Ամառային օլիմպիական խաղեր 1936
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
11-րդ Ամառային օլիմպիադա, անցկացվել է Բեռլինում (Գերմանիա) 1936 թվականի օգոստոսի 1-ից մինչև 16-ը։ Առագաստային սպորտաձև մրցումները անցկացվեցին Քիլ քաղաքում։ Այդ խաղերում սահմանվեց նոր ռեկորդ 49 երկրների և 3961 մասնակից մարզիկների թվաքանակով։ Խաղերի ամենահայտնի մարզիկը դարձավ Աամերիկացի Ջեսսի Օուենսը՝ 4 ոսկյա մեդալներով։ Ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ շարունակվեց 1928 թվականից ավանդույթ դարձած օլիմպիական կրակի վառումը։
Ամառային Օլիմպիական խաղեր 1936 | |
---|---|
Տեսակ | Ամառային օլիմպիական խաղեր |
Հյուրընկալող քաղաք | Բեռլին |
Երկիր | Գերմանիա |
Բացում | օգոստոսի 1 |
Ջահակիր | Fritz Schilgen? |
Երդվեց | Rudolf Ismayr? |
Բացեց | Ադոլֆ Հիտլեր |
Փակում | օգոստոսի 16 |
Մարզադաշտ | Բեռլինի Օլիմպիական մարզադաշտ և Բեռլին |
Մարզիկներ | 4066 (3738 տղամարդ, 328 կին) |
Մասնակից երկրներ | 49 |
Մեդալներ | 129 հավաքածու 19 սպորտաձևերում |
Նախորդ | 1932 Summer Olympics? |
Հաջորդ | Ամառային օլիմպիական խաղեր 1940 |
Կայք | olympics.com/en/olympic-games/berlin-1936(անգլ.) |
1936 Summer Olympics Վիքիպահեստում |
Կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Իգր Կառլա Դիմայի նախաձեռնությամբ, համաձայն իր քարոզչական մտքերի և հունական ծիսակատարության, առաջին անգամ անցկացվեց Օլիմպիական կրակի համաշխարհային էստաֆետա։ Վազորդները հասան Օլիմպիա՝ օլիմպիական կրակը փոխանցելով միմյանց։ Սրանով դրվեց օլիմպիական նոր ավանդույթների սկիզբը։
Օլիմպիադայի բացումը առաջին անգամ ուղիղ եթերով հեռարձակվեց հեռուստատեսությամբ, իսկ օլիմպիական մրցումները դարձան Լենի Ռիֆենշթայլի «Օլիմպիա» վավերագրական ֆիլմի ստեղծման հիմքը։
Օլիմպիադայի մայրաքաղաքի ընտրություն
խմբագրել1936 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի անցկացման վայրի ընտրությանը հավակնում էին Եգիպտական քաղաք Ալեքսանդրիա, Իսպանական՝ Բարսելոնան, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ, Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրես, Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլին, Ֆինլանդիա՝ մայրաքաղաք Հելսինկի, Ռիո դե Ժանեյրո՝ քաղաք Բրազիլիայում, Իտալյայի մայրաքաղաք Հռոմ և Լուիզիանա՝ (ԱՄՆ), ինչպես նաև գերմանիայի քաղաքներ՝ Բեռլին, Քյոլն և Մայնի Ֆրանկֆուրտ։ Որոշվեց հավակնությունը տալ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինին՝ հաշվի առնելով 1916 թվականին 6−րդ օլիմպիական խաղերին այնտեղ չկայանալու փաստը։ Վերջնականապես որոշումը կայացվեց՝ Ամառային օլիմպիական խաղերն անցկացնել Բեռլինում (Գերմանիա)։
Մասնակից երկրներ
խմբագրելԱռաջին անգամ Օլիմպիական խաղերին մասնակցեցին հետևյալ երկրները՝ Աֆղանստան, Բերմուդյան կղզիներ, Բոլիվիա, Կոստա Ռիկա և Լիխտենշտայն.
Մեդալների ընդհանուր թիվ
խմբագրելՄեդալների ընդհանուր թիվը | |||||
№ | Երկիր | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | Ընդամենը |
1 | Գերմանիա | 33 | 26 | 30 | 89 |
2 | ԱՄՆ | 24 | 20 | 12 | 56 |
3 | Հունգարիա | 10 | 1 | 5 | 16 |
4 | Իտալիա | 8 | 9 | 5 | 22 |
5 | Ֆինլանդիա | 7 | 6 | 6 | 19 |
6 | Ֆրանսիա | 7 | 6 | 6 | 19 |
7 | Շվեդիա | 6 | 5 | 9 | 20 |
8 | Ճապոնիա | 6 | 4 | 8 | 18 |
9 | Նիդերլանդներ | 6 | 4 | 7 | 17 |
Օլիմպիական խաղերի բողոքարկում
խմբագրելԺողովրդական օլիմպիադա
խմբագրել1936 թվականի հուլիսի 19-26-ը Բարսելոնայում պլանավորել էին այլընտրանքային Օլիմպիական խաղերի անցկացում։ Գրանցվեցին 6000 մարզիկներ՝ 22 երկրներից։ Այդ ժամանակ Իսպանիայում սկսվեց քաղաքացիական պատերազմը, և Օլիմպիադան չկայացավ։ Այլ երկրներից ժամանած մի շարք մարզիկներ կամավոր մասնակցեցին այդ քաղաքացիական պատերազմին։
Արտաքին հղումներ
խմբագրել- Страница МОК об играх 1936 года(անգլ.)
- Игры для Фюрера, или Сколько стоил Кубертен. — (ռուս.) «Совершенно секретно» № 215, апрель 2007.
- United States Holocaust Memorial Museum — Online Exhibition: Nazi Olympics: Berlin 1936 Արխիվացված 2008-04-24 Wayback Machine(անգլ.)
- United States Holocaust Memorial Museum — Library Bibliography: 1936 Olympics Արխիվացված 2013-09-13 Wayback Machine(անգլ.)
- Андрей Светенко. Летняя Олимпиада 1936 года: торжество арийского духа Արխիվացված 2016-04-22 Wayback Machine /(ռուս.) Программа «Уроки истории», спецпроект «Навстречу Олимпиаде» // Вести FM.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամառային օլիմպիական խաղեր 1936» հոդվածին։ |