Ամառային օլիմպիական խաղեր 2000
Ամառային Օլիմպիական խաղեր 2000 (ֆր.՝ Les Jeux olympiques d'été de 2000), պաշտոնապես հայտնի է որպես XXVII օլիմպիական խաղեր և ոչ պաշտոնապես Սիդնեյ 2000 կամ Հազարամյակի օլիմպիական խաղեր/Նոր հազարամյակի խաղեր, բազմասպորտային իրադարձություն, որը տեղի է ունեցել 2000 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի մեկը Սիդնեյում (Ավստրալիա)։ Երկրորդ անգամ ամառային օլիմպիական խաղերը անցկացվեցին հարավային կիսագնդում 1956 թվականի ամառային օլիմպիական խաղերից հետո, որը տեղի էր ունեցել Մելբուրնում։
Ամառային օլիմպիական խաղեր 2000 | |
---|---|
Տեսակ | Ամառային օլիմպիական խաղեր |
Հյուրընկալող քաղաք | Սիդնեյ Ավստրալիա |
Երկիր | Ավստրալիա |
Կարգախոս | Կիսվիր հոգովդ, մի վախեցիր երազել |
Բացում | սեպտեմբերի 15, 2000 |
Ջահակիր | Կետի Ֆրիման |
Երդվեց | Ռաքել Հյուվկես և Պետեր Կեր |
Բացեց | Վիլյամ Դին |
Փակում | հոկտեմբերի 1, 2000 |
Մարզադաշտ | Սիդնեյ |
Մարզիկներ | 10 651 (հաշվարկված) |
Մասնակից երկրներ | 199 |
Մեդալներ | 300 հավաքածու 28 մարզաձևում |
Նախորդ | Ամառային Օլիմպիական խաղեր 1996 |
Հաջորդ | Ամառային Օլիմպիական խաղեր 2004 |
Կայք | olympics.com/en/olympic-games/sydney-2000(անգլ.) |
2000 Summer Olympics Վիքիպահեստում |
Սիդնեյը հայտարարվեց խաղերի անցկացման քաղաք 1993 թվականին։ Խաղերին մասնակցեցին 199 երկիր։ Միացյալ Նահանգները նվաճեց ամենաշատ մեդալ՝ 93 հատ, Ավստրալիան նվաճեց 58 մեդալ և ոչ պաշտոնական հաշվարկում զբաղեցրեց 4-րդ տեղը։ Խաղերը արժեցան 6,6 միլիարդ Ավստրալիական դոլար։
Ընդունող քաղաքի ընտրություն
խմբագրելՍիդնեյը նվաճեց խաղերի անցկացման իրավունքը 1993 թվականի սեպտեմբերի 24-ին։ Թեկնածու քաղաքներն էին Պեկինը, Բեռլինը, Ստամբուլը և Մանչեստրը։ Ընտրությունները կայացան ՄՕԿ-ի 101-րդ ժողովի ժամանակ Մոնտե Կառլոյում, Մոնակո։ Ավստրալիական Մելբուրնը պարտվել էր Ատլանտային 1996 թվականի օլիմպիական քաղաքի ընտրության ժամանակ[1]։ Պեկինը պարտվեց այս ընտրություններում, սակայն հաղթեց 2008 թվականի օլիմպիադայի ընտրությունները 2001 թվականի հուլիսին։
Ամառային Օլիմպիական խաղեր 2000 քաղաքի ընտրության արդյունքներ[2] | ||||||
---|---|---|---|---|---|---|
Քաղաք | ԱՕԿ անվանում | Փուլ 1 | Փուլ 2 | Փուլ 3 | Փուլ 4 | |
Սիդնեյ | Ավստրալիա | 30 | 30 | 37 | 45 | |
Պեկին | Չինաստան | 32 | 37 | 40 | 43 | |
Մանչեստր | Միացյալ Թագավորություն | 11 | 13 | 11 | — | |
Բեռլին | Գերմանիա | 9 | 9 | — | — | |
Ստամբուլ | Թուրքիա | 7 | — | — | — |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «IOC Vote History». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «GamesBids.com Past Olympic Host Cities List». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.