Ակիտա-Կոմագատակե
Ակիտա-Կոմագատակե հրաբուխ, գտնվում է Ճապոնական Հոնսյու կղզում[1]։ Ակիտա-Կոմագատակե՝ ստրատոհրաբուխ, 1637մ բարձրությամբ։ Գտնվում է Տադձավա լճի մոտ։ Ունի երկու կոն։
Ակիտա-Կոմագատակե | |
---|---|
ja/秋田駒ヶ岳 | |
![]() | |
Տեսակ | Ստրոբոլիական |
Երկիր | Ճապոնիա |
Վարչատարածքային միավոր | Semboku? և Shizukuishi? |
Վայր | Տոխոկու |
Աշխարհագրական տեղադրություն | Ասիա |
Լեռնաշղթա | Ou Mountains? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 1637,4 մետր |
Պահպանման տարածք | Towada-Hachimantai National Park? |
Խառնարանի տրամագիծ | 100 մ |
Նյութ | անդեզիտ և բազալտ |
Վերջին ժայթքում | 1971թ |
Սմիթսոնիան կոդ | 283230 |
Ինքը հրաբուխը առաջացել է պլեյստոցենի ժամանակաշրջանում։ Մոտավորապես 13500 և 11600 տարի առաջ հրաբխի ժայթքումի պատճառով առաջացել են 2 կալդերներ 1200 և 1500 մետրերի վրա, որոնք հիմա գտնվում են նրա ստորոտում։ Ժայթքման ժամանակ լավան հրաբխի գագաթից հոսել է հյուսիս և արևելք։ Համեմատաբար մեծ ժայթքումներ տեղի են ունեցել 1932 և 1970-71 թվականներին[2]։
1932 թվականի հուլիսի 21-ի ժայթքումը ստրոմբոլիական տիպի էր։ Հյուսիս-արևելքում առաջացել է 11 բացվածք, յուրաքանչյուրը 600 մետր։ Ամբողջ բուսականությունը 2 կիլոմետրի վրա ոչնչացվել է։ Մարդկային զոհերից հաջողվել է փրկվել, քանի որ այդ ժամանակ հրաբուխը գտնվել է մարդաշատ բնակավայրերից հեռու։ 1971 թվականի սեպտեմբերի 18-ին նորից սկսվեց ժայթքում՝ նման 1932 թվականի ժայթքմանը։ Ժայթքումը ոչնչի չի վնասել։ Այդ ժամանակ էլ ժայթքումը ստրոմբոլիական տիպի էր։ Լավայի հոսքերը ժայթքել են շատ ակտիվ։ Սակայն նրանք հոսել են աննշան հեռավորության վրա, 200 մետր լայնությամբ և 600 մետր երկարությամբ։ 1971 թվականի հունվարի 25-ին հոսքերը դադարել են ժայթքել։
Ըստ 2012 թվականի դրությամբ հրաբուխը չի ժայթքել, իսկ տաք աղբյուրները օգտագործվում է բնակչության կողմից։
Պատկերասրահ
խմբագրել-
Ռելիեֆային քարտեզ
-
Տադձավա լիճ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Akita-Komaga-take volcano». Volcano Discovery. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Akita-Komaga-take Volcano — John Seach». Volcano Live. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Volcano Live — John Search
- Volcano World — Oregon State University
- «Vulcanism.ru». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակիտա-Կոմագատակե» հոդվածին։ |