Աղջիկն շտապում է ժամադրության
«Աղջիկն շտապում է ժամադրության» (ռուս.՝ «Девушка спешит на свидание»), խորհրդային գեղարվեստական լիամետրաժ սև-սպիտակ ֆիլմ[2], որը բեմադրել է Միխայիլ Վերները և ռեժիսոր-դեբյուտանտ Սերգեյ Սիդելյովը[3]։ Պրեմիերան կայացել է 1936 թվականի օգոստոսի 23-ին։ 1987 թվականին ֆիլմն ամբողջությամբ վերահնչյունավորվել է, բացառությամբ Եֆրեմ Ֆլաքսի երգի, ինչի մասին նշվում է ֆիլմի վերջին լուսագրերում։
Աղջիկն շտապում է ժամադրության ռուս.՝ Девушка спешит на свидание | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1936 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Միխայիլ Վեռներ և Սերգեյ Սիդելյով |
Սցենարի հեղինակ | Վասիլի Լոկոտ |
Դերակատարներ | Բորիս Պետկեր և Միխայիլ Ռոստովցև |
Օպերատոր | Անդրեյ Բուլինսկի |
Երաժշտություն | Իսահակ Դունաևսկի |
Կինոընկերություն | Բելառուսֆիլմ |
Տևողություն | 65 րոպե[1] |
Late for a Date Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելՄոսկվա, 1930-ական թվականների կեսեր։ Պրոֆեսոր Լեոնիդ Սերգեևիչ Ֆեոդորով և կոշկագործ «Մոսկոոմպրոպսոյուզի» (ֆիլմի մեկ այլ դրվագում կազմակերպության անվանումը հնչում է արդեն ինչպես «Москусткожремобувь») Նիկոլայ Նիկոլաևիչ Գուրովը, թողնելով իր կանանց Մոսկվայում, մեկնում են առողջարանային Եսենտուկի։ Երկուսն էլ մոռացել են տանը անձնագրերը, և կանայք գնում են փոստ, որպեսզի ուղարկեն դրանք։ Փոստով առաքող աղջիկը գրանցելիս միաժամանակ հեռախոսով պայմանավորվում է ժամադրության մասին և շփոթում ծրարները։ Արդյունքում Գուրովն ստանում է պրոֆեսոր Ֆեոդորովի անձնագիրը, իսկ պրոֆեսորը` կոշկագործի։ Կատակերգական թյուրիմացություններից հետո ամեն ինչ բացատրվում է տուժածների կանանց՝ առողջարան ժամանելուց հետո։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Բորիս Պետկեր | պրոֆեսոր Ֆեոդորով |
Միխայիլ Ռոստովցև | Գուրով |
Մարիա Բարաբանովա | փոստի աշխատակցուհի |
Վերա Ստրեշնևա | Գուրովի կինը |
Եվգենյա Պլյուտո | Ֆեոդորովի կինը, Վերա Նիկոլաևնա |
Ալեքսանդր Բենիամինով | հեռագրիչ |
Անդրեյ Կոստրիչկին | դռնապան |
Իոնա Բիյ-Բրոդսկի | սանիտար |
Միխայիլ Ռոզանով | կոշիկ մաքրող |
Առնոլդ Առնոլդ | էպիզոդ |
Եվգենյա Գոլինչիկ | փոստի աշխատող |
Ստեպան ԿԱյուկով | ճանապարհող, Ֆեոդորովի գործընկերը |
Գեորգի Գեորգիու | սիրահարված |
Ելենա Վոլինցևա | փոստի աշխատող Եսենտուկիում (լուսագրերում նշված չէ) |
Էռնա Մաշկևիչ | աղջիկ |
Պյոտր Գոֆման | էպիզոդ |
Անդրեյ Ապսոլոն | էպիզոդ |
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ` Ա. Զորիչ
- Ռեժիսոր` Միխայիլ Վերներ, Սերգեյ Սիդելյով (համառեժիսոր)
- Ասիստենտ՝ Ի. Շչիպանով
- Օպերատոր` Անդրեյ Բուլինսկի
- Նկարիչ՝ Սեմյոն Մանդել
- Կոմպոզիտոր՝ Իսահակ Դունաևսկի
- Երգերի տեքստերի հեղինակ` Վասիլի Լեբեդև-Կումաչ
- Արտադրության տնօրեն` Ե. Լագանսկի
Պատկերասրահ
խմբագրել-
Պրոֆեսոր Ֆեոդորովը կնոջ հետ -
Գուրովը կնոջ հետ (ձախից) -
Աղջիկը, որն շտապում է ժամադրության -
Կոշկագործ Գուրովի «նոր արտադրանքը» -
Գուրովի կնոջ ընկերուհին -
Ֆեոդորովը, Գուրովն ու աղջիկը Եսենտուկիում -
Գուրովն ու աղջիկները փոստում -
Գուրով
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.imdb.com/title/tt0027522/technical/?ref_=tt_spec_sm
- ↑ «Աղջիկն շտապում է ժամադրության» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ «Աղջիկն շտապում է ժամադրության» ֆիլմը kino-teatr.ru կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղջիկն շտապում է ժամադրության» հոդվածին։ |