Ակնամոմ
մեղվի ստեղծած խեժային խառնուրդ
Ակնամոմ, մեղվասոսինձ (հուն․՝ πρόπολις), գորշ կանաչավուն, դառը, բուրումնավետ, մածուցիկ նյութ։ Ակնամոմով մեղուները փակում են փեթակի ճեղքերն ու անցքերը, աշնանը փոքրացնում արկանոցը (թռիչքի անցքը)՝ ցրտից պաշտպանվելու համար։
Բաղադրություն
խմբագրելՊարունակում է 50 % խեժ և բալասան, 35 % մոմ, 10 % եթերային յուղ, 5 % ծաղկափոշի։
Կիրառում
խմբագրելՕգտագործվում է լաքերի և ներկերի արդյունաբերության մեջ, ձայնապնակներ պատրաստելու, երաժշտական գործիքները և փայտյա ամանները լաքապատելու համար։ Ակնամոմը վաղուց հայտնի է հայ ժողովրդական բժշկության մեջ որպես մի շարք հիվանդությունների (կոշտուկների, վերքերի, ականջի ցավի ևն) բուժման միջոց։
Գրականություն
խմբագրել- Младенов, С. Мёд и медолечение. — София, 1971.
- Хисматуллина, Н. З. Практическая апитерапия. — Пермь: ЭксЛибрум, 2009. — 336 с.
- Хорн, Х., Лейбольд, Г. Лекарства из улья: мёд, пыльца, маточное молочко, пчелиный воск, прополис, пчелиный яд / Пер с нем. М. Беляева. — М.: АСТ, Астрель, 2006. — 238 с.
- Харнажа, В. Прополис. — 4-е изд. — Бухарест: Апимондия, 1981. — 247 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակնամոմ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 227)։ |