Ամալյա Արազյան
հայ դերասան
Ամալյա Արտեմի Արազյան (դեկտեմբերի 2 (15), 1912[1] կամ դեկտեմբերի 10 (23), 1912[2], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - սեպտեմբերի 30, 2005[2], Երևան, Հայաստան[2]), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1962)[3]։
Ամալյա Արազյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 2 (15), 1912[1] կամ դեկտեմբերի 10 (23), 1912[2] |
Ծննդավայր | Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | սեպտեմբերի 30, 2005[2] (92 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան[2] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրել1932 թվականին ավարտել է Հայաստանի Առաջին պետթատրոնի ստուդիան[4]։ 1932–2000 թվականներին եղել է նույն թատրոնի դերասանուհի։ Արազյանն անձնավորել է զգացմունքային, հախուռն հուզականությամբ օժտված կերպարներ՝
- Ռուքայա՝ Բ. Յուժին-Սումբատովի «Դավաճանություն»
- Մարգարիտ՝ Ա. Շիրվանզադեի «Պատվի համար»
- Քլեյա՝ Գ. Ֆիգեյրեդոյի «Եզովպոս»
- Շամիրամ՝ Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ»
Նկարահանվել է նաև կինոյում։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1978 | Սերոբի ծառը | |
1974 | Մարդն «Օլիմպոսից» | բնակարանի տանտիրուհի |
1958 | Ինչու է աղմկում գետը | Աշխեն |
1956 | Երբ քեզ հետ են ընկերներդ | մայր |
1956 | Պատվի համար | Երանուհի |
1939 | Լեռնային հեղեղ | Նարինա |
1937 | Վեց համազարկ | Նունե |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 151.
- ↑ «Ամալյա Արազյան». zarkfoundation.com.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամալյա Արազյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 684)։ |