Աղվորիկ
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
Աղվորիկ (նախկին անվանումը՝ Ենի Յոլ, մինչև 1935 թ.՝ Ղարանամազ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 27 կմ հյուսիս, Արփի լճի արևելյան ափից 8-9 կմ արևելք։ Համայնքի ղեկավարն է Վարդան Սուքիասյանը։ Աղվորիկ է վերանվանվել 1991 թ. ապրիլի 3-ին[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Աղվորիկ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ամասիայի շրջան | |
Այլ անվանումներ | Ենի Յոլ | |
Մակերես | 20 կմ² | |
ԲԾՄ | 2050 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 126[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Աղվորիկի մշտական բնակչությունը կազմել է 89, առկա բնակչությունը՝ 80 մարդ[3]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4][5]։
Աղվորիկի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].
Տարի | 1886 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 285 | 406 | 457 | 595 | 703 | 1072 | 1091 | 45 | 90 | 89[3] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ և պտղաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԱղվորիկի մոտակայքում հայտնաբերվել են “Բերդ սար” դամբարանադաշտը և համանուն ամրոցը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 15» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 21-ին.
- ↑ 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 200 — 992 էջ։