Ամանորը հասարակաց տանը
«Ամանորը հասարակաց տանը» (նորվ.՝ Julaften i bordell), նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի կտավը։ Նկարը էքսպրեսիոնիզմի ոճով է, որը նկարիչը ավարտել է 1903-04 թվականներին։ Այն պահվում է Օսլոյում գտնվող Մունկի թանգարանում։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդվարդ Մունկ |
տարի | 1904 |
բարձրություն | 60,5 սանտիմետր |
լայնություն | 88 սանտիմետր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Մունկի թանգարան |
հավաքածու | Մունկի թանգարան |
պատկերված են
| |
https://munch.emuseum.com//en/objects/2959/julaften-i-bordell կայք | |
Ծանոթագրություններ |
Ստեղծման պատմություն
խմբագրելՀամբուրգում դիմանկարի պատվերը (սենատոր Հոլթհուզեն, Մունկի հովանավոր Մաքս Լինդեի աները) չեղյալ է հայտարարվել տարաձայնությունների պատճառով։ Արդյունքում, Մունկը տառապում էր տագնապից, որը փորձում էր հաղթահարել ալկոհոլի միջոցով։ Լյուբեկում հասարակաց տուն այցելելը, ենթադրաբար, ազդեցություն է թողել Մունկի վրա նկարը ստեղծելու համար, նկարը մեկնաբանվում է որպես «թեթև, բայց մելամաղձոտ», որտեղ հասարակաց տանը աշխատող աղջիկները արդեն ավարտել էին տոնածառը զարդարելը[1]։ Ինչպես ժամանակաշրջանի մյուս նկարները, սա նույնպես ցույց է տալիս Մունկի կապը ֆովիզմի հետ[2]։ Մարմնավաճառությունը եղել է Մունկի սիրելի թեման, և գերմանական հասարակաց տան մեկ հատուկ սենյակ հետագայում ոգեշնչել է նրան «Կանաչ սենյակ» նկարների մի ամբողջ շարքը ստեղծելու վրա[3]։
Տես նաև
խմբագրել- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1880-1885)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1886-1892)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1893-1898)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1899-1902)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1903-1905)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1906-1908)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1909-1913)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1914-1927)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1928-1944)
Ծանոթագրություներ
խմբագրել- ↑ Bischoff, Ultich (2000). Edvard Munch, 1863–1944. Taschen. էջ 74. ISBN 9783822859711. Վերցված է 2013 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Clement, Russell T (1994). Les Fauves: a sourcebook. Greenwood. էջ 73. ISBN 9780313283338. Վերցված է 2013 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Ringdal, Nils Johan (2007). Love for Sale: A World History of Prostitution. Grove. էջ 251. ISBN 9781555848088. Վերցված է 2013 թ․ ապրիլի 9-ին.