Աղջիկը փարոսից
«Աղջիկը փարոսից» (ռուս.՝ «Девушка с маяка»), 1956 թվականի խորհրդային կինոֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Գրիգորի Կրիկունն[1] Օլես Գոնչարի «Թող վառվի կրակը» (ռուս.՝ «Пусть горит огонёк») պատմվածքի հիման վրա։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 1956 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գրիգորի Կրիկուն |
Սցենարի հեղինակ | Օլես Գոնչար |
Դերակատարներ | Իյա Արեպինա |
Երաժշտություն | Անատոլի Սվեչնիկով |
Կինոընկերություն | Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա |
Ֆիլմը նկարահանվել է Ազովի ծովում։ Նրա սցենարը գրել է պատմվածքի հեղինակը։
Սյուժե
խմբագրելՄի փոքր կղզում տեղակայված է փարոս։ Այստեղ ապրում է փարոսի պահապանը՝ ծեր բոցման Եմելյան Պրոխորովիչ Լելեկան իր կնոջ և դստեր հետ։ Նավակը, որը պաշարներ է բերում, միակ հյուրն է մեծ աշխարհից։ Ժամանակի ընթացքում աղջկա մեջ ռոմանտիկ զգացում է ծնվում նրա նավապետի հանդեպ։
Դերերում
խմբագրել- Իյա Արեպինա – Մարիյկա
- Սերգեյ Ռոմոդանով – Եմելյան Պրոխորովիչ Լելեկա, բոցման, փարոսի պահապան
- Յուրի Չեկուլաև – Իգոր
- Ֆեոդոր Բրայչենկո – Դյոմա
- Վալենտինա Տելեգինա – Եվդոկիա Ֆիլիպովնա
- Սոֆյա Կարամաշ – տնօրեն
- Լյուդմիլա Տատյանչուկ – Քսանա
- Ստեպան Շկուրատ – Պանաս Օսիպովիչ, ծեր նավաստի
- Մայա Կազակովա – Մարթա
- Իվան Մատվեև – Գրիցկո
- Ի. Կրիմչակ – գործարանի տնօրեն
- Վալենտինա Կուզնեցովա – Մարիյակայի ընկերուհին
Ֆիլմի վրա աշխատել են
խմբագրել- Ռեժիսոր՝ Գրիգորի Կրիկուն
- Սցենարիստ՝ Օլես Գոնչար
- Օպերատոր՝ Իվան Շեկեր
- Նկարիչ՝ Գալինա Նեստերովա
- Հնչյունային օպերատոր՝ Նինա Ավրամենկո
- Կոմպոզիտոր՝ Անատոլի Սվեչնիկով
- Երգերի տեքստի հեղինակներ՝ Վլադիմիր Սոսյուրա և Օլեկսա Յուշչենկո
- Ուկրաինայի ԽՍՀ մշակույթի նախարարության նվագախումբ Պյոտր Պոլյակովի ղեկավարությամբ
- Տնօրեն՝ Պավել Նեչես
Քննադատություն
խմբագրել«Искусство кино» ամսագրում (1958, թիվ 11) ֆիլմը քննադատվել է։ Կինոգետ Ա. Ռոմիցինը գրել է․ «Հերոսների զգացմունքների առարկայական, հոգեբանորեն համոզիչ արտահայտության բացակայությունը մերկացրել է սյուժետային կառուցվածքի արհեստականությունը։ Ամեն ինչ պետք է ընդունել վստահելով, քանի որ ռեժիսորը համոզիչ գեղարվեստական հիմնավորում չի տվել հերոսների արարքներին»[2]։
«Մարիյկան սիրում է Իգորին,— շարունակել է գրախոսողը,– սակայն նույն հաջողությամբ կարող էր սիրել մեկ ուրիշի, ասենք, փարոսի աշխատակից Դյոմային․..»։ Նրա երջանկությունը պատկերող հնարքներից մեկը «այնպիսի վերաբերմունք է առաջացնում հերոսուհու նկատմամբ, որն ամեն ինչում հակառակ է ռեժիսորի իրական մտադրություններին» և հանդիսատեսի մոտ առաջացնում է «կասկած, որը բարենպաստ չէ հերոսուհու խելքի համար»[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Աղջիկը փարոսից» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ 2,0 2,1 Ромицин, 1958, էջ 40
Գրականություն
խմբագրել- Ромицин А. Намерения и результаты // Искусство кино. — 1958. — № 11. — С. 36—42.
- Корнієнко І. Фільмографія українських радянських художніх фільмів 1917-1967 pp. // Корнієнко І. Півстоліття українського кіно: Сторінки історії. — Киев, 1970. — С. 185-227.
Արտաքին հղումներ
խմբագրել- Девушка с маяка(չաշխատող հղում) (видео)