Աղասի Սարգսյան (պետական գործիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղասի Սարգսյան
Աղասի Սողոմոնի Սարգսյան (հունվարի 15, 1905[1], Եղեգնաձոր[1] - փետրվար 1985, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային պետական և կուսակցական աշխատող, ՀԽՍՀ վաստակավոր իռիգատոր (1960), ԽՄԿԿ անդամ (1932), Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահ (1943-1947)։
Աղասի Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1905[1] |
Ծննդավայր | Եղեգնաձոր[1] |
Մահացել է | փետրվար 1985 (80 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Նովոչերկասկի պետական հողաբարելավման ակադեմիա (1930)[1] և Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց (1954)[1] |
Մասնագիտություն | պետական ծառայող, կուսակցական աշխատող և դասախոս |
Աշխատավայր | ՀԿԿ[1] և Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Կրթությունը և գործունեությունը
խմբագրելԱվարտել է Նովոչերկասկի գյուղատնտեսության և մելիորացիայի ինստիտուտը (1930) և ՀամԿ(բ) կ Կենտկոմին կից կուսակցական բարձրագույն դպրոցը (1954)։ 1923-1925 թվականներին եղել է հողաչափ Հայաստանի տարբեր շրջաններում։ 1930 թվականից աշխատել է Այղր լճի ոռոգման համակարգում, ԽՍՀՄ հողժողկոմատի Գլխջուր տնտեսության «Կիրով» ոռոգման վարչությունում։ 1937 թվականից՝ ՀԿ(բ)կ Կենտկոմի բաժնի վարիչ։ 1931-1941 թվականներին դասախոսել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում։ 1938 թվականին ընտրվել է ՀԿ(բ) կ ԿԿ երրորդ, 1940 թվականին՝ երկրորդ քարտուղար։ 1943-1947 թվականներին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահն էր[2]։ 1947 թվականից՝ ՌԽՖՍՀ գյուղատնտեսության մինիստրի տեղակալ, 1952 թվականից՝ ՌԽՖՍՀ Մինիստրների խորհրդին կից ջրային տնտեսության գլխավոր վարչության պետի տեղակալ։ 1965 թվականից եղել է միութենական կարգի անհատական թոշակառու։
Եղել է ՀԿ(բ) կ Կենտկոմի անդամ (1938-1950), ՀամԿ(բ) կ 18-րդ կոնֆերանսի և 18-րդ համագումարի պատգամավոր, ԽՍՀՄ 2-րդ, ՀԽՍՀ 1-3-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ (1942 թվականին ընորվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ)։
Պարգևատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի, «Հայրենական պատերազմի» առաջին աստիճանի շքանշաններով[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 219.
- ↑ «Պատմական ակնարկ - Նախկին վարչապետներ - Հայաստանի Հանրապետության Կառավարություն». www.gov.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան catalog › Authority search › Սարգսյան, Աղասի Սողոմոնի, 1905-? (Personal Name)». opac.flib.sci.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղասի Սարգսյան (պետական գործիչ)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 219)։ |
ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ | ||
---|---|---|
ՆԱԽՈՐԴՈՂ | Աղասի Սարգսյան | ՀԱՋՈՐԴՈՂ |
Արամ Փիրուզյան | 1943, հոկտեմբեր - 1946 | Սահակ Կարապետյան |
ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ 1946 - 1947, մարտի 29 |