Աղիվն
Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի գավառ
Աղիվն, գրաբար՝ Աղիւն, գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի կազմում[1]։ Ընդգրկել է Եփրատի Աղյունաձոր վտակի հովիտը։ Կենտրոնը Նիկոպոլիս-Զիմարա ճանապարհին գտնվող Անի Աղյունո (Անալյուն) ամրոցն էր, որը, ըստ Ն.Ադոնցի, հունական և հռոմեական աղբյուրներում հիշատակվող Անալիբան է։ Ուշ միջնադարում Աղյունը կոչվել է նաև Աղնցիք[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, Հատոր 1, Երևան, 1990
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 259)։ |