Ահամկարա, ահանկարա (սանսկրիտ՝ अहंकार, Ahaṃkāra IAST), սանսկրիտ եզրույթ, որն անվանում են կեղծ Էգո, «Ես» զգացողություն, սեփական «Ես»ի մասին պատկերացում, ինքնագիտակցություն։ Հինդուիզմի փիլիսոփայության մեջ սանքհյա դպրոցի սկզբունքներից մեկն է։ Առաջին անգամ հանդիպում է Ուպանիշադների մեջ. «Չհանդոգյա-ուպամիշադի» և «Պրաշնա-ուպանիշադի» մեջ։ «Պրաշնա-ուպանիշադում» ահամկարան նկարագրվում է իբրև անտահկարանայի («ներքին գործիքների») չորսից մեկը, բուդդհիի, չիտտայի և մանասի հետ մեկտեղ։ «Չհանդոգյա-ուպանիշադում» ահամկարայի մասին խոսվում է իբրև ինքնագիտակցության մասին, պնդելով, որ նա, ով ընդունակ չէ տարբերել աթմանը մարմնից, նույնացնում են իրենց իսկական, հոգևոր «ես»ը պատրանքային նյութական մարմնի հետ։

Գրականություն

խմբագրել
  • Salagame, Kiran Kumar K. (2011), «Ego and ahamkara: Self and identity in modern psychology and Indian thought», in Cornelissen R. M. Matthijs (ed.), Foundations of Indian Psychology, Noida: Pearson Education, էջեր 133–145, ISBN 8131730840 {{citation}}: Unknown parameter |publication-year= ignored (օգնություն)