Ալյոնա Արզամասսկայա

միանձնուհի, Ստեփան Ռազինի ապստամբության առաջնորդ

Ալյոնա Արզամասսկայա (անհայտ, Արզամաս, Ռուսական թագավորություն և Պովոլժիե, Ռուսաստան - դեկտեմբերի 4, 1670(1670-12-04), Temnikov, Ռուսական թագավորություն), կազակուհի, որը Ստեփան Ռազինի ղեկավարությամբ 1670-1671 թվականների գյուղացիական պատերազմի ժամանակ գլխավորել է Արզամասի շրջանի փախստականների և ճորտերի մեծ ջոկատը[1]։

Ալյոնա Արզամասսկայա
Ծնվել էանհայտ
ԾննդավայրԱրզամաս, Ռուսական թագավորություն կամ Պովոլժիե, Ռուսաստան
Մահացել էդեկտեմբերի 4, 1670(1670-12-04)
Մահվան վայրTemnikov, Ռուսական թագավորություն
ՔաղաքացիությունՌուսական թագավորություն
Մասնագիտությունմիանձնուհի և ռազմական գործիչ

Կյանք և գործունեություն

խմբագրել

Ալյոնան ծնվել է Արզամասի մոտ գտնվող Վյեզդնայա Սլոբոդա կազակական գյուղում։ Հայտնի է, որ դեռ պատանեկության տարիներին նրան ստիպողաբար ամուսնացրել են մի տարեց գյուղացու հետ, որը երկար չի ապրել, և նա շուտով այրիացել է։ Ապա Արզամասի Սուրբ Նիկողայոսի վանքում դարձել է միանձնուհի։ Այստեղ նա սովորել է գրել-կարդալ և սովորել ժողովրդական բժշկություն։ Մշակել է թարախային վերքերի բուժման դեղամիջոց։

1669 թվականին, երբ սկսվեց Ստեփան Ռազինի գյուղացիական ապստամբությունը, Ալյոնան թողեց վանքը և միացավ ապստամբներին։ Նրան հաջողվեց հավաքել 300-400 հոգանոց ջոկատ, և շարժվեց դեպի Տեմնիկով քաղաք, որը գտնվում է Օկա Մոկշեի վտակի վրա։

1670 թվականին նրա ջոկատը միավորվել է Ֆյոդոր Սիդորովի ջոկատի հետ և ջախջախել Արզամասի նահանգապետ Լեոնտի Շայսուկովի ջոկատին։ Դրանից հետո նա Արզամասից 700 հոգանոց ջոկատներ է ուղեկցել դեպի Շացկ, ապա հետ է դարձել և գրավել Տեմնիկովը։ Ալյոնան երկու ամսից ավելի ղեկավարել է քաղաքն ու բանակը։ Ջոկատում կային ավելի քան 2000 ապստամբներ։

1670 թվականի նոյեմբերի 30-ին Ալյոնայի բանակը հարձակման ենթարկվեց ցարական զորքերի կողմից և ջախջախվեց։ Դեկտեմբերի 4-ին Տեմնիկովում Ալենային գերել է նահանգապետ Ա.Դոլգորուկովը։ Խոշտանգումներից հետո նրան դատապարտել են մահապատժի՝ այրելով փայտե տնակում որպես ավազակի և հերետիկոսի, որը կասկածվում էր կախարդության մեջ։ Պատիժը իրականացվել է Արզամասում 1670 թվականի դեկտեմբերի 4-ին[2]։

Ալյոնայի մահապատիժը գրավել է օտար ժամանակակիցների ուշադրությունը (Ի. Յու. Մարցիուս)։ Ալյոնայի մասին արժեքավոր պատմությունը պահպանվել է 1677 թվականին Ալտոնայում (Գերմանիա) հրատարակված «Յոհան Ֆրիշի ուսանելի ժամանցը կամ ուշագրավ և խոհուն զրույցները» գրքույկում, որոնք վերաբերում են «օգտակար և ուսանելի հարցերի, ինչպես նաև ամեն անգամ զեկուցում են մեր ժամանակի ամենակարևոր իրադարձությունները»։

  Ռազինի մահապատժից մի քանի օր անց այրեցին մի միանձնուհու, որը նրա հետ լինելով [միևնույն ժամանակ], ինչպես ամազոնուհին, իր անսովոր քաջությամբ գերազանցեց տղամարդկանց։ Երբ նրա զորքերի մի մասը ջախջախվեց Դոլգորուկովից, նա, լինելով նրանց առաջնորդը, ապաստան գտավ եկեղեցում և շարունակեց դիմադրել այնտեղ այնքան համառորեն, որ նախ կրակեց իր բոլոր նետերը՝ սպանելով ևս յոթ կամ ութ հոգու, իսկ հետո, երբ տեսավ, որ հետագա դիմադրությունը անհնարին է, արձակեց թուրը, դեն նետեց այն և ձեռքերը պարզած հետ վազեց դեպի զոհասեղանը։ Հենց այս դիրքում նրան գտել և գերել են զինվորները։ Նա պետք է աննախադեպ ուժ ունենար, քանի որ Դոլգորուկովի բանակում չկար մեկը, որը կարող էր ամբողջությամբ քաշել նրան պատկանող աղեղը։ Նրա խիզախությունն ակնհայտ էր նաև մահապատժի ժամանակ, երբ հանգիստ բարձրացավ մոսկովյան սովորույթի համաձայն փայտից, ծղոտից և այլ դյուրավառ իրերից կառուցված խրճիթիը և, խաչակնքվելով և այլ ծեսեր կատարելով, համարձակորեն ցատկեց դրա մեջ, շրխկացրեց դուռը, և երբ ամեն ինչ բռնկվեց, ձայն չհանեց
- Յ․ Ֆրիշ[3]
 

Գրականության մեջ

խմբագրել
  • Արկադի Կրուպնյակով, «Կա Վոլգայի վրա մի ժայռ»
  • Իվան Նաժիվին, «Կազակներ» պատմավեպ (1928).
  • Դ․ Կեդրին, «Երգ Ալյոնա-Ստարիցայի մասին» պոեմ (1938).
  • Ս․ Պ․ Զլոբին, «Ստեփան Ռազին» վեպ (1951).
  • Ն․ Կոնչալովսկայա, «Մեր հինավուրց մայրաքաղաքը» գրքում կա Ալյոնային նվիրված գլլուխ[4]։
  • Ելենա Նեստերովա, «Ալյոնա Արզամասսկայա» պոեմ[5].
  • Կուզմա Աբրամով «Олячинть кисэ» վեպում (1989), ներկայացրել է նաև Ալյոնայի պայքարի պատմությունը
  • Մ․ Պետրով, «Ալյոնա Արզամասսկայա» պատմավեպ (1991).
  • Վ․ Բարինով, «Կարմիր աքաղաղ» պատմական վիպակ (1992).
  • Վ․ Կարպենկո, «Ալյոնա Արզամասսկայա» պատմավեպ (1993).
  • Տ․ Մատրյաշկին (Տիմոֆեյ Տիմին) «Այրվում է Էրզյանիան» վիպակ (2000)
  • Բ․ Ռյաբուխին, դրամատիկ եռագրության «Ստեփան Ռազին» քրոնիկոնը, «Ռուսական քրոնիկոն» ժողովածու (2002).
  • Բ․ Ռյաբուխին, «Գեղջուկ ատաման Ալյոնան» ակնարկ, «Ելք դեպի երկինք» ժողովածու (2005).
  • Կ․ Սկվոռցով, «Ալյոնա Արզամասսկայա» պիես[6](2010)

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Эрзянь Масторонть седейсэ. Имена их бессмертны: Килангонь тешкст, нурька статьят ине эрзятнеде / Нуянь Видяз. — Саранск, 2007. — 86 с. — русский и мордов.-эрзя яз.
  2. Чистякова Е. В., Соловьёв В. М. Степан Разин и его соратники. — М.: Мысль, 1988. — 162.
  3. «Сообщения газет и хроник XVII века». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 25-ին.
  4. «Кончаловская Н. П. Наша древняя столица (издание 1972 г.; с ил. Владимира Фаворского)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 16-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 16 (օգնություն)
  5. Нестерова Е. В. 'Рассветные окна: Стихи и поэма. — Ростов-на-Дону: Книжное издательство, 1982. — 79 с. — 6000 экз.
  6. Скворцов К. В. С42 Избранные произведения. Книга вторая. «Царские игры» М.: ИХТИОС, 2010. — 688 с. ISBN 978-5-8402-0207-4 «Алёна Арзамасская» c.291