Ալպիական նրբագեղիկ (լատին․՝ Prunella coilaris), նրբագեղիկների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։

Ալպիական նրբագեղիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Նրբագեղիկներ
Ցեղ Նրբագեղիկ
Տեսակ Ալպիական նրբագեղիկ
Լատիներեն անվանում
Prunella collaris
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 562483
NCBI 175133
EOL 919833

Prunella collaris collaris

Արտաքին կառուցվածք

խմբագրել

Մարմնի երկարությունը 18 սմ է, թևերի բացվածքը՝ 30-32,5 սմ։ Հասուն անհատների փետրածածկը դարչնամոխրագույն է, մարմնի կողքերը՝ դարչնագույն՝ շիկակարմիր խայտերով, թևերը ծածկող սև փետուրների և պոչի ծայրերը՝ սպիտակ, կտուցի հիմքը՝ վառ դեղին, կոկորդը՝ սև ու սպիտակ զոլերով։ Երիտասարդների փետրածածկն ավելի խամրած է և դարչնագույն, թևերի ու պոչի ծայրերը՝ դեղնավուն։

Բնակվում է ալպյան գոտու քարքարոտ վայրերում, ձմռանը՝ ցածրադիր շրջաններում։ Սիրում է քարերին նստած կտուցով մաքրել և հարդարել փետուրները, միաժամանակ ընդունել արևի լոգանք։ Սնվում է անողնաշարավորներով։

Բնադրում

խմբագրել

Բույնը գավաթաձև է, կառուցում է ժայռերի ճեղքերում կամ թփուտների տակ։ Մայիսի կեսերին դնում է 23 մմ տրամագծով, բաց կապույտ 3-4 ձու։ Ձագերը հայտնվում են հունիսի 2-րդ տասնօրյակից մինչև հուլիսի 2-րդ տասնօրյակի վերջը։

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալպիական նրբագեղիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալպիական նրբագեղիկ» հոդվածին։