Ալմա Սաֆրազյան
Ալմա Հովսեփի Սաֆրազյան (Վարդանուշ Դելոյան, նոյեմբերի 8 (20), 1859[1], Ախալցխա, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 18, 1932[1], Աղդաշ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1926 թ.)։
![]() | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8 (20), 1859[1] |
Ծննդավայր | Ախալցխա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 18, 1932[1] (72 տարեկան) |
Մահվան վայր | Աղդաշ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Ստեփան Սաֆրազյան[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Հայ դերասան, թատերական գործիչ Ստեփան Սաֆրազյանի կինը։
Գործունեություն
խմբագրելԲեմական գործունեությունն սկսել է 1880 թվականին, Ախալցխայում (Օֆելյա, Շեքսպիրի «Համլետ», Պ. Ադամյան-Համլետի խաղընկերությամբ)։ 1882 թվականից ամուսնու՝ Ստեփան Սաֆրազյանի հետ շրջագայել է Անդրկովկասում, Ռուսաստանում, Պարսկաստանում և այլուր։ Կատարել է դրամատիկ և բնութագրական դերեր՝ Կեկել, Շուշան (Գ. Սունդուկյանի «Պեպո», հայերեն, ադրբեջաներեն), Ռուզան (Մուրացանի «Ռուզան»), Շուշանիկ (Հ. Կարինյանի «Շուշանիկ»), Դեզդեմոնա (Շեքսպիրի «Օթելլո»), Ամալյա (Շիլլերի «Ավազակներ»), Ռոզալիա (Զակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը») և այլն։ 1883 թվականից խաղացել է նաև ադրբեջանական թատրոնում, եղել նրա առաջին դերասանուհին, հանդես եկել Մ. Ֆ. Ախունդովի «Հաջի Կարա», Վ. Մադաթյանի «Ագահությունը թշնամի է վաստակում», Գոգոլի «Ռևիզոր» պիեսներում՝ խաղընկեր ունենալով Զ. Զեյնալովին, Ն. Նարիմանովին, Հ. Արաբլինսկուն, Ստեփան Սաֆրազյանին և ուրիշների։ 1920 թվականից աշխատել է Բաքվի հայկական և ադրբեջանական թատրոններում, թատերախմբեր ղեկավարել բանվորական ակումբներում։ Թարգմանել է Ա. Ցագարելու «Խանում» պիեսը, կինոսցենարի վերածել Գ. Սունդուկյանի «Պեպո»-ն և Մ. Ֆ. Ախունդովի «Հաջի Կարա»-ն (ռուսերեն)։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 256)։ |