Ահաբեկության 12 օրերը
«Ահաբեկության 12 օրերը» (անգլ.՝ 12 Days of Terror), ռեժիսոր Ջեկ Շոլդերի ֆիլմը` նկարահանված Ռիչարդ Ֆերնիկոլայի համանուն գրքի[1] և իրական իրադարձությունների հիման վրա։
Ահաբեկության 12 օրերը անգլ.՝ 12 Days of Terror | |
---|---|
Երկիր | ՀԱՀ |
Ժանր | մարտաֆիլմ |
Թեմա | շնաձկներ |
Թվական | 2004 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջեկ Շոլդեր |
Սցենարի հեղինակ | Ջեֆրի Ռեյներ |
Դերակատարներ | Քոլին Էգլսֆիլդ |
Օպերատոր | Ժակ Էթկին |
Երաժշտություն | Ջոն Փիթեր Ռոբինսոն |
Պատմվածքի վայր | Նյու Ջերսի |
Տևողություն | 86 րոպե |
Սյուժե
խմբագրելԱՄՆ, 1916 թվականի հուլիս, Նյու Ջերսիի լողափերը լցված են աննախադեպ տաքությունից փրկություն փնտրող մարդկանցով։ Բայց նրանց սպառնում է ահավոր վտանգ. հսկայական շնաձուկը, որը հանկարծակի զգացել է մարդկային մարմնի համը։ Առաջին իսկ հարձակումից հետո երիտասարդ փրկարար Ալեքսը (Քոլին Էգելսֆիլդ) պնդում է, որ լողափը փակվի։ Սակայն տեղական իշխանությունները, վախենալով որ տարածաշրջանի զբոսաշրջային բիզնեսը լուրջ վնասներ կկրի, չեն շտապում դա անել։ Եվ քանի դեռ մինչ այդ պահը պաշտոնապես դաժանության նման ոչ մի դեպք չէր արձանագրվել, նույնիսկ ծովային կենսաբանությամբ համարյա ոչ ոք չէր զբաղվել, ոմանք կարծում էին, որ դա թշնամու սուզանավ է, քանի որ այդ ժամանակ տեղի էր ունենում Առաջին համաշխարհային պատերազմը։ 12 օրվա ընթացքում չորս հոգի դառնում են մարդակեր շնաձկան զոհը, այդ թվում Ալեքսի ընկեր Սթենլին (Ջեյմի Բարթլեթ)։ Այդ ժամանակ էլ Ալեքսը որոշում է, որ ինքը պետք է վնասազերծի շնաձկանը, իսկ այդ գործում նրան օգնելու պատրաստակամություն է հայտնում փոքրիկ ձկնորսական նավակի սեփականատեր, կապիտան Ջոն Ռիս Դևիսը։
Դերերում
խմբագրել- Քոլին Էգլսֆիլդ՝ Ալեքս
- Մարկ Դեքստեր՝ Սթենլի Ֆիշեր
- Ջեննի հարիսոն՝ Ալիս
- Ջոն Ռիս Դևիս՝ կապիտան
- Ջեյմի Բարթլեթ՝ Մայքլ Շլիզեր
- Ադրիան Գալլի՝ Իգլ
- Քոլին Սթինթոն՝ Դոկտոր Ջոն Նիկոլս
- Ռոջեր Դվայեր՝ Դոկտոր Ֆրեդերիկ Լուկաս
- Քրեյգ Գելդենույս՝ Արնի
- Ջորջ Քրիստոֆեր Սմիթ՝ Մայքլ Դան
- Էնդրյու Մարկ Սմիթ՝ Ջոզեֆ Դան
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- «Jersey Shores» խմբի «Akimbo» ալբոմի անվանումը մտահղացել է վոկալիստ Ջոն Վիշնևսկին, «Ահաբեկության 12 օր» գրքի ընթերցման տպավորության ներքո։ Ալբոմի կոմպոզիցիան կոչվում է այն ծովածոցի անունով, որտեղ զոհվել են մարդիկ («Matawan»), շնաձկից տուժած մարդկանց («Lester Stillwell») և հենց շնաձկան պատվին («Great White Bull»):