Ալտեպլազա
Ալտեպլազան (հ-ՊԱ), թրոմբոլիտիկ դեղորայք է, որը կիրառվում է ST բարձրացումով սրտամկանի ինֆարկտի, արյան ցածր ճնշման հետ ասոցացված թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի, սուր իշեմիկ ինսուլտի և կենտրոնական երակային մուտքի սարքավորման խցանման դեպքերում։ Այն ներմուծվում է օրգանիզմ ներերակային կամ ներզարկերակային ներարկման ճանապարհով[1]։
Կլինիկական տվյալներ | |
---|---|
Վաճառքային անվանումներ | Ակտիվազե, Ակտիլիզե և այլն |
Հոմանիշներ | Հյուսվածքային պլազմինոգենի ակտիվատոր (t-PA) |
AHFS/Drugs.com | Monograph |
Թերապևտիկ ապրանքների կարգավորում | |
Հղիության կատեգորիա |
|
ԱԹԴ կոդ | |
Նույնացուցիչներ | |
CAS համար | 105857-23-6 |
DrugBank | DB00009 |
UNII | |
KEGG | |
Քիմիական և ֆիզիկական տվյալներ | |
Քիմիական բանաձև | C2569H3928N746O781S40 |
Մոլային զանգված | 59042.3 g/mol g·mol−1 |
Այս դեղամիջոցի հաճախակի բարդություններ են համարվում արյունահոսությունները՝ հատկապես ներգանգային և աղեստամոքսային արյունահոսությունները[1]։ Խորհուրդ չի տրվում օգտագործել գենտամիցինի նկատմամբ ալերգիկ մարդկանց կողմից[2]։ Հղիների համար անվտանգությունը դեռևս վերջնականորեն պարզ չէ[3]։ Սակայն որոշ հետազոտություններ խոսում են անվտանգության մասին[4]։ Ալտեպլազան հյուսվածքային պլազմինոգենի ակտիվատորի (հ-ՊԱ) գործարանային արտադրությունն է[1]։ Այն աշխատում է թրոմբի մեջ պլազմինոգենը վերածելով պլազմինի, այդպիսով քայքայելով այն[1]։
Բժշկական նպատակներով օգտագործման համար ալտեպլազան հաստատվել է 1987 թվականին ԱՄՆ-ում[1]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անհրաժեշտ դեղերի ցանկում, որը ներառում է առավել անվտանգ և արդյունավետ դեղերը, որոնք անհրաժեշտ են առողջապահության համակարգում[5]։ Միացյալ Թագավորություններում ալտեպլազայով բուժումը 2018 թվականի դրությամբ արժե մոտ 864 բրիտանական ֆունտ[2], իսկ ԱՄՆ-ում՝ 9,197 ամերիկյան դոլար՝ 2019 թվականի դրությամբ[6]։ 2018 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ առողջապահության նախարարի կողմից ստորագրված հրամանով 2019 թվականի փետրվարի 1-ից ալտեպլազայով բուժումը, ինչպես նաև մեխանիկական թրոմբէկտոմիան, իրականացվում են անվճար[7]։
Կիրառություն
խմբագրելԱլտեպլազան հիմնականում կիրառվում է սուր իշեմիկ կաթվածի, սրտամկանի ինֆարկտի և զանգվածային թոքային էմբոլիայի ժամանակ[8]։ Հայաստանում այն ակտիվորեն կիրառվում է մի շարք բժշկական կենտրոններում սուր կաթվածի բուժման նպատակով[9]։
Ազդեցության մեխանիզմ
խմբագրելԱլտեպլազան սպիտակուց քայքայող ֆերմենտ է (պրոտեազա), որը օգնում է ֆիբրինին պլազմինոգենը փոխակերպել պլազմինի։ Արյան շրջանառության հունում, երբ ալտեպլազան հանդիպում է թրոմբում գտնվող ֆիբրինին, սկսվում է քիմիական փոխակերպումների շարք և արդյունքում թրոմբոլիզ (թրոմբի քայքայում)[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Alteplase Monograph for Professionals». Drugs.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ 2,0 2,1 British national formulary : BNF 76 (76 ed.). Pharmaceutical Press. 2018. էջ 216. ISBN 9780857113382.
- ↑ «Alteplase Use During Pregnancy». Drugs.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Ryman, Klayton M.; Pace, Wilson D.; Smith, Shawn; Fontaine, Gabriel V. (07 2019). «Alteplase Therapy for Acute Ischemic Stroke in Pregnancy: Two Case Reports and a Systematic Review of the Literature». Pharmacotherapy. 39 (7): 767–774. doi:10.1002/phar.2278. ISSN 1875-9114. PMID 31077601.
- ↑ «World Health Organization model list of essential medicines: 21st list 2019» (PDF).
- ↑ «Activase Prices, Coupons & Patient Assistance Programs». Drugs.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման կարգը հաստատելու մասին» (PDF). Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն. 23.11.2018. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունվարի 1-ին.
- ↑ 8,0 8,1 Activase [package insert]. South San Francisco, CA: Genentech, Inc.; 2018.
- ↑ «Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման ծրագրով անվճար սպասարկում է ստացել 212 քաղաքացի». armenpress.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 1-ին.