավազակների գլխավորը հայտնվում է Ալի Բաբայի տանը և խնդրում իրեն գիշերակաց ապահովել։ Իր հետ նա բերել էր ջորիների վրա բարձացած 38 կարաս` մեկում իսկապես յուղ, մյուս 37-ում թաքնված էին ավազակները։ Նրանք պետք էին դուրս գային կժերից և սպանեին տան տիրոջը։ Մարջանին այս անգամ էլ է հաջողվում հասկանալ նրանց մտքի եղածը։ Գիշերը նա կժերի մեջ եռման յուղ է լցնում։ Առավոտյան ավազակների գլխավորը փնտրում է իր ընկերներին և նրանց գտնում մահացած։ Հաջորդ անգամ, երբ ավազակապետը փորձում է մտնել Ալի Բաբայի տուն որպես վաճառական, ճաշի ժամանակ Մարջանը կատարում էր սուսերով պար, օգտվելով պահից, թուրը մցնում է վերջին ավազակի կուրծքը։ Ապշահարված Ալի Բաբան բարկանում է, բայց երբ նա հասկանում է, թե ով է սպանվել, շատ ուրախանում է։ Այդ ժամանակ քարանձավի գաղտնիքը հայտնի է միայն Ալի Բաբային։ Ի երախտագիտություն նա ազատ է արձակում ստրկուհուն և ամուսնացնում իր տղայի հետ, որն էլ այդ ժամանակ արդեն զբաղվում էր Քասիմի գործով։

Թարգմանություններ և մշակումներ

խմբագրել
 
Ավազակը փորձում է ճշտել, թե որտեղ է գտնվում Ալի Բաբայի տունը

Ռուսերենով «Հազար ու մի գիշեր» հեքիաթները սկզբնական արաբերեն օրինակից թարգմանել է Մ. Ա. Սալյեն 1929-1938 թվականներին` հրատարակելով 8 հատորներով[1]։ Մինչ այդ հեքիաթը ռուսերեն է թարգմանվել անգլերենից կամ ֆրանսերենից, և թարգմանության ընթացքում կորել են որոշ դրվագներ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Салье М. А. Тысяча и одна ночь (Предисловие) // М.: Гослитиздат. — 1959. На сайте «Сказки народов мира», 2000-2009 гг.
  2. Н. Трауберг. Большая энциклопедия литературных героев. Том 1 (Аарон — Вяйнемейнен) / Али-Баба // М.: Терра-Книжный Клуб. — 2001, 432 с. С. 67. ISBN 5-300-02942-4
  3. Али-баба, Энциклопедия Кольера

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալի Բաբան և 40 ավազակները» հոդվածին։