Ալֆրեդո Բիոնդա
Ալֆրեդո Բիոնդա (իտալ.՝ Alfredo Biondi, հունիսի 29, 1928[1], Պիզա, Տոսկանա, Իտալիա - հունիսի 24, 2020[2][1], Ջենովա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ և փաստաբան։
Ալֆրեդո Բիոնդա իտալ.՝ Alfredo Biondi | |
Կուսակցություն՝ | Իտալիայի լիբերալ կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Պիզայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Ծննդյան օր | հունիսի 29, 1928[1] |
Ծննդավայր | Պիզա, Տոսկանա, Իտալիա |
Վախճանի օր | հունիսի 24, 2020[2][1] (91 տարեկան) |
Վախճանի վայր | Ջենովա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Ի ծնե անուն | իտալ.՝ Alfredo Biondi |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելԱլֆրեդո Բիոնդան ծնվել է 1928 թվականի հունիսի 29-ին Պիզայում։ 1985-1986 թվականներին եղել է Իտալիայի լիբերարների կուսակցության քարտուղարը, իսկ հետագայում զբաղեցնում է այդ կուսակցության նախագահի պաշտոնը։ 1968 թվականի հունիսից մինչև 1972 թվականի մայիսը համալրում է Իտալիայի պատգամավորական խորհրդի շարքերը։ Այդ պաշտոնում վերընտրվում է 1983 թվականի հունիսից մինչև 2006 թվականի ապրիլը։ 2006 թվականի ապրիլին դառնում է Իտալիայի վարչապետ։
1994 թվականին Իտալական լիբերարների կուսակցության վերջին նախագահի՝ Ռաֆայել Կոստայի, հետ հիմնադրում է «Կենտրոնի համագործակցությունը», որը նոր ձևավորվող «Առա՛ջ, Իտալիա՛» կուսակցության փոքր խմբակցություն էր։ 1994 թվականին դառնում է Սիլվիո Բերլուսկոնիի նորաստեղծ կառավարության արդարադատության նախարարը (80-ական թվականներին նա նաև աշխատել է որպես բնության նախարար)։
Բիոնդին 2004 թվականի սկզբից դառնում է «Առա՛ջ, Իտալիա՛» կուսակցության նախագահը։
Վերջերս դատարանում հանդես է եկել որպես «Ջենովա» ֆուտբոլային ակումբի փաստաբան։ Նա մանկուց եղել է այդ ակումբի սիրահարը։
2014 թվականի փետրվարին նա, նախկին նախարար Ռենատո Ալտիսիմոի, նախկին նախարար Կառլո Սկոնյամիլոյի և ուրիշների հետ միասին նա դարձավ «Լիբերարներ» (I liberali) կուսակցության համահիմնադիրների մեկը[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.ilfattoquotidiano.it/2020/06/24/alfredo-biondi-e-morto-lex-leader-dei-liberali-aveva-91-anni-fu-ministro-della-giustizia-di-berlusconi-allepoca-del-decreto-salvaladri/5845768/
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.repubblica.it/politica/2020/06/24/news/morto_a_92_anni_alfredo_biondi_fu_ministro_della_giustizia_durante_il_primo_governo_berlusconi-260038600/
- ↑ «Politica, Il nuovo partito Liberale sarà guidato da Altissimo, Biondi e Scognamiglio» (իտալերեն). L'Impronta. 2014 թ․ փետրվարի 22. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.