Աղմուկի գույն
Աղմուկի գույներ, տերմինների համակարգ, որոնք նկարագրում են որոշակի գույներով հաստատուն աղմուկի ազդանշանները, հաշվի առնելով կամայական ազդանշանի սպեկտրի և տեսանելի լույսի սպեկտրների անալոգիան։ Այս աբստրակցիան լայնորեն օգտագործվում է տեխնիկական այնպիսի ոլորտներով, որոնք կապված են աղմուկի հետ (ակուստիկա, էլեկտրոնիկա, ֆիզիկա և այլն)։
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/6/6c/The_Colors_of_Noise.png/220px-The_Colors_of_Noise.png)
Այս սահմանումներից յուրաքանչյուրը ուսումնասիրում է ազդանշանի սպեկտրը բոլոր հաճախությունների համար։
Աղմուկի հիմնական «գույներ»
խմբագրելԱղմկային ազդանշանների տարբեր գույների հետ համապատասխանությունը կատարվում է սպեկտրային խտության գրաֆիկների (հիստոգրամա) օգնությամբ այսինքն՝ հզորության ըստ հաճախությունների բաշխմամբ։
Բացի դրանից իրական ազդանշանների ուսումնասիրման ժամանակ մեծ նշանակություն ունի ավտոկորրեկցիոն ֆունկցիաների պրոցեսի գնահատումը։ Բոլոր տեսակի աղմուկներից սպիտակ աղմուկը միակ պրոցեսն է, որում տարբեր պահերին ազդանշանի արժեքները մեկը մյուսից կախված չեն (ավտոկորրեկցիան բացակայում է)։
Ավտոկորրեկցիայի գնահատման համար (սպիտակ աղմուկը ինտեգրվող, մաքուր թեև դիֆերենցված պրոցես է) օգտագործվում են բազմաթիվ ստատիստիկ մեթոդներ, օրինակ՝ Բրոյշ-Գոդֆրիի թեստ։
Սպիտակ աղմուկ
խմբագրելՍպիտակ աղմուկը անվերջությանը հավասար դիսպերսիայի և բոլոր հաճախությունների վրա հաստատուն սպեկտրալ խտությամբ ազդանշանն է։
Պատահական ստացիոնար պրոցես է։
Այս խոսքերով՝ այս ազդանշանը դիապազոնի ցանկացած մասում, միատեսակ հաճախային շերտում ունի նույն խտությունը։ Օրինակ՝ 40 Հց և 60 Հց հաճախությունների միջև գտնվող 20 Հց հաճախային շերտով ազդանշանը ունի նույն հզորությունը, ինչ որ 4000 Հց և 4020 Հց հաճախություննրի միջև գտնվող 20 Հց հաճախային շերտը։
Հաճախություններով չսահմանափակված սպիտակ աղմուկը հնարավոր է միայն տեսականորեն։ Գործնականորեն սպիտակ աղմուկ կա միայն հաճախային սահմանափակ շերտում։
Վարդագույն, թարթվող (ֆլիկկեր) աղմուկ
խմբագրելԿիրառական ոլորտներում հայտնի է նաև որպես թարթվող (ֆլիկկեր-աղմուկ), 1/f աղմուկ։ Վարդագույն աղմուկի հզորության սպեկտրային խտությունը որոշվում է ~ բանաձևով (խտությունը հակադարձ համեմատական է հաճախությանը), այսինքն վարդագույն աղմուկը հաճախությունների լոգարիթմական սանդղակում հավասարաչափ նվազող է։
Օրինակ՝ 40 Հց և 60 Հց հաճախային շերտում ազդանշանի հզորությունը հավասար է 4000 Հց և 6000 Հց հաճախային շերտում հզորությանը։ Այդպիսի ազդանշանի սպեկտրային խտությունը համեմատած սպիտակ աղմուկին յուրաքանչյուր օկտավայում նվազում է 3 դեցիբելով։
Թարթվող լույսը օժտված է իր նախկին հավասարաչափ լոգարիթմական սանդղակի մասին «հիշողությամբ»։
Վարդագույն աղմուկը հայտնաբերվում է սրտի ռիթմերում և ուղեղի էլեկտրական ակտիվության գրաֆիկներում։
Բրոունյան (կարմիր, «շագանակագույն») աղմուկ
խմբագրելԿարմիր աղմուկի սպեկտրալ խտությունը ուղիղ համեմատական է 1/f²-ին, որտեղ f-ը հաճախությունն է։ Դա նշանակում է, որ ցածր հաճախությունների դեպքում աղմուկն ունի ավելի մեծ էներգիա, քան բարձր հաճախությունների դեպքում։ Աղմուկի էներգիան յուրաքանչյուր օկտավայում նվազում է 6 դեցիբելով։
Կապույտ (երկնագույն) աղմուկ
խմբագրելԿապույտ աղմուկի սպեկտրալային խտությունը յուրաքանչյուր օկտավայում փոխվում է 3 դեցիբելով։ Այսինքն սպեկտրալային խտությունը մեծանում է հաճախության աճի հետ, հետևաբար, սպիտակ աղմուկի նման, պետք է ըստ հաճախության սահմանափակված լինի։
Մանուշակագույն աղմուկ
խմբագրելՄանուշակագույն աղմուկի սպեկտրալային խտությունը յուրաքանչյուր օկտավայում մեծանում է 6 դեցիբելով։ Այսինքն, սպեկտրալային խտությունը ուղիղ համեմտական է հաճախության չորրորդ աստիճանին, հետևաբար, սպիտակ լույսի նման, այն պետք է սահմանափակված լինի հաճախությամբ։ Մանուշակագույն աղմուկ կստացվի, եթե դիֆերենցվի սպիտակ աղմուկը։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Yellott, John I. Jr., «Spectral Consequences of Photoreceptor Sampling in the Rhesus Retina.» Science, том 221, стр. 382—385, 1983.
Արտաքին հղումներ
խմբագրել- Центр речевых технологий. Словарь терминов Արխիվացված 2009-08-21 Wayback Machine
- Генератор шума вида 1/fα для Android
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղմուկի գույն» հոդվածին։ |