Ակնաղբյուր (Ասկերանի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակնաղբյուր (այլ կիրառումներ)
Ակնաղբյուր, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում[2][3][4][5][6][7][8], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[5][6][7][8]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Ասկերանի շրջանի բնակավայրերից, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Խոջալուի շրջանի բնակավայր։
Ակնաղբյուր | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
---|---|---|
Շրջան | Ասկերանի շրջան | |
Համայնք | Ելիզավետպոլի նահանգ, Խոջալուի շրջան և Ասկերանի շրջան | |
ԲԾՄ | 913 մետր | |
Խոսվող լեզուներ | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև 2020 թվականի նոյեմբեր) | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի (մինչև 2020 թվականի նոյեմբեր) | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/1/13/%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%AB_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%A6_2021.png/300px-%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%AB_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%A6_2021.png)
Բնակավայրի անուն
խմբագրելԲնակավայրը հայտնի է տարբեր անուններով։ Հայկական անունը Ակնաղբյուր է, իսկ ադրբեջանականը՝ Քարաբուլաղ (ադրբ.՝ Qarabulaq)։
Աշխարհագրություն
խմբագրելԱրցախի Հանրապետության Ակնաղբյուր համայնքը տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում՝ ծովի մակարդակից 950 մ բարձրության վրա։ Շրջկենտրոն Ասերանից գտնվում է 45 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 30 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 1138,37 հա տարածք, որից 203,48 հա անտառային հողեր են։ Քիրսավան համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտաը[2][3]։
Պատմություն
խմբագրելԱրցախյան պատերազմ (1991-1994)
խմբագրել1989 թվականինին Ակնաղբյուրում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Ա. Ղարամյան)։ 1992 թվականին Ակնաղբյուրի ազատամարտիկները Պաշտպանության բանակի տարբեր ստորաբաժանումների կազմում մասնակցել են Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Աղդամի, Ֆիզուլիի և այլ շրջանների մարտերին։
Ակնաղբյուրից Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրվել են հրամանատարներ Մ. Բաղդասարյանը, Ա. Հայրապետյանը, Վ. Ջիվանշիրյանը, Ա. և Ս. Ղարամյանները, Ա. Գրիգորյանը, Արցախի Հանրապետության տարբեր մեդալներով՝ 39։ Պատերազմում զոհվել 19 ազատամարտիկ, որոնց հիշատակը հավերժացնող հուշարձան էր կանգնեցված գյուղի կենտրոնում[3]։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
խմբագրել2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[5][6][7][8][9]։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելԱկնաղբյուրում կային մի շարք պատմամշակութային հուշարձաններ, որոնցից 3-ը հաշվառված են պետության կողմից։ Հաշվառված հուշարձաններն են՝ գյուղի մեջ գտնվող 19-րդ դարով թվագրվող Սուրբ Աստվածածին եկեղեցին և 19-ից 20-րդ դարի սկզբով թվագրվող գերեզմանոցը, գյուղից 500 մ հարավ-արևելք գտնվող 19-ից 20-րդ դարի սկզբով թվագրվող «Ղուզե թաղ» գերեզմանոցը, 16-17-րդ դարերով թվագրվող «Ղուզե թաղ» սրբատեղին, գյուղից 2 կմ արևմուտք գտնվող 13-19-րդ դարերով թվագրվող «Ղարալի» անունով գյուղատեղին, գյուղից 2 կմ հյուսիս գտնվող մ.թ.ա. 2-1 հզարամյակից 13 դարով թվագրվող «Ըխտըլ հազ» սրբատեղին, գյուղից 3 կմ հյուսիս գտնվող 19-րդ դարով թվագրվող «Ղարալի» անունը ստացած ջրաղացը, գյուղից 100 մ հարավ-արևմուտք գտնվող 1911 թվականով թվագրվող «Ղուզե թաղ» աղբյուրը[2][3]։
Ակնաղբյուրի կենտրոնում էր գտնվում Արցախյան պատերազմի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուակոթող[3], որն ամենայն հավանականությամբ ոչնչացվել է ադրբեջանցիների կողմից այն բանից հետո, որբ բնակավայրն անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[10]։
Ակնաղբյուրում գտնվում է նաև 20-րդ դարով թվագրվող կամուրջ, «Ակնաղբյուր», «Գյունե», «Քառ», «Ճիրմիճրի» և «Փայտ» աղբյուրները[2][3]։
Բնակչություն
խմբագրելԱկնաղբյուր համայնքի բնակչության թվաքանակը 2015 թվականի դրությամբ 612 մարդ էր (177 տնտեսություն)[2]։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[11].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 679 | 645 | 645 |
Համայնքային կյանք
խմբագրելԱկնաղբյուրում առկա էր միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժկետ, գյուղապետարան։ Համայնքային ճանապարհները խճապատ և գրունտային են։ Կոմունիկացիաների տեսակետից գյուղը զարգացած էր․ հասանելի էր հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը։ Ակնաղյուրն ապահովված էր էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ և ջրամատակարարմամբ[2]։
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը հիմնականում զբաղվում էր[Ն 1] գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Բնակավայրի տարածքի 857,6 հա-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են[2][3]։
Կրթություն
խմբագրելԱկնաղբյուրում գործում էր[Ն 2] միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ հաճախում էր 86 աշակերտ և մանկապարտեզ, որտեղ հաճախում էր 30 երեխա[2]։
Նշումներ
խմբագրել- ↑ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի հետևանքով Ակնաղբյուրը զրկվել է հայ ազգաբնակչությունից։ Գյուղը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
- ↑ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի հետևանքով Ակնաղբյուրը զրկվել է հայ ազգաբնակչությունից։ Գյուղը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան, Երևան, 2004 թվական, էջ 50։
- ↑ «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․)։
- ↑ 6,0 6,1 6,2 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ 7,0 7,1 7,2 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ 8,0 8,1 8,2 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Թշնամին առանձնակի վայրագություններ է ցուցաբերում Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանների նկատմամբ», (արխիվացված 11․03․2021թ․)։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.