Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամառ (այլ կիրառումներ)

«Ամառ» (էստ․՝ Suvi), էստոնական ֆիլմ, Օսկար Լուտսի «Ամառ» և «Տոոտսի հարսանիքը» նովելների էկրանավորումը։ «Ամառ» ֆիլմը հաջորդում է «Գարուն» և նախորդում է «Աշուն» ֆիլմերին, որ նկարահանվել են նույն հեղինակի ստեղծագործությունների հիման վրա։ Երեք ֆիլմերում էլ պատկերված է կյանքը Էստոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Պաունվեր ծխական կենտրոնում։ Հայրենիքում Տոոտսը հանդիպում է հին ընկերներին, որոնք մեծացել են, բայց բնավորությամբ գրեթե նույնն են մնացել[2]։

Ամառ
էստ․՝ Suvi
Երկիր ԽՍՀՄ
 Էստոնիա
Ժանրկինոկատակերգություն և դրամա
ՀիմքQ12375610? և Q12377164?
Թվական1976
Լեզուէստոներեն
ՌեժիսորԱրվո Կրուուսեմենտ[1]
Սցենարի հեղինակՊաուլ-Էրիկ Ռումո
ԴերակատարներԱարե Լաանեմեմետս, Մարգուս Լեպա, Riina Hein?, Առնո Լիիվեր, Այն Լուտսեպ, Կալյո Կիյսկ, Կաարել Կարմ, Ռեյն Աեդմա, Էնդել Անի, Էրվին Աբել, Kalju Ruuven? և Կատրին Վյալբե
ՕպերատորՅուրի Գարշնեկ
ԵրաժշտությունՎելո Տորմիս
ԿինոընկերությունՏալլինֆիլմ
Տևողություն80 րոպե
ՆախորդԳարուն
ՀաջորդԱշուն

Սյուժե

խմբագրել

Ռուսաստանից հայրենիք՝ Յուլեսոո կոչվող ագարակ է վերադառնում Յոոսեպ Տոոտսը։ Տոոտսը ցանկանում է վաստակած գումարն, Ռուսաստանում աշխատելու ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու առաջադիմական փորձը ներդնել հայրական աղքատ տնտեսությունը ոտքի կանգնեցնելու ու զարգացնելու գործում։ Առնո Տալին առաջվա նման ռոմանտիկ է ու երազող։ Նա դարձել է ուսանող, կտրվել հին ընկերներից։ Կիյրը մնացել է նույն նախանձոտը։ Տաելեն դարձել է իսկական գեղեցկուհի, հմայիչ ու զվարթ։ Տոոտսի ու Կիյրի միջև մրցակցություն է սկսվում Տաելեի սիրուն արժանանալու համար։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • «Ամառ» ֆիլմում Արվո Կրուուսեմենտը նկարահանել է նույն մարդկանց, ովքեր յոթ տարի առաջ խաղացել էին նախորդ՝ «Գարուն» ֆիլմում։
  • Արվո Կրուուսեմոնտը, սակայն, չէր բացառում, որ գլխավոր դերերը կարող են խաղալ այլ դերասաններ, քանզի Ռիյնա Հեյնը դերասանական կրթություն չուներ, իսկ Աարե Լաանեմետսն ու Մարգուս Լեպան ֆիլմի նկարահանման ժամանակ դեռևս սովորում էին Տալլինի կոնսերվատորիայում[3]։
  • Ֆիլմի վերջում ռեժիսորն օգտագործել է հետևյալ հնարքը. ֆիլմի բոլոր հերոսները լուսանկարվում են, նկարը վերածվում է հին ալբոմի սև-սպիտակ նկարի, այնուհետև ալբոմը թերթվում է, ցուցադրվում են ֆիլմի հերոսների նկարները՝ դերասանների անուններով։

Դերերում

խմբագրել
  • Աարե Լաանեմեստ - Յոոսեպ Տոոտս
  • Ռիյնա Հեյն - Տաելե
  • Մարգուս Լեպա - Գեորգ Ադնիել Կիյր
  • Առնո Լիյվեր - Առնո Տաալի
  • Կալյե Կիյսկ - Կրիստիան Լիբլե
  • Այն Լուտսեպ - Տինիսոն
  • Ռեյն Աեդմա - Յաան Իմելիկ
  • Կալե Զոմոյս - Կուսլապ
  • Յուրի Յարվետ - Տոոտսի հայրը
  • Գերտա Էլվիստե - Տոոտսի մայրը
  • Կալյու Ռուուվեն - Տաելեի հայրը
  • Այնօ Վյախի - Տաելեի մայրը
  • Տիյնա Ռյաեկ - Ալիյդե
  • Էնդել Անի - ժամկոչ
  • Էրվին Աբել - Կիյրի հայրը
  • Միլլի Վյալլիկ - Կիյրի մայրը

Նկարահանող անձնակազմ

խմբագրել
  • Սցենարի հեղինակ - Պաուլ-Էրիկ Ռումմո
  • Բեմադրող ռեժիսոր - Արվո Կրուուսեմենտ
  • Բեմադրող օպերատոր - Յուրի Գարշնեկ
  • Կոմպոզիտոր - Վելո Տորմիս
  • Բեմադրող նկարիչ - Լինդա Վերնիկ
  • Ռեժիսոր - Մալլ Յակսոն
  • Օպերատոր - Էնն Պուտնիկ
  • Հնչյունային օպերատոր - Ռոման Սաբսայ
  • տնօրեն - Արկադի Պեսեգով

Ծանոթագրություններ

խմբագրել