Ալմա Զադիչ
Ալմա Զադիչ (Alma Zadić, մայիսի 24, 1984, Տուզլա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, Հարավսլավիա[1][2][3][4]), ավստրիացի քաղաքական գործիչ, իրավագետ, ընտրվել է Ավստրիայի Ազգային խորհրդի պատգամավոր, 2020 թվականի սկզբից նշանակվել այդ երկրի արդարադատության նախարար։
Ալմա Զադիչ գերմ.՝ Alma Zadić | |
---|---|
Ծնվել է | մայիսի 24, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Տուզլա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, Հարավսլավիա[1][2][3] |
Քաղաքացիություն | Ավստրիա, Հարավսլավիա և Բոսնիա և Հերցեգովինա |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Վիեննայի համալսարան (2007)[2], Վիեննայի համալսարան[2] և Center for Study of Law and Culture, Columbia University?[2] |
Գիտական աստիճան | Magister Juris?[2], Իրավաբանական գիտությունների դոկտոր[2] և Իրավագիտության մագիստրոս[2] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, փաստաբան և բնապահպան |
Աշխատավայր | Ավստրիայի դաշնային կառավարություն և Freshfields Bruckhaus Deringer?[2] |
Զբաղեցրած պաշտոններ | Ավստրիայի ազգային խորհրդի անդամ, Ավստրիայի ազգային խորհրդի անդամ, Ավստրիայի ազգային խորհրդի անդամ և Federal Minister of Justice? |
Կուսակցություն | NOW – Pilz List?[3] և Կանաչներ[3] |
Կայք | almazadic.at |
Alma Zadić Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱլման տասնամյա մի աղջնակ էր, երբ նրանց ընտանիքը սերբերի ծավալած պատերազմի պատճառով լքեց Բոսնիա և Հերցեգովինան ու ապաստանեց Ավստրիայում[5]։
Վիեննայում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Ավստրիայի մայրաքաղաքի համալսարան, ուսումնասիրել իրավագիտություն։ Ապա ուսումը շարունակել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Նյու Յորքի Կոլումբիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում[4], որն ավարտել է 2010 թվականին։ Աշխատել է այդ նույն համալսարանում, ինչպես նաև Միգրացիայի միջազգային կազմակերպությունում[5]; 2011–2017 թթ., որպես իրավաբան, աշխատել է Freshfields Bruckhaus Deringer միջազգային իրավաբանական ֆիրմայում, որը մասնագիտացել է կոնֆլիկտների լուծման ասպարեզում[5][6]։ Ալման այդ ֆիրմայում 2015 թվականից զբաղեցրել է ավագ իրավաբանի պաշտոնը[6]։ 2017 թվականին Վիեննայի համալսարանում նա պաշտպանել է իր պատրաստած ատենախոսությունն ու ստացել իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Այդ նույն տարում, ընդգրկվելով Պետեր Պիլզի ղեկավարած կուսակցության ցուցակում, մասնակցել է Ավստրիայի Ազգային խորհրդի ընտրություններին[5], դարձել XXVI գումարման Ազգային խորհրդի պատգամավոր[4]։ 2019 թվականին խորհրդարանական ընտրություններին մասնակցել է Ավստրիայի Կանաչների ցուցակով և վերընտրվել պատգամավոր[4][7]։ 2020 թվականի հունվարին Ալմա Զադիչը նշանակվել է արդարադատության նախարար՝ Սեբաստիան Կուրցի ձևավորած երկրորդ կառավարության կազմում[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://kurier.at/politik/inland/der-neue-nationalrat-startet-mit-86-neulingen/296.943.695
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Wer ist Wer
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bartlau C., Gennies S. Flucht in die Regierung (գերմ.) // Der Tagesspiegel / Hrsg.: S. Casdorff — Deutschland: Verlag Der Tagesspiegel, 2020. — Iss. 24056. — S. 3. — ISSN 1865-2263
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Profil na stronie Parlamentu Austrii» (գերմաներեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Արխիվացված պատճենը» (գերմաներեն). listepilz.at. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ 6,0 6,1 «Dr.in Alma Zadić, LL.M.» (գերմաներեն). meineabgeordneten.at. Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը» (գերմաներեն). orf.at. 2 lipca 2019. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Արխիվացված պատճենը» (գերմաներեն). bundespraesident.at. 7 stycznia 2020. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Alma Zadić auf meineabgeordneten.at
- Alma Zadic – Persönliche Website
- Dissertation mit dem Thema „Transitional Justice in Former Yugoslavia“, eingereicht an der Universität Wien 2017.
- Amar Rajkovic, Kamal Alzooz: „Geh bitte, Alma.“ Interview. In: biber, 22. Jänner 2018.
- Alma Zadić Արխիվացված 2020-01-08 Wayback Machine auf der Website des Ministeriums
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալմա Զադիչ» հոդվածին։ |