Աղվեսի խաբեբայությունները

Աղվեսի խաբեբայությունները (ռուս.՝ Проделки лиса), ռուսական նկարված մուլտֆիլմ, որը նկարահանվել է 2010 թվականին, «Օդաչու» ստուդիայում։ Ռեժիսոր Սերգեյ Գորդեևը մուլտֆիլմը գրել է խանտերի հեքիաթի մոտիվներով։

Աղվեսի խաբեբայությունները
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՍերգեյ Գորդեև
ՍցենարիստԵլենա Չեռնովա
ՀնչյունավորումԱլեքսանդր Լենկով
ԵրաժշտությունԼև Զեմլինսկի
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունՊիլոտ
Տևողություն13 րոպե
Թվական2010

Մուլտֆիլմը մտել է «Гора самоцветов» մուլտսերիալի մեջ։ Մուլտֆիլմի սկզբում երևում են հետևյալ տողերը. «Մենք ապրում ենք Ռուսաստանում, Խանտի-Մանսիյսկում»։

Սյուժե

խմբագրել

Մի ժամանակ աղվեսները եղել են սպիտակ գույնի և մարդու հասակի։ Այն ժամանակ նրանք մարդկանց ընկերներն էին, ապրում էին հաշտ ու խաղաղ։ Բայց մի անգամ ամեն ինչ փոխվում է։

Քոչվորների մի հեռու բնակատեղիում մի աղվես էր ապրում։ Նա չէր սիրում աշխատել, սակայն շատ էր սիրում ուտել ուրիշների պաշարները։ Իր ուզածին հասնելու համար նա տարբեր խորամանկություններ էր մտածում։

Վերջիվերջո մարդիկ հոգնում են նրա խաբեբայություններից և ջահերով ընկնում նրա հետևից։ Աղվեսն աղոթում է կրակին, որպեսզի վերջինս իրեն ողջ թողնի, թեկուզ փոքր, միայն թե` ողջ։ Եվ աղվեսը դառնում է փոքրիկ ու խարտյաշ, ասես` կրակից խանձված։ Նրանից էլ ծագում են այժմյան աղվեսները։

Փառատոններ և պարգևներ

խմբագրել
  • 2011 — Անիմացիոն կինոյի 16-րդ բաց ռուսական փառատոն Սուզդալում. Ժյուրիի դիպլում` «Ֆիլմի ճիշտ լուծումների համար», «Աղվեսի խաբեբայությունները», ռեժիսոր` Սերգեյ Գորդեև[1]։
  • 2011 — 20-րդ Միջազգային «Ոսկե դյուցազն» կինոֆորում Կուրսկում. հատուկ դիպլոմ` «Ավանդույթի պահպանման և անիմացիոն արվեստում ունեցած ներդրման համար» «Օդաչու» ստուդիային` «Гора самоцветов» շարքի համար[2]։
  • 2011 — Մուլտֆիլմերի մեծ փառատոն. «Մանկական ծրագիր», 2-րդ տեղ[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել